Copy SMS

Իմ անթև կարոտը..

Իմ անթև կարոտը.. - Իմ, անթև, կարոտը

1.Անթև կարոտս ՝ տխուր,միայնակ,
Կարոտս ՝կորցրած ժամ ու ժամանակ,
Եկել է քեզ մոտ իմ լուսե երազ,
Եկել է հասել բարձունքիդ անհաս...
Ու իմ կարոտը ՝խեղճ,ոտաբոբիկ,
Մրսած ու հոգնած փնտրում է լոկ քեզ
Քուն մտած երգդ շուրթերին փոքրիկ
Աչքերին ՝ հուզված երազներ անտես:
Ու տե'ս նայում է կարոտս լուսնին 
Շշնջում անվերջ երազանքը իր,
Ձյան փաթիլները իջնում են դեմքիս
Ու հպվում ինչպես անհողեղեն ձեռք...
Եվ փաթիլի մեջ հավետ բանտարկված
Մտածում է խենթ սիրտը իմ արբած,
Ի'մ լուսե երազ ,ի'մ անթև կարոտ 
Ո՞վ է փաթիլին ուղարկել ինձ մոտ ~~~ 

Իմ անթև կարոտը.. - Իմ, անթև, կարոտը2.  

Իմ անթև կարոտը..

Եվ հասկանում եմ,որ մաշվել են բառերը բոլոր
Ու կարոտը իմ դառնում է լոկ անթև թռչուն
Շրջում է նա ,դուրս թռչելով իմ սրտից
Որոնում է նա մի հայացք ,բայց քեզնից... Իմ կարոտը'կորած ,մրսած ու ետ չեկած,
Փախել է իմ տաք սրտից դեպի դուրս,
Որոնում է արդեն չեղած սերը մեր
Ու շշնջում,որ չկաս էլ..չես գալու.... Թափառում է իմ կարոտը անթաքույց,
Որոնում է գեթ մի նշույլ քեզանից
Բայց չի գտնում ,մոլորվում է ու լալիս,
Դու բաց պահիր դուռը անանց կարոտիս...

8

6

1102

  • Anahit
    2016-01-20 17:27:59
    հրաշալիա իսկական կարոտը սենց են հերկայացնում (բռավո) (ծաղիկ)
    • Amalya
      2016-01-20 20:13:32
      Շատ շնորհակալ եմ )))
  • Լավն է միտքը ,միայն թե ռիթմը աչքաթող մի արեք:)
    • Amalya
      2016-01-24 16:32:36
      հաշվի կառնեմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Hakob
    2016-01-22 23:10:03
    (բռավո)
    • Amalya
      2016-01-24 16:32:43
      մերսի շատ