Copy SMS

Կանոններ

14 տարեկանում գրված "լրջագույն" գործս:))


Սվայեվո ռոդա նաուչնայա ֆանտասծիկա:))


Կանոններ - պատմվածք, գենետիկա, ֆանտաստիկա



  1. Երբեք ոչ ոքի չվստահել

  2. Հիշել, որ նրանք միշտ փնտրում են

  3. Ոչ մի բանի չխառնվել

  4. Աչքի չընկնել

  5. Չսիրահարվել

Հինգ պարզ կանոն: Արիանան հետևում էր դրանց այն գիշերվանից ի վեր, ինչ փախավ գենետիկայի լաբորատորիայից, որտեղ հենց ստեղծվել էր մարդկային և այլմոլորակային ԴՆԹ-ների միացման արդյունքում: Արիանայի և նրա խորթ հոր փրկությունը կախված է նրա՝ հասարակ մարդկանց շրջապատում ադապտացվելու կարողությունից: Ապրելով Վիսկոնսին նահանգի մի փոքրիկ քաղաքում, նա փործում է թաքնվել նրանցից, ովքեր փորձում են վերադարձնել կորցրած (և թանկարժեք) «պրոյեկտը»՝ ի դեմս Արիանայի:
Բայց երբ դպրոցում կազմակերպված չար խաղն այնպես չի ընթանում, ինչպես ծրագրվել էր, նրա ճանապարհին է կանգնում Զեյն Բրեդշոուն՝ քաղաքի ոստիկանապետի որդին, մի մարդ, ով գիտի ավելին, քան պետք է:
Այդ մի քանի տարիների ընթացքում Արիանան փորձել է ամեն կերպ աննկատ մնալ, բայց հիմա նա ակամայից հայտնվել է ուշադրության կենտրոնում, և այդ ուշադրությունն այնքան սարսափեցնող է ու, միևնույն ժամանակ, այնքան հաճելի:
Հիմա ամեն ինչ այնքան պարզ ու հեշտ չէ, մանավանդ առանց կանոնների…

 


Գլուխ 1
(Արիանա Թակեր) 

Իմ անունը մահացած աղջկա անուն է: Տեխնիկապես, կարծում եմ, իմ կյանքն էլ է նրա կյանքը:
Իսկական Արիանա Թակերը մահացել է հիվանդանոցային մահճակալի վրա, 500 կիլոմետր հեռվաորության վրա այն վայրից, որտեղ ես կյանքումս առաջին անգամ թարմ օդ շնչեցի, տեսա երկինքն ու ճանաչեցի աշխարհը սպիտակ պատերից դուրս, որտեղ ապրել էի ողջ գիտակցական կյանքս:
Ես պարտական եմ իսկական Արիանայի առաջ իմ ներկայիս ազատության համար: Եվ որքան էլ սարսափելի է հնչում, ես շնորհակալ եմ իսկական Արիանային նրա մահվան համար:
Եթե նա լիներ առողջ ու երջանիկ երեխա, չեմ կարծում, որ նրա հայրը (հիմա արդեն իմ) կաներ ինձ համար այն, ինչ արեց տասը տարի առաջ: Նա փրկեց ինձ ու դուրս հանեց այն մթությունից, երբ պատերը դղրդում էին, իսկ թոքերս այրվում էին ծխից:
Բայց իսկական Արիանա Թակերը մարդ էր:
Ես՝ ոչ:
Այդ իսկ պատճառով գոյություն ունեն կանոններ՝ իմ և հորս անվտանգության և ապահովվածության գրավականը:
Դրանք շատ պարզ են.



  1. Երբեք ոչ ոքի չվստահել

  2. Հիշել, որ նրանք միշտ փնտրում են

  3. Ոչ մի բանի չխառնվել

  4. Աչքի չընկնել

  5. Չսիրահարվել

Ես անխռով ենթարկվում եմ իմ իսկ ստեղծած այս «Կյանքի կոդեքսին» արդեն տասը տարի՝ վեց տարեկանից սկսած: Սակայն արդեն բավականին մեծանալով ես հասկացա, որ կանոններին հնարավոր չէ մշտապես ենթարկվել: Ժամանակի ընթացքում որքան շատ ես փորձում ենթարկվել կանոններին, այնքան ավելի է մեծանում դրանք խախտելու ցանկությունը:
Բավական է, որ խախտվի դրանցից մեկը, և մյուսները փխրուն բյուրեղապակու նման փշրվում են:
Ետդարձի ճանապարհ չկա…

_________________________

Կարգուկանոնի հաստատումն անհրաժեշտություն է նրանց համար, ովքեր թաքնվում են: Ինչպես պարզվեց հետագայում, մարդիկ չափազանց պրիմիտիվ են: Նրանք մի ամբողջ շաբաթ նախաճաշին միևնույն բանն են ուտում, մեքենաները միշտ նույն տեղում են կայանում, միշտ նույն ատամի մածուկն են օգտագործում: Շրջակա միջավայրին ադապտացվելու լավագույն միջոցը մարդկանց օրինակին հետևելն է: Ստեղծել քո սեփական կաղապարներն ու հետևել դրանց առանց բացառության:
Իհարկե, իմ դեպքում պատկերը փոքր-ինչ այլ էր: Ես մի արհեստական արարած էի, որ չուներ սեփական նախասիրություններ: Կամ, որ ավելի ճիշտ է, սեփական երևակայություն: Բայց նրանք այդ մասին չգիտեին:

Եվ ահա, երկուշաբթի առավոտ է, իմ ուսումնական տարվա առաջին օրը: Նախաճաշի համար եգիպտացորենի փաթիլներ են: Առավոտ, իմ առաջին դպրոցական օրն այս տարի: Բայց մինչ այդ ինձ սպասվում է լուրջ խոսակցություն հորս հետ:

Սկզբնական շրջանում նմանատիպ խոսակցւոյթւոններն անհրաժեշտ էին ինձ արտաքին աշխարհի կյանքին նախապատրաստվելու համար: խնդիրների քննարկում, որոնց հետ ես կարող էի առնչվել օրվա ընթացքում, վարժություններ, որոնք պետք է կատարեի և պլաններ, որոնք հայրս էր կազմել հետագայում իրականացնելու համար: Նա գիշերներն էր աշխատում, հետևաբար՝ առավոտը միակ ժամանակն էր, երբ ես կարող էի զրուցել նրա հետ:

Այդ օրերին ես ամենասուր ձևով էի զգում իմ՝ մյուսներից տարբեր լինելը…

Բայց այս առավոտը տարբերվում էր մնացածներից: Այսպես չպետք է լիներ: Այսպես առավոտը երբեք չէր սկսվել: 




7

19

1098

  • Էննի
    2016-01-19 17:43:38
    Հա... բանը... շարունակելի :D
    • Impression
      2016-01-19 18:01:13
      Բանը, լավն էր շատ (ծաղիկ)
      • Էննի
        2016-01-19 19:02:12
        Բանը, աբրիկոս: (ծաղիկ) (ժպիտ)
      • Impression
        2016-01-20 14:40:36
        բանը..անպայման :Դ
      • Impression
        2016-01-20 14:40:59
        Ներքինով մի հատ բան ուղարկե կարդա էննին՞
      • Էննի
        2016-01-20 15:06:10
        Իհարկե, ուղարկի, Էննին սպասում ա: ))
  • Sonkul-00
    2016-01-19 18:10:56
    Շատ լավն ա: (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • Էննի
      2016-01-19 19:02:25
      Ապրես :*
  • ԽուՃուճիկ:)
    2016-01-19 18:57:41
    հետաքրքիր :) ապրես :)
    • Էննի
      2016-01-19 19:02:42
      Ես էլ մտածում էի չեք հավանի: (ժպիտ) Ուռա՜՜՜
  • fiction ☯
    2016-01-19 19:13:25
    հետաքրքիր էր, կուզենայի շարունակությունը կարդալ,,, հասկանալի ա՝ ռոբոտ լինելը պայմանական խորամանկություն ա մի ինչ-որ ասելիք տեղ հասցնելու համար, համենայն դեպս ես այդպես հասկացա,,, ու կսպասեմ էդ ասելիքին, տասնչորսամյա պոտենցիալ գրո՛ղ :)
    • Էննի
      2016-01-19 19:21:57
      Ապրես :* Իրականում էդքան էլ ռոբոտ չի :D Ավելի շուտ՝ մարդու ու այլմոլորակայինի հիբրիդ, բայց բոլոր դեպքերում դու ճիշտ ես՝ ինչ-որ ասելիք ա ուզում տեղ հասցնի Արիանաս:)) Ներկա ժամանակով ես 16 տարեկան եմ, ուղղակի 2 տարի առաջ գրածս էս ախմախությունը աչքով ընկավ, ասեցի հրապարակեմ:)) Երևի, մյուս մասերն էլ կհրապարակեմ, որովհետև դուք լավն եք:)) ^_^
      • fiction ☯
        2016-01-19 19:54:04
        շնորհակալություն O:)
  • Այս պոստը ստիպեց չալարել ու պրոֆիլ մտնել :DՎերջին շրջանում Շեքլի եմ կարդում ,ֆանտաստիկան տարել է:D Արիանան ալաբուլա է երևում,ինձ թվում է՝ ինքը կարծրատիպեր կոտրելու է եկել: Հետաքրքիր գործ է, ընթացքում չի թուլանում ,իսկ 14տարեկանը... Իմ 18-ը ղալաթ է արել :D:D:DԱպրե՜ս:
    • Էննի
      2016-01-19 23:27:24
      Ույ, դու Շեքլի ես կարդո՞ւմ???? o.O Վայ ուտեմ քեեեեեեզ, հարազատս :D :D :D Հա, Արիանաս ալաբուլա երեխայա, կարծրատիպերից բացի ուրիշ շատ բաներ ա կոտրելու, դուք հլը սպասեք: :D Ապրես, ոգեշնչեցիր :* :* Ինչպես միշտ: ;)
    • Մի՞շտ0_0 Ըհե,ինչ հիշում եմ՝ կարդում եմ,քննությունների մեջ յնկան ոնց որ միշտ -_- ը,երևի կտեսնեմ:D
  • hkka
    2016-01-20 00:31:01
    Դուք հրաշք եք: (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (օգո) (օգո) (օգո)
    • Էննի
      2016-01-20 14:04:17
      Դուք ավելի մեծ հրաշք եք O:) (ծաղիկ) *կարմրեց* *մտավ սեղանի տակ*
      • hkka
        2016-01-20 18:46:23
        Վաաայ, զգույշ գլուխը սեղանին չխփի բալես O:) :) :) :)