Copy SMS

Սարսափ

Սարսափ ժանրի ամենակարճ շեդեվրները:


Սարսափ - սարսափ,


Պառկեցնում եմ երեխային քնելու: Նա, սովորության համաձայն, խնդրում է ինձ. "Պապ, ստուգիր մահճակալիս տակի հրեշներին": Նայում եմ մահճակալի տակ, երեխային համոզելու համար, որ այնտեղ ոչ ոք չկա: Իսկ մահճակալի տակից վախեցաճ աչքերով ինձ է նայում երեխաս ու դողացող ձայնով ասում. "Պապ, ինչ-որ մեկն իմ փոխարեն հիմա պառկած է իմ անկողնում"...

* * *

Ժպտացող դեմքը նայում էր ինձ ննջասենյակիս պատուհանի մյուս կողմից: Ես ապրում եմ 14-րդ հարկում:

* * *

Մայրս ինձ խոհանոց կանչեց, բայց այնտեղ գնալու ճանապարհին ես լսեցի, թե ինչպես է մայրս մեկ ուրիշ սենյակից շշնջում. "Չգնաս այնտեղ, ես նույնպես լսեցի"...


Սարսափ - սարսափ,


Իմ արտացոլանքը հենց նոր հայելու միջից ինձ աչքով արեց:

* * *

Կինս արթնացրեց ինձ ասելու համար, որ մեր տանն անկոչ հյուր կա: Բայց իմ կնոջը երեք տարի առաջ սպանել են: "Չեմ կարողանում քնել" - շշնջաց նա ու մտավ անկողին... Ես արթնացա՝ ամբողջությամբ պատված սառը քրտինքով, բռնվելով այն զգեստի քղանցքից, որով թաղել էի կնոջս...

* * *

Բժիշկներն ասացին, որ ձեռքի ամպուտացիայից հետո հնարավոր են ֆանտոմային ցավեր:Բայց ոչ ոք չէր զգուշացրել, որ ամպուտացված ձեռքի սառը մատները քորելու են մյուս ձեռքը...


Սարսափ - սարսափ,


Չեմ կարողանում շարժվել, շնչել, խոսել, լսել: Շուրջը մթություն է: Եթե իմանայի, կխնդրեի դիակիզել ինձ...

* * *

Այսօր աշխատանքս ուշ ավարտեցի: Տեսնում եմ դեմքը, որ անշարժ նայում է ուղիղ վերահսկողության տեսախցիկին:  

* * *

Կինս հարցրեց, թե ինչու ես այդքան ծանր հոգոց հանեցի: Բայց ես հոգոց չեմ հանել: 

* * *

Ես վերադարձա տուն երկար աշխատանքային օրվանից հետո: Ձեռքով պատի վրա անջատիչն եմ փնտրում ու զգում եմ ինչ-որ մեկի ձեռքը...


Սարսափ - սարսափ,



Ես մի հրաշալի երազ էի տեսնում, երբ հանկարծ արթնացա տարօրինակ աղմուկից: Կարծես ինչ-որ մեկը մուրճով հարվածում էր տախտակին: Հետո ես լսում էի միայն, թե ինչպես են հողն ու քարերը թափվում դագաղի վրա՝ խլացնելով իմ ճիչերը:

* * *

Երկրագնդի վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին: 

* * *

Գալիս եմ տուն, մայրս կանչում է խոհանոցից. "Արի ընթրելու": Նույն պահին SMS եմ ստանում մորիցս. "Ուշ կվերադառնամ: Ճաշը սառնարանում է":


Սարսափ - սարսափ,


 

Post by շիզոֆրենիկ-պարանոյիկ-նիկտոֆոբ Էննի

*Մտավ վերմակի տակ*

14

33

1210

  • 2016-01-08 00:03:31
    Գրառումդ հաճույքով ծայրից ծայր կարդացել եմ.… ապրես :)
    • Էննի
      2016-01-08 00:09:35
      Դու էլ ապրես: (ծաղիկ) Մնաց էս գիշեր լուսացնեմ: (վայքո) :D
      • 2016-01-08 00:21:53
        Հանգիստ կլուսացնես ... Վերմակի տակ ապահովա :) :)
      • Էննի
        2016-01-08 00:27:40
        Բայց որ երկար մնում ես, շոգում ես, ուզում ես ոտքդ դուրս հանես, բայց վախենում ես մահճակալիդ տակի մոնստրը բռնի ոտքիցդ: (:| :D
      • 2016-01-08 12:06:25
        Բայց որ ոտքդ դուրս ես հանում չես մրսում ՞ :) դու օդ շնչելու տեղ թող
  • Մարի
    2016-01-08 00:42:55
    վախենալու էին :)
    • Էննի
      2016-01-08 00:44:41
      Հա (:|
      • Մարի
        2016-01-08 00:52:37
        haaa manavand verjiny :)
      • Էննի
        2016-01-08 17:33:20
        :D Մի օրի ենք
      • Մարի
        2016-01-16 01:21:47
        pastoren :)
  • Բարի պոստ :)
    • ԽուՃուճիկ:)
      2016-01-08 12:45:17
      հա շատ բարի էր գիտես (:| :D
    • Մի տեսակ կյանքը սիրելու ցանկությունը մեծացավ,չէ՞: :D
    • Էննի
      2016-01-08 17:30:26
      Դուք չգիտեմ ոնց, բայց ես էսօր գնալու եմ վախս չափելու: :D Զուտ էն պատճառով, որ էս բոլոր պատմվածքների միքսն եմ տեսել գիշերը երազումս: :/
      • ԽուՃուճիկ:)
        2016-01-08 17:31:17
        :D է քեզ ով էր խնդրում գիշերվա հազարին սենց պոստ անեիր
    • Էննի
      2016-01-08 17:30:31
      Դուք չգիտեմ ոնց, բայց ես էսօր գնալու եմ վախս չափելու: :D Զուտ էն պատճառով, որ էս բոլոր պատմվածքների միքսն եմ տեսել գիշերը երազումս: :/
  • +
    2016-01-08 11:46:36
    Hetaqrqütyamb kardaci :) apres
    • Էննի
      2016-01-08 17:30:46
      Դու էլ ապրես: (ծաղիկ)
  • Նիկեա
    2016-01-08 12:47:43
    Դու ինձ ստիպեցիր վերսկսել պոստեր կարդալը :) իսկ ինչ վերաբերվում ա պոստին, մի տեսակ հաճույքով կարդացի, էն դեքում, որ թեման էտքան էլ հաճելի չի, երևի... :) մի խոսքով՝ ապրես. (ծաղիկ)
    • Էննի
      2016-01-08 17:31:38
      Յա! Որ իմանամ, ավելի շատ պոստեր կանեմ :D Մերսի)) Ուրախ եմ, որ հավանեցիր:))
      • Նիկեա
        2016-01-08 17:38:11
        Խնդրեմ (ծաղիկ)
      • Էննի
        2016-01-08 17:39:43
        O:) (գինի) (ծաղիկ)
  • fiction ☯
    2016-01-08 14:00:29
    որոշները ծանոթ էին, հետաքրքիր էր (ծաղիկ)
    • Էննի
      2016-01-08 17:32:06
      Ըհըմ, հետաքրքիր են: (ծաղիկ) (գինի)
  • Miss Devil
    2016-01-08 23:31:48
    ընտիիիիիր էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Էննի
      2016-03-08 19:15:13
      Մերսի :*
  • Maria
    2016-03-08 16:45:10
    (խոնարհվել)
  • ...
    2016-03-08 16:48:44
    Գալիս եմ տուն, մայրս կանչում է խոհանոցից. "Արի ընթրելու": Նույն պահին SMS եմ ստանում մորիցս. "Ուշ կվերադառնամ: Ճաշը սառնարանում է":... լավ միտքաա ;)
    • Էննի
      2016-03-08 19:14:51
      Վախենալու ա (ախ)