Copy SMS

Պատմություն՝ մի շտապեք դատել

24 տարեկան տղան նայում է գնացքի պատուհանից դուրս և բացականչում.
- Հայրի՛կ, նայիր ծառերը մնացին ետևում:

Պատմություն՝ մի շտապեք դատել - դատել, տղա, ճշմարտություն, Հայր

Հայրը ժպտաց, իսկ ոչ հեռու նստած երիտասարդ զույգը կարեկցանքով նայում էր 24-ամյա տղայի երեխայական վարքագծին: Հանկարծ տղան նորից բացականչեց.
- Հայրի՛կ, նայիր ամպերը վազում են մեզ հետ:
Երիտասարդ զույգը չդիմացավ և ասաց ծեր հորը.
- Ինչու՞ ձեր որդուն ցույց չեք տալիս մի լավ բժշկի:
- Ցույց եմ տվել, - պատասխանեց հայրը - մենք հենց հիմա վերադառնում ենք հիվանդանոցից: Ծննդյան օրվանից նա կույր էր, իսկ հիմա ին որդին տեսնում է:


Պատմություն՝ մի շտապեք դատել - դատել, տղա, ճշմարտություն, Հայր

Յուրաքանչյուր մարդ այս մոլորակի վրա ունի պատմություն: Մի՛ դատեք մարդկանց, քանի որ նրանց լավ չեք ճանաչում: Միգուցե ճշմարտությունը ձեզ զարմացնի: Մտածեք՛, մինչև որևէ բան ասելը:

6

1

1180