Copy SMS

Սև թռչուն սպիտակ երկնքում

Լինելով բոլորից հեռու մենք հասկանում ենք ովքեր են մեզ մոտ...

Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,


Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, Եվ աշխարհը մթության մեջ թվում էր անիրական ու այնքան գրգռիչ, որ պետք էր ամեն ինչ վերսկսել, ոչինչ չիմանալով ու ոչինչ չմտածելով, վստահ , որ սա էր ամենը, ամենը, ամենը ու էլի ոչինչ չմտածել: Բայց հանկարծ ընկնում էիր խոր մտքերի մեջ ու քնւոմ: Ու առավոտյան արթնանալով, երբեմն զգում էիր , որ այն ամենը ինչ եղել է , արդեն չկա , ամեն բան դառնում էր պարզ, և հստակ, և ծանր և երբեմն վեճ էր ծագում:
Երբեմն էլ հաճելի ոչինչ չէր մնում, իսկ հաջորդ օրը նորից նույնն էր , հաջորդ գիշերն էլ էր նույնը:
 
 
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, Շատ ավելի անվտանգ է ոչնչով ուրիշներից չտարբերվել: Այս աշխարհում միշտ շահում են այլանդակներն ու հիմարները: Նրանք կարող են նստել հանգիստ ու դիտել ուրիշների պայքարը: Նրանց վիճակված չէ զգալ հաղթության բերկրանքը , բայց դրա փոխարեն զերծ են նաև պարտության դառնությունից: Նրանք ապրում են այնպես , ինչպես բոլորս պետք է ապրեինք՝ անվրդով, անտարբեր և հանգիստ: Նրանք երբեք չեն կործանում ուրիշներին և իրենք էլ չեն կործանվում թշնամու ձեռքից...

Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, Բնական լինելը պարզապես կեցվածք է և մարդկանց համար ամենաանտանելի կեցվածքը:


Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, ...Նա երբեք չի էլ մտածի հասկանալ այդ միտքը ճի՞շտ է թե սխալ: Նրան միայն մի բան է հետաքրքրում .ինքդ համոզված ես քո ասածին: Մինչդեռ կարևորը գաղափարն է , անկախ նրանից , թե նա, ով արտահայտել է այդ գաղափարը, որքան անկեղծ է հավատում դրան:Գաղափարի ինքնուրույն արժեքը այնքան է ավելի մեծ, որքան ավելի քիչ է հավատում նրան այն մարդը , որից ծնունդ է առնում ինքը գաղափարը...
 
 
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, ...Նա բացահայտում է ինձ համար ինչ-որ նոր դպրոցի առանձնահատկություններ, դպրոց, որն ունենալու է ռոմանտիզմի կիրքը և հելլենիզմի կատարելությունը: Հոգու և մարմնի ներդաշնակություն ...Ի՜նչ գեղեցիկ է հնչում: Մեր խելագարության ժամանակ մենք բաժանել ենք նրանց և հայտնագործել գռեհիկ ռեալիզմն ու դատարկ իդեալիզմը:
 
 
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է :Դրսևորել իր իսկ էությունն ամբողջապես , ահա թե ինչու ենք մենք ապրում ...
Ինքնահրաժարումը , վայրի ժամանակների այդ ողբերգական վերապրուկը , երբ մարդիկ այլանդակում էին իրենք իրենց, մթագնում է նաև մեր կյանքը: Եվ մենք պատժվում ենք մեր ինքնասահմանափակման համար:Յուրաքանչյուր ցանկություն, որ մենք փորձում ենք խեղդել,թափառում է մեր հոգում և թունավորում մեզ:
 
 
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, Գայթակղումից ազատվելու միակ միջոցը նրան զիջելն է: Փորձիր ընդդիմադրել , և հոգիդ կհյուծվի, ձգտելով արգելվածին,մի ձգտում , որը համարվում է անօրեն և հրեշավոր, քո իսկ ստեղծած ճիվաղային օրենքների կողմից:
 
 
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, Սպասումը դառնում էր անտանելի:
Ժամանակը կարծես ոչ թե գնում, այլ սողում էր կապարե ոտքերով ,մինչդեռ նրան թվում էր, թե ինքը մոլեգին հողմի թևերով սլանում է դեպի խավար անդունդի եզրը: Նա գիտեր, թե այնտեղ ինչ է սպասվում իրեն, պարզորոշ տեսնում էր այդ և դողալով խոնավ ձեռքերը սեղմում էր այրվող կոպերին, ցանկանալով կարծես գանգի մեջ ճզմել աչքերը և զրկել իրեն տեսողությունից , ու նույնիսկ ուղեղից : Բայց ապարդյուն:
Ուղեղը սնվում էր սեփական պաշարով և ուժգնորեն աշխատում էր , իսկ երևակայությունը սարսափից դառնալով ավելի ճկուն, ջղաձգվում էր և գալար-գալար լինում , ինչպես կենդանի էակը սուր ցավից , պարում էր այլանդակ տիկնիկի պես հարթակի վրա, ցույց տալով ատամները՝ շարժվող դիմակի տակից:
Հետո ժամանակը կանգնեց...
 
 
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր, Ծերանալուց հետո,թերևս: Երբ արդեն կորցրած կլինեմ կամ ի վիճակի չեմ լինի իմ եռանդը օգտագործել, երբ հոգնած կլինեմ , բոլորովին սպառված և հուսախաբված. ո՛չ, կուզենայի հաջողություն ունենալ , երբ դեռ երիտասարդ էի:
 

 
 

Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,
Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,

Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,

Սև թռչուն սպիտակ երկնքում - ֆոտոշարք, երաժշտություն, մտքեր,

9

3

1577

  • 2015-12-30 23:46:52
    Չեմ սիրում էտ հարցը տալ, բայց հետաքրքիր ա հեղինակային մտքեր կային՞
  • Impression
    2015-12-31 00:22:55
    Պոստդ ինձ հիշեցրեց երգի բառերը, օրը ապրել որ նորից գիշերը ուղղակի չքնել, այլևս ոչինչ չկա կորցնելու, քանի որ բացահայտել ենք պարզ դատը........լավն էր, ապրես
  • fiction ☯
    2015-12-31 17:49:09
    էս տեսակ պոստերը ինձ երևակայության հող են տալիս,միայն այդքանը