Copy SMS

Իրական ընկերներ

Ողջույն այսօր որոշեցի խոսել իրական ընկերության և իրական ընկերների մասին: Թեմա, որի շուրջ կարելի է անվերջ խոսել:

Իրական ընկերներ - Ինքնազոհողություն, Անկեղծություն,Կապվածություն, Վստահություն


Ունենալ իրական ընկերներ՝ կյանքի նպատակներից մեկը: Այս կյանքում իրական ընկերները շատ քիչ են լինում, բայց այնուամենայնիվ լինում են:  Բոլորս էլ ունենք շատ-շատ ընկերներ, բայց ոչ բոլորին կարող ենք իրական ընկեր համարել: Միգուցե չհամաձայնվեք ինձ հետ, բայց սա է իրականությունը: Կա այսպիսի մի տեսակետ. «Ժպտա և ձեռք բեր իրական ընկերներ», բայց սա ինձ համար ընդունելի տարբերակ չէ, քանի որ ժպտում են նաև կեղծ: Նրանք իրական ընկերներ են՝

Իրական ընկերներ - Ինքնազոհողություն, Անկեղծություն,Կապվածություն, Վստահություն

Իրական ընկերը նա է ով, թեկուզ ամբողջ աշխարհն էլ քո դեմ լինի  կբռնի ձեռքդ ու կասի. «Թքած ես նույնպես այդպես կվարվեի»: 

Իրական ընկերներ - Ինքնազոհողություն, Անկեղծություն,Կապվածություն, Վստահություն

Կա իրական ընկերության չորս բանալի: Ահա 4 բանալի իրական ընկերություն անելու համար.

1.Ինքնազոհողություն

Հովհաննես 15:13-ում գրված է. «Ավելի մեծ սեր ոչ մեկը չունի, քան սա, որ մարդն իր կյանքը դնի իր բարեկամների համար» : Մեզ համար օրինակ է Դավիթի և Հովնաթանի ընկերությունը: Հովնաթանը, սեփական կյանքը վտանգելով, հրաժարվելով իր շահից՝ գահը ժառանգելու հնարավորությունից, օգնեց Դավիթին փրկվել: 

2.Անկեղծություն 

Հիսուսն ասում է, եթե մենք նրա ծառան լինեինք, Նա չէր կիսվի մեզ հետ, բայց քանի որ մենք Նրա ընկերներն ենք, Նա ուզում է անկեղծ լինել մեզ հետ (Հովհաննես 15:14-15): Իրական ընկերները գաղտնիքներ չունեն միմյանցից: 

3.Կապվածություն

Սերը միաբանում և կապում է մարդկանց: (Առակաց 18:24)

Հովնաթանի մահից հետո Դավիթը գտավ նրա որդուն, ով կաղ էր և, դեմ գնալով բոլոր օրենքներին, ասաց, որ նա իր սեղանի շուրջը նստի և օգտվի իր սեղանից: Իրական ընկերները չեն ամաչում իրարից, նրանք ծածկում են միմյանց թերությունները: Հիսուսը չամաչեց մեզանից, այլ սիրեց մեզ այնպես, ինչպիսին մենք կանք:

4.Վստահություն

Ընկերության մեջ պետք է լինի վստահություն և գաղտնապահություն: Ընկերները պետք է ձեռք մեկնեն դժվարության ժամանակ: (Առակաց 17:17)

Բամբասանքն ու բանսարկությունը քանդում են ընկերությունը: Աչքի երևույթով հարկավոր չէ դատել մարդուն: Արդարը 7 անգամ կընկնի, բայց մենք պետք է մեր ընկերների կողքին լինենք՝ նրանց բարձրացնելու ու սխալները ծածկելու համար: Աստված պատրաստ է բարձրացնել ընկած արդարին, սակայն շատ անգամ ընկածը չի կարողանում բարձրանալ, քանի որ եկեղեցում մարդիկ չեն ընդունում նրան, ինչպես քահանաները չընդունեցին ու չօգնեցին Հուդային, երբ նա մեղանչել էր:

Հիշաչարությունը նույնպես հեռացնում է ընկերներին: Հիսուսը ներում է մեզ՝ չհիշեցնելով մեզ մեր անցյալի մասինԵկե՛ք սիրենք ու ներենք իրար, ինչպես Քրիստոսը սիրեց ու ներեց մեզ» :

Հուսով եմ դուր եկավ: Սպասում եմ ձեր տեսակատը մեկնաբանություններում:

Սիրով՝ Radioactive

6

4

1416

  • Լի ^_^
    2016-01-27 14:13:30
    քիչ են,կարելիա ասել,չկան
  • Էննի
    2016-01-27 14:21:16
    Ես միայն մի իսկական ընկեր ունեմ, որի հետ 5 տարեկանից ընկերություն եմ անում ու բոլորի մոտ հպարտանում եմ էդ ընկերությամբ:)) Իսկ փոստը լավն էր, ապրես:))
    • Radioactive
      2016-01-27 14:22:41
      մերսի (գինի)