Copy SMS

Զենամիա

Զենամիա - պատմություն, գիրք, ստեղծագործել, զենամիա

Նախ՝ բարևներ: Էստեղ կեսից շատն ինձ չեն ճանաչում, որովհետև վերջին անգամ երեք տարի առաջ եմ մտել: Ես Սոնան եմ, մի քիչ տարօրինակ ու խելառ, բայց լավ երեխա եմԶենամիա - պատմություն, գիրք, ստեղծագործել, զենամիա Նոր կարդում էի հին գրառումներս, փորձում իմ դեբիլության սահմանը հասկանալ, որ էդքան ապուշ պոստեր եմ արելԶենամիա - պատմություն, գիրք, ստեղծագործել, զենամիա Բայց չեմ ջնջելու, որովհետև էդ էլ ա իմ կյանքի մի փուլը: Համոզված եմ՝ տարիներ հետո կնայեմ ներկայի գրառումներիս ու էլի հիացմունքի մեջ չեմ գտնվի, բայց դե հո ինքս ինձնից չեմ հրաժարվելու...


Անցնենք բուն թեմային. սկսել եմ գիրք գրել ու որոշեցի ձեզ հետ կիսվել: Չգիտեմ՝ ինչքանով լավ կստացվի: Խնդրում եմ քոմենթներում գրել՝ արժի՞ շարունակել, թե՞ չէ ՇնորհակալությունԶենամիա - պատմություն, գիրք, ստեղծագործել, զենամիա


Երկիր մոլորակի վրա կան բազմաթիվ քաղաքներ՝ մեծ ու փոքր, հայտնի ու անհայտ: Մեծերն աղմկոտ են, այնտեղ միշտ կյանքը եռում է, թվում է՝ մարդիկ ո՛չ քնում են, ո՛չ հանգստանում: Հակառակ դրան՝ փոքր քաղաքներում ամեն ինչ շատ ավելի հանգիստ է, երբեմն կարծես բոլորը քնած լինեն: Հենց այսպիսի փոքր քաղաքներից մեկում էլ ապրում են հինգ ընկերուհիներ: Նրանք շատ տարբեր են, բայց շատ համերաշխ: Ամենամեծը Սենդին է՝ չափազանց ընկերասեր ու կատակասեր աղջիկ: Երբեք չի բաժանվում իր սիրելի պլանշետից, ինչի հետևանքով էլ կարճատես է, իսկ գորշ կանաչ աչքերի տակ  միշտ սև կիսաշրջաններ կան: Նորագույն տեխնոլոգիաների գիտակ է: Նիկկին ամենաաշխույժն ու սպորտայինն է, խիզախ է, երբեմն՝ չափազանց ինքնավստահ: Հեշտ է բարկանում, իսկ բարկացած ժամանակ բավականին վտանգավոր է: Սիրում է կծու ուտելիքներ և իր շիկակարմիր մազերը: Խմբի «ուղեղը» Քեյթն է: Երբեք խուճապի չի մատնվում և միշտ սառն է դատում: Երբեմն կոպիտ է, քանի որ սիրում է, որ ամեն ինչ իր ասածով լինի, բայց նաև ժպտերես է, երազում է լինել Հյուսիսային Բևեռում, շատ է սիրում կարդալ: Յուկին բարի, նուրբ աղջիկ է, շատ լավ ընկեր: Միամիտ է և չափից դուրս ռոմանտիկ: Սիրում է քամին: Ունի հեքիաթային գեղեցիկ ձայն ու երազկոտ, կապույտ աչքեր: Բոլորից գաղտնի սիրային բանաստեղծություններ է գրում: Իսկ Լինան հանգիստ է ու խաղաղ, ընկերուհիներին հիմնականում հենց նա է հաշտեցնում: Սիրում է քնել, քանի որ տեսնում է աշխարհի ամենատարօրինակ երազները: Փոքր տարիքում զբաղվել է գիմնաստիկայով: Շոկոլադի ու կատուների նկատմամբ թուլություն ունի:

Այս հինգ անբաժան ընկերուհիները կարողանում են միշտ արկածներ գտնել իրենց փոքրիկ, անաղմուկ և առաջին հայացքից նույնիսկ՝ ձանձրալի թվացող քաղաքում:


 Էսքանը: Կսպասեմ արձագանք-բողոք-դիմում-առաջարկներին:

5

7

1562

  • Spirited away ミ
    2016-01-15 13:27:04
    շարունակի....ընկերուհիներից վերջի 2-ը հետաքրքրեցին :)
  • Anahit
    2016-01-15 14:05:37
    շարունակի ու խոստացի որ մենքել շանս կունենանք կարդալ գիրքդ
    • Sonkul-00
      2016-01-15 23:05:49
      Անպայման (ժպիտ)
  • +
    2016-01-15 18:11:09
    Իհարկե շարունակի :) ապրես լավն էր
    • Sonkul-00
      2016-01-15 23:06:58
      Շնորհակալություն շատ^^ (ծաղիկ)
  • Dark
    2016-03-13 11:39:46
    ինչ հետաքրքիր ու լավն էր ... (ժպիտ)