Copy SMS

Անվերագիր....

Անվերագիր.... - աշխարհ, Լռություն, դու

Մեն-միայն քեզ հետ 
Ու միայն քո դեմ
Ես անկարող եմ...
Մեն-միայն սրտով 
Ու միայն հոգով
Պարզ եմ քո առջև...
Մեն-միայն երազ
Ու միայն ցնորք 
Դու պիտի լինեիր...
Միայնակ հոգիս 
Միայն քո սիրով 
Պիտի արբենար..
Ու աչքերը քո 
Ծովից էլ խորը 
Ամենից առաջ 
Իմը գեթ լիներ~~ Իսկ դու քո այդ
Արբած մենությամբ 
Պիտի բանտարկվեիր 
Լոկ իմ աչքերում...
Ու քո ժպիտը,
Որ թունդ էր ավաղ 
Ամեն մի գինուց...
Լոկ ես արբենայի
Քո այդ ժպիտով...
Երանի հիմա օվկիանը ժպտար
Հենց քո ժպիտով.....

5

0

1002