Copy SMS

Սև Մանգուշյանը ու իր արտասովոր պատմվածքները : Հետաքրքիր փաստեր

 Սև Մանգուշյանը ու իր արտասովոր պատմվածքները : Հետաքրքիր փաստեր - մանգուշյան, սև , սև, մանգուշյան


Հուսով եմ կայքի կանոնները չեմ խախտել նյութը տեղադրելով:Վերջապես այսօր զրուցեցի Սևի հետ,ու նյութն արդեն իմ էջում է,որոշեցի կիսվել նաև այստեղ:

-Սև Ձեր անունը գրական անուն է թե կեղծանուն?

Աննա ջան Սևը անվանս կրճատ տարբերակն է:

-Ինչով եք զբաղվում?

-Այս տարի ավարտում եմ Թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը,դե երևի պարզ է,թե ինչով եմ զբաղվում:

-Հիմա անցնենք ամենկարևորին՝ Ձեր պատմվածքներին:Որտեղից են դրանք ծնվում,և ինչպես է դրանց զարգացումն ու հանգուցալուծումը առաջանում Ձեզ մոտ:

-Իմ բոլոր պատվածքները պարտադիր ունեն հիմք,որևէ դեպք,իրադարձություն,որը կատարվում է իմ շուրջը կամ ինձ հետ:Անկախ դրանց կարևորությունից իմ մտքում դրանք բոլորովին այլ պատմության են վերածվում և գրեթե բոլոր պատմվածքներում գոնե մեկ հերոս իրական է,նրա իրական նախատիպը գոյություն ունի:

-Ինչի վրա եք կենտրոնանում գրելիս

-Ինձ համար ամենակարևորը ընթերցողի ներգրավվածությունն է,ու էդ պատճառով ես ոչինչ չեմ խնայում,որ պատմվածքը կլանի ընթերցողին:

-Իսկ դուք ներկա եք Ձեր պատմվածքներում

-Շատ հաճախ,ինձ մտերիմ մարդիկ կարդալուց հետո,ասում են թե,ինչ որ տեղեր ես ինձ եմ նկարագրել,որ հերոսը ես եմ և այլն:Իրականում նման բան չկա,բայց և հնարավոր չէ իմ կողմից ստեղծված հերոսի մեջ ինձանից ոչինչ չլինի:

-Կան պատմվածքներ Ձեր գրածներից,որոնք ցանկություն չունեք կարդալու

-Այո,Կարմիր դեկտեմբերն է:Ես պատմվածքը բավականին վատ զգացողություններով գրեցի ու ավարտեցի:Այլևս երբեք չեմ վերադառնա դրան:

-Գաղտնիքներ կան Ձեր պատմվածքներում,որոնք պետք է գուշակել

-Կան,իհարկե կան,ես հաճախ էդ հարցին պատասխանում եմ,որ գաղտնիքը ոչ թե պատմվածքի մեջ է,այլ պատմողի

 Սև Մանգուշյանը ու իր արտասովոր պատմվածքները : Հետաքրքիր փաստեր - մանգուշյան, սև , սև, մանգուշյան

-Ձեր վերջին պատմվածքը ամբողջությամ դեռևս չկա համացանցում,երբ կլինի և ինչ կպատմեք դրա ստեղծման մասին:

- Պատմվածքը ամբողջությամբ կհրապարակի մեկ ուրիշ կայք,իսկ հատվածները որոնք տեղադրված են ձեր կողմից հիշատակված կայքում առայժմ կդադարեն հրապարկվել,մինչև մյուս կայքում ամբողջությամբ հրապարակվելը:Իսկ պատմվածքի մասին կասեմ,որ միակն էր,որն ինձանից այդքան շատ ժամանակ խլեց:Սա էլ չի տարբերվում մյուսներից իր իրական հերոսներով և ես հուսով եմ որ ոչ ոք իրեն չի գտնի իմ պատմվածքում:Սա էլ մի մեծ իրադարձության հետևանք էր:Պատվածքի սկզբնամասում Սքարլեթ անունով հերոսուհու հետ մեծ փոփոխություն եղավ,մեծ դերակատարում պետք է ունենար պատմվածքում,սակայն իրական կերպարի հետ հանդիպելուց հետո,խիղճս տանջեց ու նրան դուրս հանեցի պատմվածքից:Իսկ մյուսների մասին ես ոչինչ ասել չեմ կարող,որովհետև հետաքրքրությունը հենց դրանումն է կայանում:Ովքեր պատրաստվում են կարդալ նոր պատմվածքը կասեմ,որ նրանց բավականին հետաքրքիր ու գրավիչ պատմություն է սպասում:

 Սև Մանգուշյանը ու իր արտասովոր պատմվածքները : Հետաքրքիր փաստեր - մանգուշյան, սև , սև, մանգուշյան

Զրուցեց ՝ Աննա Սիմոնյանը

0

3

1613

  • Impression
    2016-01-29 12:14:34
    Ստացված հարցազրույց, հետաքրքիր հեղինակի եք ընտրել, ապրեք :)
  • 2016-01-29 23:46:54
    Առաջին անգամ ժպիտը տեսել եմ Weheartit-ում, հետո կարդացի ստեղծագործությունները. Դրանք անսովոր են ու արտասովոր(ինչպես ժպիտը)
    • AnnaSimon
      2016-01-30 13:14:26
      ըմմմ ։Ճ էդ տիպի փաստորեն