Copy SMS

Ցտեսություն

 

Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց…

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսություն


 

Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,
Որ գնում ես, գնում արդեն:

Իմ գտնըվա՛ծ – միա՜կ մակդիր,
Ամենաճի՛շտ բաղդատություն.
Դեռ նո՛ր գտած՝ թռչո՞ւմ ես դու մտքիցս արդեն:

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսություն

Համ չեն զգում միայն բերնով:
Համ զգում են հոգո՛վ նաև:
Եվ գնո՞ւմ ես, գնո՞ւմ արդեն,
Որ հռչակի անհամությունն իրեն արքա
Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո՜ղ աթոռանիստ,
Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասո՞ւմ…

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսություն

Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,
Ինչպես ցողի կաթիլները ա՛յն թփերին,
Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:
Ու ես անվերջ փորձ եմ անում
Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսություն

Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.
Խանգարել են ուզում կարծես, որ չգնաս:
Ծխախոտն է մեջըս հազում:
Ստվերները հոտոտում են հողը կրկին.
Կամենում են կարծես զգալ
Անցած տեղիդ բուրմունքն անանց:
Քաղաքային փողոցների լույսերն աղոտ
Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,
Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել…

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսություն

Պիտի գնա՜ս…

Պիտի գնա՜ս,
Որ քանի դեռ չենք հանդիպել՝
Փողոցն այնպե՛ս ինձ կարոտի,
Ինչպես ես քե՜զ:

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսությունՊիտի գնա՛ս,
Որ ածխացած սպասումը
Բոլորագիծ քաշի իմ շուրջ՝
Ինձ դարձնելով սուր շառավիղ,
Սիրտըս՝ կենտրոն,
Որ ամեն ոստ իր ստվերով
Ցույց տա ժամը՝ սլաքի պես,
Ու շրշյունով զրընգացնի նույն ժամն էլի.
Որ ես զգամ, ուշացումով,
Թե ինչպես է սահում-անցնում
Կյանքն իմ կողքով,
Ես էլ՝ կյանքի,
Չդիպչելով երբեք իրար:

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսությունՊիտի գնա՛ս,
Որ ես անվերջ իմ մտքի մեջ,
(Թութակի պես կամ անվտանգ խելագարի)
Նո՛ւյնը կրկնեմ.
«Շատը… գը-նաց, քի-չը մը-նաց»…

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսությունԵվ քանի որ պիտի՛ գնաս՝
Դե, շո՛ւտ գնա, որ շուտ էլ գա՜ս, շատ չմնա՛ս:
Տե՛ս,
Օրորվող այս լապտերից
Ես մի շող եմ քաշում-պոկում.
Ա՛ռ,
Փաթաթիր ցուցամատիդ՝
Իբրև գունեղ մի հուշաթել,
Որ… վայրկյա՛ն իսկ չմոռանաս
Ու… շո՜ւտ դառնաս:

Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսությունԻսկ քո երգուն քայլքի թելն էլ թող փաթաթվի
Մայթի՛ն այս գորշ, այս տա՛նը գորշ և իմ հոգո՜ւն,
Որ… բոլորս էլ (մա՛յթ, տո՛ւն, հոգի՜)
Մեկ վայրկյան իսկ չմոռանանք
Եվ սպասենք քեզ անհամբեր.
Իսկ ոլորուն-կպչուն ձայնը մեր համբույրի
Թող համերգվի այս վիրավոր լռության մեջ
Ու որբացած մեր սեփական ականջներում,
Իսկ հեռվահաս ժպիտները մեր փոխանցիկ
Թող դրոշմեն իրենց վրա ապակիներն այս լուսադող՝
Սպասումի կնիքի պես…


Ցտեսություն - Պարույր, Սևակ, բաժանում, ցտեսություն-Ցտեսությո՛ւն:
Ի տեսությո՜ւն…

15

35

2040