Copy SMS

Ճաշակ և երևակայություն (Բոբ Մառլի )

Երբեք չես իմանա, թե ինչ է նշանակում ուժեղ լինել, մինչև որ ուժեղ լինելու քո և միայն քո ընտրությունը չանես…


Ճաշակ և երևակայություն (Բոբ Մառլի ) - բուտերբրոտ , անանաս , պնդուկ


Բոբ Մառլին մեր ժամանակների ամենահռչակավոր երաժիշտներից է : Նա Ջամայկայի առաջին երաժիշտն է , ով հասել է համաշխարհային ճանաչման :Իր երգերում նա ի ցույց դրեց Ջամայկայի խնդիրները և ուրախությունները 

Լինելով արտաքինից շատ վառ ու լուսավոր,  իրականում նա շատ բարդ ու դժվար կյանք է ունեցել : Օրվա մեծամասնությունը անցկացնում էր փողոցներում , ընտանիքից կտրված ռադիո լսելով : Հենց ռադիոյի շնորհիվ նա ծանոթանում է նոր ձևավորվող ռոք-ն-ռոլ երաժշտության հետ: Բոբը թողնում է դպրոցը ... նրան այնտեղ ոչ մի բան չէր կապում , անհետաքրքիր դասեր միայն ...Ազատ ժամանակ փողոցներում երգում էր և նվագում ,իր իսկ ձեռքով պատրաստված գործիքներով : Այսպես 1963 թվականին հիմնվում է The Wailers խնումբը : Խումբը շատ արագ հաջողությունների է հասնում , ձայնագրում են մի քանի սինգլներ սակայն խումբը որոշ ժամանակ անց լուծարվում է :


Ճաշակ և երևակայություն (Բոբ Մառլի ) - բուտերբրոտ , անանաս , պնդուկ

 

1966 ին Բոբը ամուսնանում է Ռիտա Անդերսոնի հետ : Նրանք տեղափոխվում են ԱՄՆ սակայն մի քանի ամիս հետո կրկին վերադառնում են Ջամայկա : Բոբը վերականգնում է The Wailers խումբը և դառնում ռաստամանների շարժման առաջնորդ : Պայմանագիր է կնքում Քրիս Բլեքվելի հետ և սկսում ձայնագրել երերգեր , որոնց իմաստն արդեն պայքարն էր ռասսայական հավասարության համար : Rolling stone -ի շնորհիվ խումբը լավագույնն է ճանաչվում որն ավելի է մեծացնում խմբի համբավը , մեծ  շրջագայություններ խոստանալով : Համերգների մեծ մասը անվճար էր :

Ճաշակ և երևակայություն (Բոբ Մառլի ) - բուտերբրոտ , անանաս , պնդուկ

Բայց ամեն ինչ ավարտ ունի : Այսպես անորոշ ավարտվեց տաղանդի կյանքը : Նրա առողջականը կտրուկ վատացավ , որի պատճառը ֆուտբոլի ժամանակ ոտքը վնասելն էր : Հետագայում պարզվեց որ դա չարորակ ուռուցք էր :Բոբը մահանում է 1981 թվականի մայիսի 11 ին 36 տարեկան հասակում , թողնելով բազում երգեր որոնք իրականում մեծ շատ մեծ իմաստ ունեն , թողնելով մի երաժշտության տեսակ , որը միայն իրեն էր բնորոշ : 


Ճաշակ և երևակայություն (Բոբ Մառլի ) - բուտերբրոտ , անանաս , պնդուկ

Դու կնոջ առաջին տղամարդը կարող ես չլինել, ոչ էլ վերջինը և ոչ էլ միակը: Նա մինչ այդ էլ էր սիրել: Բայց եթե նա այժմ քեզ սիրում է, ի՞նչն այն չէ:  Նա կատարյալ չէ, բայց դու նույնպես այդպիսին չես, և դուք երբեք կատարյալ չեք լինի միասին: Բայց եթե նա քեզ ծիծաղեցնում է, դեռ ավելին, եթե քեզ հնարավորություն է տալիս մարդ լինել, սխալներ գործել, նրան կողքիդ պահիր և տուր նրան ամենը, ինչը կարող ես: Նա չի կարող քո մասին մտածել օրվա ցանկացած պահին, բայց կարող է քեզ տալ իր մի մասը, քանի որ նա գիտի, որ կարող ես կոտրել սիրտը: Այդ իսկ պատճառով նրան մի՛ վիրավորիր, մի՛ փոխիր, մի՛ վերլուծիր և նրանից մի՛ ակնկալիր մի բան, ինչը նրա ուժերից վեր է: Ժպտա, երբ քեզ երջանիկ է դարձնում, այնպես արա, որ հասկանա, երբ է քեզ բարկացնում, և կարոտիր նրան, երբ կողքիդ չէ:


Ճաշակ և երևակայություն (Բոբ Մառլի ) - բուտերբրոտ , անանաս , պնդուկ

Եթե կինը հիասքանչ է, հասանելի չի լինի: Եթե հասանելի է, ապա հիասքանչ չի կարող լինել: Եթե արժանի լինի, նրանից չես հրաժարվի: Իսկ եթե դու հրաժարվել ես, ուրեմն դու արժանի չես: Իրականում յուրաքանչյուրն էլ քեզ ցավ կպատժառի, պարզապես պետք է գտնել այնպիսիններին, որոնք արժանի են Ձեր տառապանքներին:

 

Մարդը չի կարող որևէ բան անել առանց Աստծո: Երբ դու ծարավ ես, ջուր ես խմում: Այստեղ նույնպես դու չես կարող որևէ բան անել առանց Աստծո:


 Երաժշտությունը հրաշալի բան է: Երբ այն ներթափանցում է քո մեջ, դու որևէ ցավ չես զգում:


Ես չեմ կանգնում սևամորթի կողքին, ես չեմ կանգնում սպիտակ մարդու կողքին: Ես կանգնում եմ Աստծո կողքին:  


Որոշ մարդիկ վայելում են անձրևը, իսկ որոշներն՝ ուղղակի թրջվում: 

nbsp;

Ասում ես, թե սիրում ես անձրևը, բայց անձրևանոցով ես շրջում։ 
Ասում ես, թե սիրում ես արևը, բայց ստվեր ես փնտրում, երբ այն շողում է։ 
Ասում ես, թե քամի ես սիրում, բայց փակում ես պատուհանը, երբ այն փչում է։ 
Ահա թե ինչու եմ վախենում, երբ ասում ես, թե սիրում ես ինձ։  

   

Ճաշակ և երևակայություն (Բոբ Մառլի ) - բուտերբրոտ , անանաս , պնդուկ

 


Բոբ Մառլին ենթարկվել է մարդասպանների հարձակման, որի ժամանակ երկու հրազենային վնասվածք է ստացել: Երկու օր անց նա վիրակապով բեմ է դուրս եկել և հրաշալի համերգ տվել: Երբ նրան հարցրել են, թե ինչու է որոշել երգել այդ վիճակում, նա պատասխանել է. «Մարդիկ, որոնք փորձում են այս աշխարհն ավելի վատը դարձնել, հանգստյան օրեր չեն ունենում, ինչո՞ւ ես պետք է ունենամ»:

Փողով կյանք չես առնի: (Մահից առաջ Մառլիի վերջին բառերը՝  որդուն ուղղված)


 

11

4

2626

  • ZEPP
    2016-01-18 13:43:08
    (բռավո) (բռավո) Բոբ Մառլի ի ցիտատները ուղակի հրաշք են որպես երգիչ էլ տարբերվող ու յուրահատուկ հաճույքով կարդացի շաաատ լավներ (բռավո) (ծաղիկ) : (լավ)
    • △▽inception△▽
      2016-01-18 13:51:30
      Բոբը անկրկնելի ա ..համենայն դեպս ինձ համար O:) (լուսնաքայլ)
      • ZEPP
        2016-01-18 14:16:14
        իմ համար առաջին հորիզոնականում չի բայց ես իրան շատ եմ սիրում (ծաղիկ) (գինի)
  • fiction ☯
    2016-01-18 18:26:11
    հանճարեղություն O:)