Copy SMS

Կիբերպանկ

Մի խփեք, բացատրեք...

Կիբերպանկ - կիբերպանկ, ռոբոտներ, արհեստական ինտելեկտ



Երկուսերիանոց սոցիալական ֆանտաստիկա հատուկ նրանց համար, ովքեր հոգնել են ամենայն վանիլայինից


Աշխարհն արհեստական ինտելեկտի իշխանության տակ է
Քաղաքացիական պատերազմներ: Հ
անցագո
րծ և իրավական խմբավորումներ, որոնք ամեն կերպ փորձում են ոչնչացնել մեկը մյուսինԵվիհարկեհասարակ մարդիկոր պարզապես փորձում են ողջ մնալ

Նկարներն արանքներում չհաջողվեց դեղադրել: Տեղադրում եմ տեքստի վերջում:


* * *

Այս ամենն այնքան էլ վաղուց չի սկսվել: Գիտնականները, որ աշխատում էին արհեստական ինտելեկտը զարգացնելու վրա, նույիսկ գուշակել չէին կարող, որ իրենց իսկ հայտնագործությունն իրենց դեմ դուրս կգա և, ընդհանրապես, կտիրի ողջ մարդկությանը: Մի փոքրիկ սխալ այդ իդեալական ծրագրում, և ողջ քաղաքները ծածկվեցին Ցանցով: Համակարգիչները չէին աշխատում, ռոբոտները խելագարվում էին: Ինքնաթիռներն անհասկանալի պատճառներվ օդում փշուր-փշուր էին լինում: 

Իսկ հետո հայտնվեցին երկուսը: Ամենակատարյալները: Ամենագլխավորները, որ հսկողություն էին պահպանում անարխիայի նկատմամբ: Երկուսն էլ ռոբոտ էին: Նրանցից մեկը՝ Կրեյը, հոլոգրամի միջոցով արտաքնապես մաքսիմալ կերպով նմանեցված էր մարդուն: Երկրորդը Քաոսն էր՝ ռոբոտ՝ բառի ամենալայն ու ընդգրկուն իմաստով: Նրանք երկուսով ղեկավարում են այն քաղաքը, որտեղ հիմա ես եմ գտնվում: Ինքը՝ քաղաքը բաժանված է սեկտորների: Կարմիրները Կրեյի սեկտորներն են, կապույտները՝ Քաոսինը, սևերը՝ հակերներինը: Կան նաև մոխրագույն սեկտորներ, որտեղ անվերջ պատերազմներ են: Մոխրագույն սեկտորներում ապրում են մարդիկ, ովքերն մինչ օրս չեն ընդգրկվել տասնյակ խմբավորումներից ոչ մեկում:

Ես կանգնած եմ պատուհանի մոտ՝ պատառոտված պաստառներով ոչ մեծ մի սենյակում: Իմ ընկեր Ջեյմսը նստած է բազմոցին և ոտքի վիրակապն է փոխում: Մեզ քիչ առաջ հաջողվեց փախչել հետապնդողներից, և հիմա մենք թաքնված ենք հսկայական գրասենյակային շենքում: 

- Լուրջ բան չկա, ընդհամենը մի գնդակ է կպել, այն էլ ոչ մի լուրջ վնաս չի տվել, - Ջեյմսը թեք ժպտաց ու հարմար տեղավորվեց բազմոցին, - Այ քեզ անհաջողություն... Խմելու բան կա՞, - ես նրան նետեցի ճամփորդական պայուսակը: Նա երկար քչփորեց այնտեղ և վերջապես հանեց այնտեղից սպիրտով լի տափաշիշը, - Կրկին ինձ բժիշկ-պրակտիկանտ եմ զգում, - նորից ժպտաց Ջեյմսն ու մտածկոտ նայեց շշի կափարիչին, - Ի՞նչ կա այնտեղ, - հարցրեց նա:

Ես հեռադիտակով նայեցի դիմացի շենքին: 

- Կարծես թե գալիս են... - ես պարզ տեսնում էի դիմացի շենքից դուրս եկող մարդկանց: Կամ ռոբոտներին: 

- Կոնկրետ ո՞վ: Նկարագրիր, ինչ տեսնումե ս:

- Դե... Բոլորի հագին վառ կանաչ վերնաշապիկներ են ու սև տաբատներ: Աղջիկները... Նրանց բոլորի մազերը հյուսված են ինչ-որ թունավոր դեղին գույնի լարերով: Ոմանց մազերն ուղղակի ներկված են: Գրեթե բոլորի համ ճակատին, կամ վզին ակնոցներ կան... Ըմմ... 

- Հարբածներն են... Գրողը տանի դրանց, նորից որոշել են քթները դուրս հանել: 

- Նրանք աշխատող ձեռքերի կարիք ունեն, - քմծիծաղ տվեցի ես՝ նայելով տեղի ունեցող իրադարձություններին հեռադիտակի միջով, - Ախ եթե այստեղ մեր դիպուկահարներից լիներ...

- Միակ բանը, որի կարիքը նրանք հիմա ունեն, թնդանոթային միսն է: Հիմա մեկ ուրիշն էլ կհայտնվի, ու կսկսվի աղմուկը...

Այդպես էլ եղավ: Նոր էր խումբը բարձրացել հերթական հարկը, երբ նրանց վրա հարձակվեցին մի քանի տասնյակ մեխանիկական շներ: Դե իհարկե, սա Քաոսի ձեռագրին է: Շներին հետևեցին վառ կապույտ քաոսիտները: Կապույտ զենքեր, կապույտ մազեր, կապույտ թևնոցներ՝ զարկերակի, ադրենալինի ու հորմոնների մակարդակի կարգավորման համար... Ամեն ինչ կապույտ է... Ես առաջին անգամ ուրախացա, որ բոլոր շենքերը կառուցված են ապակուց, քանի որ հնարավոր էր ամեն ինչին հետևել:

Կանաչների շարքերն աստիճանաբար նոսրանում էին: Քաոսիտները նրանց վրա նետեցին թթվային սրվակներ: Մետաղն սկսեց հալվել, ապակին նույնպես: Հատակը քանդվեց, և նրանք ցած նետվեցին: Դեղնա-կանաչ ֆիգուրներ գրեթե չէին մնացել: Նրանցից վերջինը՝ դեղին ներկված մազերով մի աղջիկ, առաջ վազեց, բայց այդպես էլ չհասավ իր նպատակին ու...

- Նա պայթեց, - սարսափած շշնջացի ես՝ նայելով ցրիվ եկած փշուրներին: Կառույցը, թվում է, հիմա կփլվի: Ամենուրեք կանչների դիակներ են՝ այրվող հագուստներով: 

Ջեյմսը նորից քմծիծաղ տվեց: 

- Սա դեռ սկիզբն է, - ասաց նա, - Հիմա նոր խումբ կգա ու...

- Արդեն: Կարմիրը Կրեյի սիմվոլն է, այնպես չէ՞: 

- Ոչ միայն: Լավ, պատմիր, ի՞նչ է այնտեղ կատարվում: 

- Բոլորի մազերը կարմիր ժապավենների հետ են միահյուսված: Սև վերնաշապիկներով են... Լավ են զինված: Երկու, երեք... ոչ, հինգ հրանոթ եմ տեսնում: 

- Ահա և տապակած նրբերշիկները ժամանեցին, - ցածրաձայն ծիծաղեց Ջեյմսը:

- Ովքե՞ր, - չհասկացա ես:

- Պիրոմանտները: Ինչպե՞ս էր նրանց կարգախողը հնչում, հիշո՞ւմ ես:

- Չես կարողանում լուծել խնդիրը, այրիր այն: 

- Ճիշտ է:

- Ահա և խաղաղարարները հայտնվեցին, - շենքի հյուսիսային կողմում հայտնվեց մեկ այլ խումբ: Նրանց քայլվածքը տարօրինակ էր, նրանք կարծես տրանսի մեջ լինեին: Յուրաքանչյուրի ուսին մի պիթոն կար: Ես հեռացա պատուհանից:

- Եղանակն ինչպե՞ս է:

- Այնքան էլ լավ չէ, - քաղքան արդեն քանի ամիս է արևի լույս չի տեսնում: Երկինքը մշտապես ծածկված է մուգ մոխրագույն ամպերով: Փողոցներում մթնշաղ է:

Ծխի այս հաստ հերտը ծածկեց երկինքը դեռ երեք ամիս առաջ, երբ պիրոմանտների կայանում հսկայական պայթյուն տեղի ունեցավ: Հրդեհը տարավծեց ամբողջ 56-րդ սեկտորով: Որոշ շինություններից միայն մոխրի հետք մնաց: Մնացածները վերածվեցին անիմաստ ու անպետք երկաթյա կմախքների, որտեղ դեռ ելումուտ էին անում խելագարները: Ամենալռակյաց խմբավորումները: Կամ, այլ կերպ ասած, ադրենալինային թմրամոլները: Սրանք իրենցից որևէ լուրջ վտանգ չէին ներկայացնում: 

- Գործերը լավ չեն, - հանկարծ անհանգիստ ձայնով ասաց Ջեյմսը:

- Ինչո՞ւ: 

- Ես ոտնաձայներ եմ լսում, - ես նույնպես լարեցի լսողությունս. ներքևից իսկապես ոտնաձայներ էին լսվում, - Գրո՛ղը տանի: 

- Պիրոմանտնե՞րն են, - հարցրեցի ես՝ զգալով, ինչպես է ձայնս դողում:

- Ավելի շուտ՝ խաղաղարարները: Եթե մնանք այստեղ, ապա, ամենայն հավանականությամբ, մեր երակների մինչև վերջին միլլիմետրը թմրանյութվ կլցնեն, և մենք կդառնանք այդ հիմարների նման: 

- Որտեղի՞ց գիտես:

Ջեյմսը չպատասխանեց: Նա դժվարությամբ վեր կացավ, ցավից ծամածռեց դեմքը և կաղալով մոտեցավ դռանը: 

- Ի՞նչ ես անում, - զարմացած հարցրի ես՝ զգալով, որ նա ինչ-որ անհեթեթ բան է մտածել:

- Ստիպված կլինես փախչել պատուհանով: Ես իմ վիրավոր ոտքով դժվար թե կարողանամ երկար փախչել:

- Եվ ի՞նչ, - սիրտս սկսեց սովորականից ավելի արագ բաբախել:

- Կարճ ասած, երբ ես շատ հարբած էի... Չնայած, ոչ, այդպես չէ... Իմ մեջ էկզոկմախք է տեղադրված: Ես ծնված օրվանից չեմ կարողացել շարժել ձեռքերս ու ոտքերս: Ծնողներս ինձ շատ թանկ վիրահատության են ենթարկել: Եվ ահա: Մի անգամ, երբ ես շատ հարբած էի, ընկերոջս հետ մի գործ բռնեցինք: Նա նույն խնդրից ուներ, ինչ ես, - Ջեյմսը գրպանից հանեց դանակը, - Եվ մենք մեկս մյուսի է էկզոկմախքն այնպես ծրագրավորեցինք, որ մեռնելուց հետո մեր մարմիններն արձանի նման քարանան:

- Եվ ինչ, - այս անգամ ձայնս ավելի բարձր հնչեց:

- Կրկնվում ես, - քմծիծաղ տվեց Ջեյմսը, բայց հաորդ վայրկյանին նորից լրջացավ, - Դուրս կսողոսկես այս պատուհանով: Փորձիր աննկատ հասնել 29-րդ սեկտորին: Քարտեզի վրա այն սևով է նշված: 

- Հակերնե՞րը: 

- Հենց այդպես: Երբ քեզ բռնեն, կասես, որ քեզ ջինսան է ուղարկել: Նրանք կհասկանան: Ես սրանց կզբաղեցնեմ... Որքան կկարողանամ...

- Բայց դու պարտավոր չես դա անել, - բացականչեցի ես:

- Իսկ դո՞ւ ինչ ինչ գիտես, - նորից ժպտաց Ջեյմսը, - Նրանք արդեն բավականին մոտ են, սլո՞ւմ ես, - նա դանակը մոտեցրեց կոկորդին, - Փախի՛ր:

- Ջեյմս, կանգնի՛ր, - ես նետվեցի նրա մոտ, բայց չհասցրի:

- Գնա՛, փախի՛ր, գրողը տանի, - գոռաց նա ու թեթևորեն սահեցրեց դանակը կոկորդի վրայով: Արյունն առատորեն հոսեց: Ջեյմսը վերջին անգամ թարթեց ու քարացավ մի շատ տարօրինակ դիրքում: Սարսափելի է...

Դուռը   թակեցին: Նորից, նորից: Ավելի բարձր: 
Ես վերցրեցի ուսապարկն ու կանգնեցի պատուհանագոգին: Առաջին քայլը: Երկրորդ: Ուժեղ քամին ինձ ներքև էր ձգում, և ես ամուր բռնվեցի խողովակներից: Սենյակից տհաճ ձայն լսվեց: Փորձելով չմտածել, որ դա կարող է Ջեյմսի էկզոկմախքի կոտրվելու ձայնը լինել, ես շարունակեցի մագլցել: Ձգուշորեն ոտքս դրեցի ներքևի հարկի խողովակին ու սկսեցի ներքև իջնել: Հեծանները ճռճռում էին: 

Թնդյուն լսվեց, իսկ պատուհանից դուրս սողացին ռոբոտները, որոնք շարժվում էին ճիշտ նույն ուղղությամբ, ինչ որ ես: Պետք է ավելի արագ իջնել: Հասնելով քսաներորդ հարկին, ես ինչ-որ տարօրինակ բան նկատեցի: Շատ լավ զինված մարդկանց խումբը ինչ-որ սև խորանարդ էր տանում: Իսկ խորանարդից կապտավուն ծուխ էր դուրս գալիս... Ամեն ինչ պարզ է... Կրեյը: Նրա իսկական միկրոչիպը: Երևի տեղն են փոխում: 
Ես շարունակեցի իջնել: Այսպես թե այնպես, տասնյակ ռոբոտներով հսկվող միկրոչիպը վերացնելն իմ ուժերից վեր է: Իսկ խաղաղարարների ռոբոտները դեռ իջնում են իմ հետևից: Ոտքերս սահեցին: Խողովակը ճռճռաց: Կրեյը մելանխոլիկ ժպտում էր:

Ես կախվեցի ձեռքերիցս, ափերս քրտնեցին, սիրտս սկսեց արագ բաբախել: Եվ ցատկեցի ներքև: Ինձ հետևող երկաթի կտորները ցատկեցին իմ հետևից: Դեռ օդում ես գիտակցում էի, որ ընկնում եմ ուղիղ խորանարդի վրա: 

Ես գոռացի: Կրեյը բարձրացրեց գլուխը: Նրա փողոցում (իսկ նրան մարդկային էմոցիաներ պետք չեն) տիրեց զարմանքը: 

Իսկ հետո միայն սարսափելի ցավ էր ու մթություն: Ներքև ցատկող ռոբոտները պայթում էին մեկը մյուսի հետևից: Ոչինչ չի կարող գոյատևել այդպիսի կրակի մեջ: Անգամ Կրեյի միկրոչիպը... 


* * *

Կիբերպանկ - կիբերպանկ, ռոբոտներ, արհեստական ինտելեկտ

Կիբերպանկ - կիբերպանկ, ռոբոտներ, արհեստական ինտելեկտ

Կիբերպանկ - կիբերպանկ, ռոբոտներ, արհեստական ինտելեկտ

Կիբերպանկ - կիբերպանկ, ռոբոտներ, արհեստական ինտելեկտ

9

7

1151

  • Radioactive
    2016-01-26 14:30:24
    Ես կախվեցի ձեռքերիցս, ափերս քրտնեցին, սիրտս սկսեց արագ բաբախել: Եվ ցատկեցի ներքև: Ինձ հետևող երկաթի կտորները ցատկեցին իմ հետևից: Դեռ օդում ես գիտակցում էի, որ ընկնում եմ ուղիղ խորանարդի վրա: Ես գոռացի: Կրեյը բարձրացրեց գլուխը: Նրա փողոցում (իսկ նրան մարդկային էմոցիաներ պետք չեն) տիրեց զարմանքը: ՀԻԱՆԱԼԻ էր (բռավո)
    • Էննի
      2016-01-26 14:35:16
      Ապրես!)) Ես երջանիկ եմ!!!)))
  • Radioactive
    2016-01-26 14:36:13
    (ծաղիկ)
  • MMEERRIIIIII
    2016-01-26 17:40:56
    Բարև ձեզ,,, կարող եմ իմանալ՝ ինչու գրառումներս չեն տեղադրվում,..ԱՍՈՒՄ Է փակված է... :/
    • Էննի
      2016-01-26 19:58:59
      Բարև:) Ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ բան քո գրառման մեջ չի համապատասխանում Քոփիի կանոններին: Սկզբում ծանոթացի կանոններին, հետո նորից փորձի:
  • HardRock
    2016-03-23 00:12:16
    եթե դուք եք հեղինակը՝ բռավոոոոոոոոոոոոոոոո (բռավո) (ծաղիկ)
    • Էննի
      2016-04-04 23:14:01
      Ես եմ, ես:))) Ապրես, հարազատ ջան:))