Copy SMS

«Հավասարումներ»(վիպակ,գլուխ 1)

Բարև բոլորին:Որոշակի ընդմիջումից  հետո ձեզ եմ ներկայացնում «Հավասարումներ» վիպակը:


Հեղինակներ՝ Աննա Կուլե և Րիե Ղանդիլյան (Crazy)
 


«Հավասարումներ»(վիպակ,գլուխ 1) - Ձմռանը, ծաղկած, ծաղիկըԳլուխ 1



—Հիշո՞ւմ ես՝ ինչպես դողացող ձեռքերով գրեց նամակն ու մեկնելով ասաց.
—Կպաշտպանեք նրան։
—Նույնիսկ թույլ չտվեց ՝ մենք գրենք իր ուզածը ,ցանկանում էր մնացած ուժահատիկները ամբողջությամբ սպառել նամակի և ոչ թե մահվան դեմ պայքարելու համար.ախր գիտեր՝ անիմաստ է այդ...
—Ես չեմ կարող, իսկապես չեմ կարող։ Ես այդքան ուժեղ չեմ կոտրելու համար։ Իսկ եթե նա հարցնի՝ ո՞ւր է Աբելը,ի՞նչ պիտի ասենք։ Մահացե՞լ է։ Դա կսպանի աղջկան, ես այդքան դաժան չեմ։
—Նամակը տալ ու փախչե՞լ,ո՜չ: Մենք վերջին մի քանի ամիսը գոյի կռիվ էինք տալիս,սպանում ողջ մնալու համար ,բայց ավելի հեշտ է մարդուն ֆիզիկապես սպանել,քան հոգեպես ՝ ճզմելով ինքդ քեզ ... Միայն մի բան գիտեմ .առանց դա անելու տուն գնալ չենք կարող :
—Ես հասկանում եմ ,Գո՛ռ, և թուլամորթ էլ չեմ, թեև գիտակցում եմ, որ նա իրավունք ունի իմանալու, որ վաղը Աբելի հուղարկավորությունն է։
—Գիտեմ,գիտեմ,Մա՜րտ,ես քեզ դրա համար չեմ կարող մեղադրել ,ինքս ինձ հետ ճակատամարտի եմ բռնվել ,բայց մենք պետք է անենք,որ հետո կարողանանք մեր խոստումը կատարել,թե չէ փախչելու դեպքում հետո ի՞նչ իրավունքով պիտի մոտ գնանք նրան ու դեռ մի բան էլ պաշտպանենք:
—Պատերազմը մնում է պատերազմ։ Դե՜, արագ քայլենք, ես ուզում եմ որքան հնարավոր է արագ դուրս պրծնել մղձավանջից։ Դանդաղ մահն ավելի ցավոտ է,այնպես չէ՞։
-—Հիշիր՝ ինչ էիր զգում նրան արնաքամ տեսնելիս,այդժամ մտածու՞մ էիր ,թե արագ մահը փրկություն է,ո՜չ,երկուսս էլ ուզում էինք ավելի երկար տեսնել նրա գորշագույն անչքերը բացված վիճակում : Արագ մահը միայն մեռնողին է պետք,մյուսների համար նույն խոցն է: Լավ ,թողնենք ,առանց այն էլ ուշ է:
—Այս պահին մեռնողները մենք ենք։ Դա մահ է, ընդսմին դանդաղ։
Ես ու Գոռը կարենալուն չափ արագ սկսեցինք քայլել։ Նա ինձ հորդորում էր ուժեղ լինել, բայց իրականում նրան ավելի շատ էր քաջալերանք պետք։ Վերջապես հասանք Լիլիթենց տան մոտ. քայլերը մեխանիկորեն դանդաղեցին։ Գոռը շրջվեց ու փրկություն հայցող հայացքով նայեց ինձ, ես՝ նույնպես:Գիտեի՝ ինչ է զգում ,բայց խոսելու դեպքում երկուսս էլ միանգամից տուր կտայինք, երևի նա ինքն էլ ամբողջը զգաց,որովհետև դեմքին իջած հուսահատությունը ջնջվեց ձեռքը բռունցք անելուն զուգընթաց ծնված հաստատակամությունից,ի վերջո սկսողը նա եղավ .
—Պատրաստ ես,չէ՞:
—Պատրաստ եմ,— դժկամությամբ ասացի ես, թեպետ և ինքս գիտակցում էի իմ անպատրաստությունը։ Մենք գտանք այն բնակարանը, որի մասին քանիցս նշել էր Աբելը։ Աչքի տակով նայում էի Գոռի բռունցք դարձած ձեռքին,որ մեծ ջանքով բարձրանում էր, հետո իջնում՝ չհամարձակելով թակել դուռը։ Մենք նույն վիճակում էինք։Հերթական անգամ ձեռքը բարձրացավ ,ես նահանջի էի սպասում ,բայց այն չիջավ ներքև : Գոռը ավելի մոտեցավ դռանը , նա երևի հավաքեց ողջ ուժերն ու ձեռքով կամացուկ հարվածեց դռանը, ապա ավելի մեծ թափով՝ կարծես բարկությունը թափել փորձելով։ Ձեռքը դեռ չէր քաշել ,երբ լսվեց պայթյուն. դա նման էր թշնամաշատ մարտադաշտում եղած պայթյունի ,որը ունակ էր ոչնչացնելու ամենը։ Դա ,իհարկե ,այդ պայթյուն չէր, այլ ամենասովորական հրավառություն , բայց այդ պահին այն կարողացավ ոչնչացնել մեր մեջ եղած ողջ տղամարդկային ամրությունը։ Ակամայից հայացք գցելով Գոռի վրա՝ տեսա ,թե ինչպես նա դժվարորեն կուլ տվեց թուքը, ու արցունքի շիթերը ավելի մեծ ու սահմռկեցնող երանգ հաղորդեցին նրա առանց այն էլ չափազանց մեծ աչքերին։ Այդ հայացքը ունակ եղավ ավելի թուլացնելու ինձ։ Նա գլուխն առավ ձեռքերի մեջ ու նստեց անձրևից լճացած գետնին: Սարսափատանջ լռությունը կոտրվեց շնորհիվ Լիլիթի ուրախ բացականչության,որ դուռը բացելով զարմացավ աչքերի առաջ բացված տեսարանից.երևի լսել էր մեր ձայները:
—Մարտի՞ն,— զարմացկոտ ասաց նա՝ նայելով ինձ, հետո նայեց գետնին նստած Գոռին ու սկսեց բարձր ձայնով ծիծաղե,— ընկե՞լ ես , ինչ է, ասաց նա՝ մոտենալով Գոռին ու բռնելով նրա թևից,— Մա՛րտ, օգնիր՝ բարձրացնենք:
Ես լուռ մոտեցա և արեցի ասածը։ Գոռն ի միջի այլոց ոտքի կանգնեց ու նայեց Լիլիթին.աղջիկը ջերմ ժպտաց:
—Մենա՞կ եք,— հարցրեց նա։
Գոռը վերցրեց իր վրա խոսելու պատասխանատվությունը.մեր միջի լրջմիտն ու համարձակը միշտ էլ նա է եղել.
—Բարև,Լիլիթ, լա՞վ ես: Դե,այո,մենակ ենք:
—Լավ եմ ,Գո՛ռ ջան, իսկ դո՞ւք։ Աբե՞լն է ձեզ ուղարկել,— փայլող աչքերով ասաց Լիլիթը՝ միևնույն պահին մեկ գնդակ ավել խցկելով մեր մարմինների մեջ։— Ես գիտեի որ նա չի մոռանա ծննդայնս օրը, չնայած արդեն երեք-չորս օր է ինչ չենք խոսել:
Տեսա՝ ինչպես Գոռը կտրուկ բաց թողեց նրա ձեռքը,ինչից Լիլիթի դեմքն այլայլվեց: Նրա ծնունդն էր...Հարց է՝ ծննդյա՞ն օրն էր այդ լինելու,թե՞ մահվան: Ավագ ընկերս իմ կարիքն ուներ ավելի քան երբևէ, անգամ խրամատում հակառակորդի դեմ պայքարելիս երբեք նման չափով օգնություն չէր սպասել ինչ-որ մեկից:
—Լի՛լ,ընդունիր իմ ու Գոռի շնորհավորանքները,քեզ հաջողություն ենք մաղթում,—սկսեցի ես՝ փորձելով փրկել իրավիճակը:
—Միայն քո՞ և Գոռի՞,—անսպասելի հարցը ցնցեց երկուսիս էլ:
—Դե նաև Աբելի, վստահ եմ՝ եթե այստեղ լիներ,—վարանումով ասացի ես,— նա ինքը անձամբ կշնորհավորեր քեզ։
—Այս ի՞նչ ծրար է ձեռքումդ, նա՞ է ուղարկել,պարզ է ամեն ինչ,պետք է շուտ ասեիք— ասեց Լիլիթն ու անսպասելիորեն ծրարը թուլացած ձեռքերիս միջից խլելով՝ շարունակեց,— առաջացեք ,տղանե՛ր, տորթը կտրված է։ Միասին կշարունակենք:
Նույն պահին զգացի Գոռի այրող հայացքը ինձ ուղղված.չէ՞ որ մենք չէինք եկել խաբելու համար,միաժամանակ նրա դեմքի աղերսալի արտահայտությունը չէր թուլացել:Հաջորդ վայրկյանին նկատեցի,որ Լիլիթի աչքերը սառել էին նամակի վրա. այնտեղ չորացած արյուն կար:Լիլիթը մեկ նայեց ինձ, մեկ՝ Գոռին ու սկսեց պոկոտել ծրարը բայցելու համար։Մի քանի վայրկյան նա լուռ կարդում էր, իսկ հետո ձեռքերը կախ ընկան կողքերից, արցունքները անձրևի կաթիլների առատությամբ լռելյայն հոսեցին։ Ես նայեցի Գոռին, նրա դիմարտահայտությունը չէր փոխվել։ Մոտենալով երկուսին, որոնք կիպ կանգնած էին՝ ամուր գրկեցի՝ կարի եղածին չափ սեղմելով, կարծես կարեկցանքս արտահայտելու միակ միջոցն էր ու պաշտպան լինելու աձայն խոստումը։Խլացած չէի լսում Գոռի բարձրապաթոս ձայնը,որ փորձում էր սթափեցնել ձեռքերին լացից թուլացած Լիլիթին: Իմ օգնությամբ կանգնեցրեց նրան,ոչ ոք սիրտ չէր անում խոսել,երբ Լիլիթը ,երկար ալիքաձև մազերը արցունքապատ դեմքից ետ հրելով, նայեց մեզ : Որքա՜ն մեծ էր մեղադրանքի առկայծումը նրա գեղատեսք աչքերում:Ցանկություն կար միանգամից անհետանալու ,ջնջվելու երկրի երեսից,գնալու ու Աբելին միանալու ,երբ վրա հասավ փրկությունը. Լիլիթը կորցրեց գիտակցությունը՝ սահելով Գոռի բաց ձեռքերի վրա:Գոռը խուճապահար փորձում էր ուշքի բերել նրան։ Այս ամենում մի լավ բան կար. մեզնից ոչ ոք չարեց ծանրագույնը, չասաց մահվան մասին, նա ինքը պարզ հասկացավ։ Մենք փակեցինք դուռը, որպեսզի չնկատեն Լիլիթի ուշագնացությունը։ Գոռի ջանքերով աղջիկը ուշքի եկավ ու նորից սկսեց ողբալ սիրած տղայի անօրինակ վաղաժամ հեռացումը:Նրա խորը աչքերը վայրկենական կորցրին իրենց փայլը։ Հայացքը դարձավ անտարբեր և ատելություն արտահայտող և միաժամանակ թախծաշատ:Բայց հանգստաբեր լռությունը կարճատև էր.Լիլիթը կանգնեց ,նայեց Գոռի դեմքին ու ողբալի ճռվողյունով նետվեց վրան: Ես տեսնում էի նրանց պայքարը ,իհարկե ,ավելի դաժան տեսարանների ակնդիր եմ եղել ,բայց այս մեկն այլ էր: Գոռին խփելով՝ կրկնակի ուժեղ էին ինձ բաժին հասնող հարվածները: Ես մեքենայաբար մոտեցա՝ փորձելով զգուշորեն հեռացնել Լիլիթին նրանից : Տարօրինակ կերպով շուտով սկսեց հնազանդվել մեր հորդորներին,երբ նորից դռան ձայն լսվեց:Դուռը բացող կինը հավանորեն նրա մայրն էր,ով, տեսնելով աղջկա աննկարագրելի ծանր վիճակը ,մեղադրական հայացք գցեց նախ ինձ վրա, հետո՝ Գոռի ու մոտենալով նրան՝ բարձր գոռգոռոցներով Լիլիթին խլեց նրա գրկից ու մեզ հրմշտելով հեռացնել էր փորձում, երբ Լիլիթը իր դողացող ձայնով ասաց.
—Հանգիստ թող նրանց։
Մայրը հնազանդվեց մեծ զարմանքով։Տիկին Լուսինեն ,իհարկե ,տեսել էր իմ ,Գոռի ու Աբելի նկարներից,բայց գիշերային աղջամուղջն ու աղջկան այդ վիճակում գտնելը վայրկենապես զրկեցին նրան սառը դատելու կարողությունից: Լիլիթը լուռ կանգնած էր ընդարմացած մարմնով,հոգով էլ ...
-—Տիկի՛ն Լուսինե,մենք ենք ՝ Աբելի ընկերներ Մարտինն ու Գոռը,եկել ենք խոսելու Լիլիթի հետ,- տեսնելով Գոռի բյուրեղացած հայացքը ՝ ասացի ես:
—Ես դա հասկացա, բայց Լիլիթը, նա գրեթե անգիտակից է, բացատր՛եք, ասեք՝ ինչ է եղել։ Ի՞նչ եք ասել նրան։
Ես չգիտեի ինչ պատասխանել, միակ ելքը լռելն էլ։ Դա իհարկե անտեղի լռություն չէր, այդ լռության մեջ շատ բան կար։ Նա նկատեց Լիլիթի արցունքներից թրջված արնաշաղախ ծրարը։ Արցունքի կաթիլները ընկնելով արնաբծերի վրա՝ դրանք տարածել էին ու ահագնացրել։ Նրա մոր համար նկարագրվածը բավական էր ամեն ինչ հասկանալու համար։ Գրկելով Լիլիթին՝ նա ջերմագին սեղմեց իր կրծքին, և դա աղջկա աղեկտուր հեկեկոցները վերածեց պայթեցնող լացի։
Կյանքումս երկրորդ անգամ Գոռի աչքերը թրջված տեսա.առաջին անգամ երկու օր առաջ էր՝ մարտիի 14-ին,երբ աղերսում էր Աբելին թույլ տալ՝ նամակը ինքը կամ ես գրենք : Հիշում եմ,այսօրվա գետինը դեռ թաց է 14-ին լացող երկնքի պատճառով ,որի արցունքները գալիս էին կոծկելու մեր երկուսի արցունքները ,որ Աբելը չտեսներ: Բայց այս անգամ բնությունը նույնքան բարեհաճ չգտնվեց: Հիշողությունների գիրկն ընկած՝ չէի էլ նկատել իմ աչքերից ցած նետվող արցունքակաթիլները,որ ծնոտիս հասնելով խուտուտ էին տալիս ու հպվում պարանոցիս: Արագ գործել էր պետք ինչպես պոստերում պայքարելիս,այդ իսկ պատճառով մոտեցա Գոռին ու նշան արեցի,որ օգնի ինձ տուն տանել նրանց :
Մենք օգնեցինք Լիլիթին տուն տանել։ Անիմաստ չզազրախոսելու համար չեմ նկարագրի հյուրերի վերաբերմունքը առ կատարվածը։ Ես ,ավելի սթափ լինելով ,տան հեռախոսահամարը գրեցի սեղանին դրված անձեռնոցիկի վրա ապա ասացի Լիլիթին.
—Մենք միշտ քեզ հետ ենք, հավատա՜ , երբեք քեզ մենակ չենք թողնի,— ինձ ստիպելով ես շարունակեցի,— վաղը Աբելի հուղարկավորությունն է։
Աղջկա դեմքը, կարելի է ասել ,դարձավ մռայլ երկինք, որ էլի մի բառից պատրաստ էր պայթելու։ Այլևս ոչինչ չասացի,մեզ մնում էր գնալ ,ինչպես և արեցինք։ Նրանք ,թերևս ,չնկատեցին էլ մեր բացակայությունը :
Դուրս գալուց հետո թե՛ ես և թե՛ Գոռը կատաղի առաջ էինք գնում՝ կարծես չնկատելով միմյանց : Գոռի ոտքերի ու գետնի միջև եղած պայքարից դուրս թռչող ցեխահատկները պատել էին նրա զինվորական կոշիկները,բայց նա անդրդվելի էր,անտարբեր` իր հետ կատարվողի ու կատարվելիքի նկատմամբ: Ընթացքը մինչև տուն երևի նույնպիսին կլիներ,եթե ես չորոշեի խոսել:
— Գո՛ռ , սպասի՛ր,— ձեռքս նրա ուսին դնելով՝ ասացի ես։
Նա մեկեն սթափվեց:Տեսա Գոռի լայն բացված ,զարմացկոտ աչքերը,որտեղ իմ արտապատկերի ծաղրակերպն էր:
—Սպասե՞մ,ու՞մ կամ ինչի՞ն սպասել,որ հասնեն մեր ետևից ու սպանեն սպասելի ,բայց ճակատագրական հարցերով : Ո՞վ պիտի մեզ խղճա,ո՞վ :
— Այդ դու ՞ չէիր, որ ասում էիր, թե փախչել պետք չէ ոչնչից։ Բացի այդ, Լիլիթի վիճակը տեսնելով՝ մենք ոչ ոքի հետաքրքիր չենք լինի, նրանց համար աղջիկն ավելի կարևոր է, քան հարցերը։
—Գիտե՜մ ,գիտե՜մ,բայց անընդհատ փախչել ու այնպիսի տեղ գտնել եմ ուզում ,ուր կարելի կլինի պաշտպանվել մտմտանքից: Ի՞նչ ես կարծում ՝ կա՞ այլ աշխարհ ,— գլուխը կախելով՝ հարցրեց նա:
—Չգիտեմ, գուցե կա կամ չկա։ Իսկ ավելի կոնկրետ՝ չկա։ Եթե նման մի տեղ լինի ,դու արդեն կսկսես մտածել այնտեղից դուրս պրծնելու մասին, այսինքն կստացվի այնպես, որ չկա։
—Ուզու՞մ ես ասել՝ մարմնի փտելուց զատ փտու՞մ է և դրա միջի ապրողը,չքվում անհետանու՞մ ու մնու՞մ է դրա ծալքերում,— պոռթկաց Գոռը ՝ գլուխը բարձրացնելով և մի քայլ առ ինձ գալով:
— Իսկ քեզ ի՞նչ է թվում՝ հոգին անմե՞ռ է,այո՞։
—Կարծում եմ՝ կա այլ ոլորտ ,որն այս կյանքի շարունակությունն է: Ըստ քեզ ՝ ու՞ր է Աբելը հիմա :
— Այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք ապրում հիմա ,եթե մահանալուց հետո դարձյալ պիտի ապրենք։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որտեղ է Աբելը, դա ես չգիտեմ ,ու առհասարակ ոչ ոք չգիտի,— փոքր -ինչ նյարդային տոնով արագ վրա բերեցի ես ու հայացքս ավելի սաստող դարձրի՝ ի նշան թեմայի անհավանության։
— Մտածում էի՝ ի՞նչ կմտածեր նա՝ ամենը տեսնելով: Արդյո՞ք ամենը նրա ուզածով եղավ,թե՞ թերացանք: Ինչպե՞ս պիտի վարվենք հետո,հեռու չգնանք՝ վա՛ղը՝ թաղման ժամանակ, ի՞նչ է լինելու:Լավ է՝ գոնե Աբելի բարեկամներին զորանոցից տեղյակ են պահել:
— Կարծում եմ՝ տեղեկացրած կլինեն, միշտ էլ տեղեկացնում են:Մտքիցդ հանիր նման բաները ,Գո՛ռ, մենք արեցինք այն,ինչ պիտի անեինք:Ավելին անել անկարող էինք: Լիլիթի զգացմունքային պոռթկումները մեզնից կախված չէին,մենք չէինք կարող այլ բան անել: Աբելը, եթե ինչ-որ հրաշքով մեզ տեսներ, նա, վստահ եմ, ուշադրությունը չէր հատկացնի մեր թերացումների վրա. հուսաբեկ ցանկացած մեկն էլ մեր փոխարեն կմոռանար ասելիքը, կասեր անիմաստ շատ այլ բաներ ՝ մեզնից էլ ավելի վատ: Քեզ, ինչպես նաև ինձ մի քիչ հանգիստ է անհրաժեշտ,— շարունակեցի ես՝ ձայնիս ավելի բարեմիտ տոն հաղորդելով,— վաղը ավելի ծանր օր է լինելու:
— Երևի: Հիմա ու՞ր գնանք,հասկացա՜,արի գնանք այնտեղ...— մտքի հանկարծահաս փայլատակումով պատասխանեց Գոռը:
— Այնտեղ, որտե՞ղ,— նրա ասածը չհասկանալով՝ հարցրի ես:
— Հիշու՞մ ես՝ մի անգամ արձակման թերթիկ պոկելով պարոն Մանուկյանից ՝ չեկանք ընդհանուր հայտարարի ինչ-որ տեղ գնալու հարցում,չէ՞ որ տարբեր հակումներ ունեինք,բայց այդտեղն է մեր հակումների հատման կետը,—ասաց նա լայնաժպիտ՝ ի զարմանս ինձ : Նույնիսկ մտածեցի ՝ խենթացել է:
—Բայց,—այդուամենիվ հասկանալով, թե որ վայրն էր թաքցրել «այնտեղ» բառի ներքո ,ես էլ նեղություն տալով հոգնած մկաններիս՝ թեթև ժպտացի՝ հիշելով անցյալի քաղցրերանգ օրերը,հիշելով այն , որ դա Աբելի ամենանախընտրելի տեղն էր։
— Գնա՛նք,— ասացի ,ես ու քայլեցինք դեպի ձախ։
Ամբողջ ընթացքում Գոռը, հիացմունքաշատ հայացքը առաջ բևեռած , գնում էր առանց կանգի,կարծես այնտեղ գտնելու էր վաղակորուստ ընկերոջը: Նույնիսկ չհամարձակվեցի առաջարկել տաքսիով գնալ : Քայլերն ավարտվեցին գազոնի ու նրա ոտքերի հպմանը զուգընթաց : Գազոնից քիչ այն կողմ փոքր ծառ էր.
Արձակման թերթիկ վերցնելուց հետո ընդհանուր հայտարարի չգալով՝ նկատեցինք բահերով առաջ գնացող մարդկանց խմբի՝ ծառերի շիվեր ու ամենատարբեր գյուղգործիքներ ձեռքներին: Չգիտեինք,որ Աբելն այդքան շատ է սիրում հողագորությունը, տեսնելով նրանց՝ ասաց.
— Ծառատունկ է,ա՜հ, հողի հանգստաբեր խշրտոց քամու հորդորով... Գիտե՜մ՝ ինչ կանենք:
Վերցնելով նրանցից մեկի բահը՝ միացավ մարդակույտին՝ մեզ չհամաձայնելու հնարավորությունից զրկելով: Որքա՜ն խնամքով էր վարվում շիվի հետ,որը տնկելուց հետո նայեց ինձ ու տեսնելով ,որ ծոցատետրումս նշում եմ անում ՝ խնդումնատեսք ասաց.
—Է՜յ,Մա՜րտ ,մի այստեղ տուր «դավթարդ» ՝ տեսնեմ,—ապա նկատելով դժգոհ դեմքս՝ շարունակեց,— ի՜նչ ես ապուշ կտրել, ինձ երեք կտոր թուղթ է պետք ,հետո կվերադարձնեմ:
Ես,իհարկե ,հնազանդվեցի:Տետրը բացելով՝ միջնամասից հանեցի երեք զույգ թերթեր ու տվեցի Աբելին։ Նա վերցրեց, հետո առանձնացրեց. մեկը տվեց Գոռին, մյուսը՝ ինձ ու փոքրիկ երեխայի անմեղ ժպիտով նայեց մեզ:
— Մա՛րտ , ավելորդ գրիչ ունես ,չէ՞,— ասաց նա ու դարձավ դեպի Գոռը,— դու էլ գրիչ չունե՞ս,— շարունակեց ՝ չթողնելով ,որ պատասխանեմ ինձ տրված հարցին։
— Ես որ չունեմ,— գլուխն օրորեց Գոռը։
— Ինչի՞ համար է պետք,— ասացի ես՝ մինչ այդ գրպաններումս գրիչ որոնելով ու չգտնելով,— միայն մեկն է։
— Դե լավ, կգրենք միևնույն գրիչով, ասենք, նշան ամրության ու միասնության,— ծիծաղեց Աբելը,— դե՛, Մա՛րտ, ինքդ էլ սկսիր, մենք հարգում ենք փոքրերին, չէ՞ ,Գո՛ռ։
Գոռը ինչպես միշտ լուռ էր, ես նայեցի նրանց ու փոքր- ինչ զարմացած լինելով՝ ասացի.
— Սիրով, բայց ի՞նչ գրեմ։
— Երազա՛նքդ։
Ես նորից հնազանդվեցի նրան ու սկսեցի գրել.«Բացե՛լ բոլոր դռները, լինե՛լ լավ գրող, իրավաբան ու պահե՛լ ընկերությունը»։
Ավել ոչինչ չգրեցի՝ մտածելով, որ անիմաստ բան է։ Ծալեցի թուղթն ու տվեցի Աբելին, ինչը պայմանավորված էր նրա ինձ ուղղված ձեռքով։
— Հիմա դու, Գո՛ռ,— ասաց Աբելը։
—Դու գիտես ,որ ես երազանքներով չեմ ապրում ,իմ որդեգրած ուղին այլ է,- հեգնատոն ասաց Գոռը ՝ հայացք նետելով թղթին:
Նույնժամ նկատեցի Աբելի գեղեցկահյուս դիմագծերի խոժոռումը,կանգնելով տեղից՝ իրեն հատուկ պաթոսով մեկնարկեց .
—Չե՞ս ապրում երազանքներով,մի տես՝ ի՜նչ է ասում ,— ծիծաղելով շարունակեց—ուզու՞մ ես ասել ,որ դու ավելի հասուն մտաշխարհ ունես,քան մենք,որ երազանք ենք գրում հիմա: Ո՞ր հիմարն է ասել ՝ թե երազելու համար նշաձող կա,որից այն կողմ արդեն անկարելի է այդ:
Գոռը նայեց նրան ,ապա շտապով խլեց թուղթն ու ասաց.
—Շատ բարի ,բայց պիտի օգնես ինձ,ես չգիտեմ ,չեմ մտածել :
Աբելը գոհունակ ժպտաց ՝ միաժամանակ պատասխանելով.
—Վերցրու գրիչը ու գրիր.
1) ես սովորելու եմ երազել
2) ես սովորեցնելու եմ երազել
3) ես Աբելի կողքին կլինեմ ,թե անգամ նա ծեծելով վանի ինձ իրենից:
Երեքով նայեցինք իրար ու ծիծաղից թուլացած՝ ընկանք գետնին:Հետո նա գրիչն ու թուղթը վերցրեց Գոռի ձեռքից, խնամքով ծալեց թուղթն ու մի ձեռքով դա պահելով՝ մյուսով սկսեց գրել: Նա արագ գրեց՝ մեր արդեն ծալված թղթերը դնելով իրենի մեջ,ապա ծալելով դարձրեց մեկ ամբողջություն։ Իհարկե, նա չկարդաց իր գրածը, բայց ինձ հաջողվեց աչքի տակով տեսնել առաջին տողերը։ Այն մոտավորապես նմանապարունակ էր. « Պայքարե՛լ հանուն հայրենիքի, փրկե՛լ մարդկանց կյանքեր, Մարտինին կտրել ինքնաստեղծ աշխարհներից, Գոռին էլ...»:
Այլևս չկարողացա կարդալ, բայց մոտավորապես կռահեցի, թե ինչ պիտի գրված լիներ։Նա վեր կացավ, էլի մի փոս փորեց, բերեց մի շիվ, նույնպիսի խնամքով դրեց փոսի մեջ ու ավարտելով ամենը թուղթը դրեց արմատի մոտ և հողով ծածկեց։ Վերջում հպարտահայաց կանգնեց, բահը մեծ թափով խրեց հողի մեջ և մեզ նայելով ասաց.
— Այսպես, եղբայրնե՛ր, մեր նպատակները թող այս ծառի հետ հասունանան ու պտուղ տան:
Նկատեցի Գոռի չբավարարված դեմքը ,բայց և այնպես լռեց:
Կտրվելով անցյալում մնացած իրականից՝ Գոռն առաջացավ,նստեց փոքր ծառի կողքին ,նայեց վրան ու ասաց.
— Մա՜րտ , այն օրը ի՞նչ գրեց նա ,—հառաչելով շարունակեց,-ուզում եմ իմանալ ՝ նրա ո՞ր երազանքներն օդում կախ մնացին՝ ջարդված թևերով...
—Քեզ ի՞նչ կտա իմանալը,— հարցրի ես գլուխս օրորելով։
—Ուրեմն գիտես,չժխտե՛ս: Ասա ինձ ,պետք է իմանամ:
— Միայն այն դեպքում ,եթե ասես՝ քեզ ինչ կտա դա՝ բացի մի ավելորդ ճմլվածությումից։
—Հըմմ,ուրեմն ինձ հետ կապ ունի : Նույնը ինչ և քեզ՝ զերծում մտատանջանքից,—ասաց նա՝ խիստ տոն ընդունելով:
— Գո՛ռ, ազնիվ խոսք, ես չտեսա նրա գրածը՝ կապված քեզ բետ, միայն անունդ նկատեցի։
— Ստում ես,— նա էլ ավելի խստատոն շարունակեց, — եթե դու իրավունք ունես իմանալու, ե՛ս էլ ունեմ։
— Չեմ ստում, իսկ եթե դու ինձ ստախոս ես համարում, դա արդեն քո գործն է:
Գոռը կախեց գլուխը մեղսավորի նման ,մինչդեռ կեղծախոսը ես էի,թեև հստակ չգիտեի եղելությունը: Ինձ մնում էր միայն մոտենալ ու նստել նրա կողքին : Արթնացանք միայն առավոտյան ,անգամ թաց գազոնը չէր խանգարել մեր քունը: 


 

«Հավասարումներ»(վիպակ,գլուխ 1) - Ձմռանը, ծաղկած, ծաղիկըՇնորհակալություն ուշադրության համար:«Հավասարումներ»(վիպակ,գլուխ 1) - Ձմռանը, ծաղկած, ծաղիկը

1

5

1354