Copy SMS

Կյանք....

Կյանք.... - Գիրք, Լռություն, միտք

Էլի ձմեռ ,էլի ինքնամփոփ մտքեր ու էլի դատարկություն...Սառը օդը ներխուժում է ներսդ ,լցնում է հոգիդ սառը անտարբերությամբ: Այս ամբողջովին մեքենայացված կյանքում մարդիկ մոռացել են մի կարևոր բան դարձնել այդքան անտարբեր ,դա մարդկային էությունն է...Մեքենայացվել են քայլերը,խոսքերը ,նույնիսկ մարդու միտքը,բայց ոչ մի լար,ոչ մի սարքավորում ի վիճակի չեղավ իր վրա կրել մարդու զգացմունքները....Զգացմունքը գումար չէ,որ խլեն քեզանից ,և ոչ էլ իր է ,որ կորցնես...Եվ մեկը չկա որ հարցնի ,թե ինչ է զգացմունքը,ինչ է ուրախությունը,տառապանքը,ցավն ու երջանկությունը, մեկը չեղավ ,որ զգա այն ինչ երգում են կիթառիդ լարերը ,երբ միայնակ ես....Չէ ,ուղղակի մենք չենք ուզում հասկանալ միմյանց :Ամենքս մեր ցավն համարում ենք ամենա-ամենան, այդպես էլ անտեսում ենք մեր կողքինին ,իսկ հետո դժգոհում թե չկա մեզ հասկացող...Մենք մեր մեջ ենք ամփոփում այս մեքենայացումը և ոչ մեկս չի փորձում դուրս գալ այս կաղապարից,ոչ մեկը չի լսում իր սրտին, աշխարհն ասում է ,ուրեմն այդպես է պետք...և հետո սա ենք անվանում ապրել..Հետո ամենքը դժգոհում են հացից, իսկ կան մարդիկ ովքեր երազում են զգալ դրա համը...Ոմանք դժգոհում են ծնողներից ,իսկ կան երեխաներ ,ովքեր միայն երազում են գրկում նրանց...Ու սա ենք մենք անվանում ապրել,երբ ամենքի դեմքից ռետինով ջնջել են ժպիտը,երբ մարդիկ համառորեն նկարում են իրենց երազած ապագան,որը այդպես էլ երազ պետք է մնար...Ապրել ենք համարում այն, երբ մահանում է զինվոր, ում ընտանիքը սպասում էր նրա վերադարձին,ում սիրած աղջիկը հաշվում էր օրերը,երբ պիտի հետ գա իր պաշտպանը,-այս էր խորհում դեռ նոր կյանք մտնող մի արարած,երբ աչքն առավ պատին հենած կիթառը....Ձեռքերն ակամա ձգվեցին դեպի կիթառը և մատերը սահեցին սառած լարերի վրայով,հնչեց աշնան կորած վալսը և քամին բռնելով աշնան ձեռքը պտույտ գործելով անէացավ քաղաքում...Գիտե'ք ամենից առաջ և ամենից հետո , առաջին ձյան փաթիլների ներքո և աշնան վերջին տերևի հետ ես խորհեցի և հավաստիացա, սիրելի բարեկամ,որ կյանքը չի հասկացվում ամբողջովին ,որ կյանքը անավարտ մի պատմություն է ,որի ավարտը թողնված է ընթերցողին...

A.M
14

7

1709

  • Չի հասկացվում,բայց ավարտուն է.ավարտում է կյանքը բաղադրող ամենը: :)
  • ԽուՃուճիկ:)
    2016-01-09 17:17:13
    լավ էր ասված :) (լավ)
    • Amalya
      2016-01-09 17:17:47
      մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • oo:69
    2016-01-09 20:18:56
    շատ լավն էր բայց մի բանի հետ համամիտ չեմ որ գրել ես զգացմունքը գումար չի որ խլեն հիմա չեմ ասի թե ինչպեսա լինում որ մարդուց խլում են զգացմունքները այլ կթողեմ որ մի օր հասկանաս թե ոնցա լինում դա
    • Amalya
      2016-01-19 00:52:59
      մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)