Copy SMS

Արյան բծեր վերնաշապիկիս կամ Ինձ նայիր զայրացած ՄԱՍ 1

Արյան բծեր վերնաշապիկիս կամ Ինձ նայիր զայրացած ՄԱՍ 1 - մանգուշյան, ինձ, նայիր, զայրազած,


     Հեղինակ Sev Mangushyan

 Արյան բծեր վերնաշապիկիս կամ Ինձ նայիր զայրացած

                                  Այս պատմվածքը գրված է իրական պատմության հիման վրա:

                                  Իրադարձության վայրն ու գործող անձանց անուները փոխված են :

                                  ……..այն ինչ իմանալու եք այստեղ,այլևս երբեք չեք մոռանա:

ՄԱՍ 1

Միայնակ կանգնած էի տան երկրորդ հարկի պատշգամբում:Արագ արագ էի շնչում,ներսում կատարվածից հետո փորձում էի հնարավորինս շատ օդ կլանել:Շամպայմանով լի բաժակը դեռ ձեռքումս էր,կում արեցի,դեմքիս վրայից հետ տարա թաց մազերս,նորից խորը շունչ քաշեցի ու թեթև ժպտացի:Մտածում էի ինչպես դուրս գամ այս մարդկանց միջից ու անհետանամ:Հանկարծ զգացի ինչ որ մեկի շունչը հետևումս կանգնած,պտտվեցի ու չհասցրեցի տեսնել նրան:Նա ինձ հրեց ու ես մտածելու անգամ մի վայրկյան չունեի:Միանգամից ցած ընկա գետնին:Ընկա ինչպես ոչ ոք,ինչպես ոչինչ ու ոչ մի բան:Սարսափելի նվաստացուցիչ էր:Արյունը դանդաղ գլխիցս հոսեց դեպի սպիտակ վերնաշապիկս:Սպիտակը կամաց կամաց անհետանում էր:Բավական չէր ինձ այս ամենը և դեռ պետք է տանջվեմ մի քանի օր էլ հիվանդանոցում պառկած:Ու մինչ ինձ կտանեին հիվանդանոց,հիմա բոլորը կխոսեն, թե ինքնասպանության փորձ է…հա…ու էդպես էլ եղավ:Անկումը միշտ էլ անգերազանցելի արագությամբ է կատարվում,անկախ արագությունից անպայման պետք է վեր կենալ:Ինչու նա ինձ հրեց…:Ընդհանրապես ինձ համար այս ֆիզիկական անկումը ոչինչ չարժե,դրա թողած հետևանքը բոլորի կյանքում էլ պատահում է,այն գալիս  է մեկ անգամ ու միանգամից:Այս օրերին հիվանդանոցում ինձ խնամում էր Տիկին Էմման:

Ո՞վ եմ ես…սպասեք, ես փորձում եմ հիշել ինձ…:

Փենսիլվանիայում ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ երեսնամյա ավագ լեյտենանտը վիրավորվել էր,մինչ նրան կհասցնեին հիվանդանոց,մահացավ:Կինը մոտեցավ պատուհանին ծածկեց վարագույրը ու նոր եփած սուրճը լցնելով բաժակի մեջ,նստեց բազմոցին:Կինը հղի էր:Տներից մեկում էլ մայրը մտավ աղջկա սենյակ ու նրան արթնացրեց:Աղջիկն ամբողջ գիշեր չէր քնել պատրաստվել էր քննությանը,որն այս տարի վերջինն էր լինելու:Տղամարդը ,ում տարիքը չէր գերազանցի վաթսունը անդադար հազում էր,կինը տվեց ջուրն ու ամուսնուն խնդրեց այսօր աշխատանքի չգնալ:Նա վերջին երեսուն տարիներին աշխատում էր քաղաքային երթուղում ՝ վարորդ:

Իսկ մեկ ուրիշ ընտանիքում արդեն հինգ տարի ամուսնացած ամուսնական զույգը վիճում էր երեխա չունենալու պատճառով:Ամուսինը վերջապես կնոջն ասաց,որ կարող է հավաքել իրերն ու հեռանալ:Այո, այդպես է,ամուսնանում են ,կոտրում են կնոջ թևերը,իսկ հետո երբ գալիս է որոշակի մի ժամանակահատված,բաց են թողնում նրան ու սպասում են, որ թռչի:Չէ,նրանց մոտ ամեն ինչ հարթ կլինի,նրանք մոտ օրերս անպայման կվորդեգրեն նորածին տղային:Լավ ,հիմա կհարցնեք ինչու եմ պատմում այս առօրյա պատմությունները,ինչ կապ ունեն այս սովորական մարդիկ իրար հետ:Այս սովորական մարդկանց պատմությունը մեկ օրում կավարտվի մի անսովոր պատմությամբ:Երկու ոստիկան դուրս եկան բաժանմունքից ,որպեսզի զոհված ոստիկանի կնոջը հայտնեն ամուսնու մահվան լուրը:Նստեցին մեքենան ու շարժվեցին:Սա պետք էր անել մեծ զգուշավորությամբ,որովհետև կինը հղի էր:Տղամարդը առանց դադարեցնելու իր սպանդի ենթարկվող խոզի խռխռոցի նմանվող հազը (հեղինակը միտում չունի վիրավորելու) մոխրագույն մաշված շապիկի վրայից հագավ վարորդի համազգեստը ու դուրս եկավ:Կինը գլուխը բացասաբար օրորելով նայեց ամուսնու հետևից,վերջինս նստեց ավտոբուսի ղեկին ու շարժվեց:Երիտասարդ աղջիկը համբուրեց մորն ու դուրս եկավ տանից,խոստանալով որ լավագույնն է հանձնելու քննությունը:Իսկ հղի կինը,ով բացահայտ կերպով հպարտանում էր իր այդ կարգավիճակով,շոյեց կլորիկ փորը ,ուղղեց մազերը հայելու առաջ,մոտեցավ դռանը,որ դուրս գա…եթե նա ևս մի քանի րոպե շարունակի մնալ տանը,ապա ոստիկանները տեղ կհասնեն ու կհայտնեն մահվան լուրը…կինը նորից վերադարձավ հայելու մոտ ,շրթունքները մոտեցրեց հայելուն,մաքրեց ավելորդ շրթներկն ու դուրս վազեց:Այսօր նա բժշկի հետ կվորոշի իր ծննդաբերության օրը:Հասավ կանգառին ու կանգնեցրեց ավտոբուսը:Իհարկե նրա հազը չէր դադարել,վարորդը շարունակում էր աղմկել,կինը բարձրանալիս ձեռքով փակեց բերանը որպեսզի չվարակվի:Իր կողքին նրան անմիջապես տեղ տվեց քննության գնացող աղջնակը:Լավ,ինչպես էր շարունակվելու այս մարդկանց կյանքը,եթե չլիներ այն,ինչ եղել է:Դա իմանալու անհրաժեշտություն չկա,որովհետև նրանցից յուրաքանչյուրը կատարում է իր առաքելությունը և պետք է որ առանց դժգոհելու:Վարորդը խեղդվելով ևս մեկ անգամ հազաց ու ուշագնաց գլուխը գցեց ղեկին:Ավտոբուսում հավաքված մարդիկ խուճապի մատնվեցին,սկսեցին բղավել:Գուցե դանդաղ եմ պատմում,բայց այս ամենը տեղի ունեցավ նույն արագությամբ,ինչպիսի արագությամբ ես ցած ընկա պատշգամբից:

Ավտոբուսը դուրս եկավ իր երթևեկության գծից ու հարվածեց հակառակ գծում երթևեկող ոստիկանական մեքենային ու շրջվեց:Քսանամյա մի աղջիկ,ով կարողացավ շարժվել ,մի կերպ ավտոբուսից դուրս բերեց հղի կնոջը,վերջինս գրեթե չէր շնչում:Բոլորը մահացան,այդ թվում երկու ոստիկանները:Բժիշկներին հաջողվեց փրկել երեխայի կյանքը,իսկ մայրը մահացավ:Նրան ավտոբուսից դուրս բերած աղջկա մասին տեղեկություններ հայտնի չեն:Մի քանի օր հետո երեխային որդեգրեց ամուսնական մի զույգ,ով հինգ տարի էր ինչ չէին կարողանում երեխա ունենալ:Նրանք մեծ ոգևորությամբ տուն տարան երեխային:Այդ երեխան ես էի…:

Շարունակելի...

12

6

752

  • ԽուՃուճիկ:)
    2016-01-22 20:04:43
    Շատ հետաքրքիր էր, կսպասեմ շարունակությանը :)
  • Impression
    2016-01-23 00:33:59
    Սպասում եմ :)
  • Anahit
    2016-01-23 17:03:49
    հետաքրքիրա (ծաղիկ) (բռավո)
  • Էննի
    2016-01-24 00:16:20
    Էն փաստը, որ պատմվածքի հիմքն իրականություն ա, ինքնին ինտրգիային ա: Ընդհանուր լեքսիկոնը հավանեցի, բառապաշարը, պատմվածքը շարադրելու ձևը... Լավն էր, դուրս եկավ: Հետաքրքրություն առաջացրեց: Կսպասեմ շարունակությանը: Լավ եք գրում:)
  • FloydZepp
    2016-01-25 00:00:19
    շատ-շատ հետաքրքիր էր (ծաղիկ)
  • Չկան ինչ-որ բառեր կամ հատվածներ ,երկարաշունչ նկարագրություններ,ինչը մերօրյա ստեղծագործողների մոտ նկատելի է,և նպատակը ընթերցողի հուզական լարը մինչև վերջակետը թրթռացնելն է: Ձեզ մոտ հուզականությունը ծնունդ է լարվածության ,որ բավականի մեծ է ՝ պայմանավորված լինելով դեպքերի սրընթացությամբ: Հենց այդ ու սյուժեի ինքնօրինակությունն են լրացնում եղած բացերը,իսկ խոսքը այս դեպքում ավելորդ շքեղության կարիք չի զգում ,թեև բառային ֆոնդին մեծ ուշադրություն եմ դարձնում : Հետաքրքիր էր: