Copy SMS

Տուր ինձ մի քիչ սեր

Տուր ինձ մի քիչ սեր - սեր, ուրախություն, կյանք

-Ախխխ:

-Ի՞նչ պատահեց:

-Վառեց մատս: Տես այնտեղ, ի՞նչ էր դա:

-Հիմարիկ դա սերն է:

-Սե՞ր, ի՞նչ է դա:

-Գնանք, ես կպատմեմ քեզ, թե ինչ է ՍԵՐԸ...


Տուր ինձ մի քիչ սեր - սեր, ուրախություն, կյանք-Այս ու՞ր եկանք, որտե՞ղ ենք:Այստեղ շատ գեղեցիկ է:

-Տե՛ս, սա սիրո քաղաքն է, այստեղ մարդիկ շատ երջանիկ են ապրում:

-Եվ այդ երջանկության գաղտնիքը այդ,,ըը սե...սե ի՞նչ

-Սերը: Այո այս քաղաքի բնակչության երջանկության գաղտնիքը սիրո մեջ է:Նրանք բոլորը սիրում են իրար:

-Վերջապես բացատրի թե ինչ է դա :

-Մի քիչ բարդ է, բայց ես կփորձեմ:Նախ արի սկսենք նրանից, որ առանց սիրո ոչինչ՝ ոչ մի բան չէր լինի:Օրինակ մի առարկա ասա:

-Ծառ:

-Տես. Եթե Աստված չսիրեր մեզ մեր համար չէր ստեղծի ծառ:

-Հասկացա, փաստորեն այդ սեր կոչվածից մղված մարդիկ իրար լավ բաներ են անում, իսկ երբ բացակայում է սերը նրանք իրար հանդեպ չար բաներ են անում:


Տուր ինձ մի քիչ սեր - սեր, ուրախություն, կյանք-Իսկ հիմա որտե՞ղ ենք, այստեղ լավ չէ, մութ է, մռայլ:

-Դե գուշակիր, թե ինչու է այս քաղաքը այդպիսին:

-Դեեե...Երևի...Չկա սե՞ր:

-Այո՛, այս քաղաքում չկա սեր:Մարդիկ չեն սիրում իրար, նրանք միմյանց հանդեպ չարություն են տածում:

Տուր ինձ մի քիչ սեր - սեր, ուրախություն, կյանք-Երևի հիմա քիչ սեր կա չէ՞ աշխարհում

-Յուրաքանչյուր մարդու ներսում էլ կա մի փոքր սեր, բայց մարդ կա սառեցնում կամ քնեցնում է իր մեջի սերը, մարդ էլ կա այն գործի է դնում և այդ չնչին սերը դառնում է անսահման՝ ինչպես տիեզերքը:

-Իսկ ինչու՞ են մարդիկ սառեցնում իրենց սերը:

-Որովհետև լինում է անյպես, որ մարդիկ իրենց միջի փոքրիկ սերը նվիրում են ինչ որ մեկին, բայց փոխարենը ստանում են անտարբերություն:

-Ու երևի հիասթափվում են ու սառեցնում իրենց սերը:

-Ճիշտ ես:

-Տխուր է:

-Սիրո մի քանի տեսակներ կան:

-Որո՞նք

-Դրանցից մեկը անձնական ջերմ կապվածությունն է որևէ մեկի հանդեպ, սիրո այս տեսակը դրսևորվում է ընկերների միջև:Մյուսը՝ հարազատների միջև գոյություն ունեցող սերն է:Սիրո երրորդ և թերևս ամենաուժգին արտահայտվող տեսակը դա ռոմանտիկ սերն է տղամարդու և կնոջ մեջ:

Տուր ինձ մի քիչ սեր - սեր, ուրախություն, կյանք-Ուժգին, ինչպե՞ս

-Դե...Սիրահարները խենթ են, պատրաստ ամեն քայլի, ամեն գժության:Նրանք երջանիկ են միշտ իրար հետ:Ուզում են, որ ամեն պահ իրար կողքի լինեն:Կարոտում են իրար, երբ նույնիսկ կարճ ժամանակ չեն տեսնում:Միշտ պատրաստ են մեկը մյուսին օգնելու, կարեկցելու:Երբ սիրահարներից մեկը տխուր է լինում, մյուսը ամեն բան անում է, որ ուրուրխացնի նրան և թերևս միայն ու միայն նրա մոտ է հաջողվում դա:Նրանք իրար սփոփում են, հանգստացնում, սիրում...Գեղեցիկ է այս սերը...Շա՜տ գեղեցիկ է:........Գեղեցիկ է, բայց և երբեմն դաժան...

-Դաժա՞ն, ինչու՞:

-Դե...արի այդ մասին չխոսենք այսօր...


Տուր ինձ մի քիչ սեր - սեր, ուրախություն, կյանքՇնորհակալություն ուշադրության համար, գրառումը կատարվելա Ձեր սրտերում մի փոքր սեր արթնացնելու համար...Սիրեք ու սիրվեք...Սիրեք մարդկանց, սիրեք շա՜տ,,,Սիրեք ու կլինեք երջանիկ...Սիրում եմ բոլորիդ շա՜տՏուր ինձ մի քիչ սեր - սեր, ուրախություն, կյանք

10

10

1234