Ձմեռային փոքրիկ հրաշք
Ամեն անգամ, երբ գալիս է ձմեռը մենք բոլորս մանկանում ենք, բոլորիս սիրտն էլ լցվում է ինչ որ անբացատրելի բարությամբ ու մեծ սիրով:Հրաշքն ամենևին էլ Ամանօրը չէ: Հրաշքը դա հենց ինքը՝ ձմեռն է:
-Ձմեռն ի՞նչ է:
-Դե, մարդիկ դրան ասում են եղանակ, տարին ունի չորս եղանակ, իսկ ձմեռը չորորդն է:Բայց ուզու՞մ ես իմանալ, թե ինչ է իրականում Ձմեռը: Դա գաղտնիք է՝ թաքնված մարդկանցից, բայց ես կարող եմ քեզ ասել:
-Ես շա՜տ եմ ուզում իմանալ թե ինչ է Ձմեռը:
-Այ տես, Ձմեռը ինչ չէ՝ ով է: Նա փոքրիկ աղջիկ է՝ երկար թարթիչներով, փոքրիկ թաթիկներով, բարակ ու երկար մատիկներով, աչուկները մե՜ծ են ու կապույտ, նա շա՜տ ճերմակ է:
-Իսկ նա չարաճճի՞ է, այ ինձ պես:
-Դժվար է ասել, նա մե՛կ շատ հանգիստ է, մե՛կ էլ տեսար գիժ ու խելառ կխաղա անվերջ մանուկների հետ, մանուկներն կհանձնի իր երկա՜ր ճերմակ մազերը, որ խաղան դրա հետ:
-Իսկ մարդիկ ինչու ՞ չգիտեն այդ փոքրիկ հրաշքի մասին:
-Մարդիկ զբաղված են լինում ամանօրյա եռուզեռով, նրանք փնտրում են հրաշքները տարբեր ու շատ ուտելիքների, խմիչքների մեջ, ու չեն նկատում թե այս ձմեռային փոքրիկ հրաշքը ինչպես է գալիս ու անցնում իրենց կողքով:
-Հիմա ի՞նչ, այս հրաշքի մասին գիտենք միայն ես և դու՞:
-Ոչ, կա ևս երկու մարդկանց խումբ, որ գիտի այս հրաշքի մասին:
-Ովքե՞ր:
-Բոլոր մանուկները, ու սիրող զույգերը: Մանուկները այդ աղջնակի ընկերներն են դրա համար էլ գիտեն:Իսկ սիրահարվածմներ...Ա՜խ այդ սիրահարվածները...Նրանք չեն մրսում այս սառը աղջկանից, նրանք գրկում են իրար ու միմյանց գրկում տաքանում:
Բայց մարդիկ ինչքան էլ չճանաչեն այս աղջնակին միևնույնն է, երբ Ձմեռը այցելում է իրենց, գոնե մի պահ նրանք իրենց աչքերը բարձրացնում են վեր, խորը շունչ են քաշում ու հասկանում են, որ Ձմեռը հրաշք "եղանակ" է:Նրանց սրտերը լցվում են սիրով ու նրանք տածում են սեր բոլորի հանդեպ:
-Իսկ մարդիկ ինչու՞ են զարդարդում քաղաքը երբ, այցելում է Ձմեռը:
-Դա սիրուն է, շա՜տ սիրուն է, համաձայն չե՞ս:
-Համամիտ եմ:
-Մարդկանց կարծիքով դա նրանք անում են, որպեսզի ստեղծեն տոնական տրամադրություն
-Իսկ իրականու՞մ
-Իրականում նրանք իրոք դա այդ նպատակով են անում, բայց տոնը ամանօրը չէ՝ տոնը հենց ինքը Ձմեռն է, Ձմռան այցելությունը:
Մարդիկ ասում են, որ ձմռանը հրաշքներ կատարվում են, բայց իմացիր՛ր ձմռանը հրաշքներ չեն կատարվում, Ձմեռն ինքնին մի հրաշք է...Ձմեռը ձմեռային փոքրիկ հրաշք է:
ՀԳ. Գրառումը արվել է Ձեր սրտերում մի փոքր ձմեռային տրամադրություն ստեղծելու համար :)
Երևակայող 007
2015-12-26 20:25:56ԽուՃուճիկ:)
2015-12-27 20:11:02Երևակայող 007
2015-12-27 20:17:15ԽուՃուճիկ:)
2015-12-27 20:17:52Երևակայող 007
2015-12-27 20:19:46ԽուՃուճիկ:)
2015-12-27 20:22:23Երևակայող 007
2015-12-27 20:23:51ԽուՃուճիկ:)
2015-12-27 20:29:54Երևակայող 007
2015-12-27 20:30:35ԽուՃուճիկ:)
2015-12-27 20:32:00Culé(Make Just One Someone Happy
2015-12-26 20:26:29ԽուՃուճիկ:)
2015-12-27 20:12:25Radioactive
2015-12-27 12:12:54Radioactive
2015-12-27 12:13:07ԽուՃուճիկ:)
2015-12-27 20:12:45Culé(Make Just One Someone Happy
2015-12-27 21:55:21ԽուՃուճիկ:)
2015-12-28 12:07:15Culé(Make Just One Someone Happy
2015-12-28 13:00:31Universal
2015-12-27 21:58:24ԽուՃուճիկ:)
2015-12-28 12:08:03Universal
2015-12-28 14:35:45Impression
2015-12-28 15:32:38ԽուՃուճիկ:)
2015-12-28 20:43:49fiction ☯
2015-12-28 22:11:50ԽուՃուճիկ:)
2015-12-28 22:13:39fiction ☯
2015-12-28 22:16:52ԽուՃուճիկ:)
2015-12-28 22:19:25Fan of E.G.
2016-01-03 14:12:22ԽուՃուճիկ:)
2016-01-03 21:08:37Fan of E.G.
2016-01-03 22:47:32ԽուՃուճիկ:)
2016-01-03 22:48:35Fan of E.G.
2016-01-03 22:52:52ԽուՃուճիկ:)
2016-01-03 22:53:29