Ամփոփում ենք հունվարը
Այսօր հունվարի 31-ն է`ամսվա վերջին օրը,ժամանակն է ամփոփել ամիսը:Այս տարվա հունվարը նշանավոր էր ամբողջ աշխարհում և' լավ և'վատ առումներով:
Նախ սկսենք հունվարի 1-ին ամբողջ աշխարհում նշվեց Նոր տարին:Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Ծնունդը:Օրեր առաջ`հունվարի 28-ին մենք նշեցինք բանակի օրը:Իսկ հիմա Հայաստանից կտրելով բազում կիլոմետրեր անցնենք օվկիանոսից այն կողմ գտնվող Ավստրալիա,հունվարի 26-ին այստեղ նշվեց երկրի օրը:Հնդկաստանը նշեց Անկախության օրը:
Իսկ հիմա հատուկ ֆուտբոլասերների,այդ թվում նաև ինձ համար ներկայացնեմ մի քանի հայտնի ֆուտբոլիստների անուններ,ովքեր իրենց ծննդյան օրը նշում են հենց հունվար ամսին:Հունվարի 24-ին Բարսելոնայի լեգենդար ֆուտբոլիստ Չավին,նշեց իր ծննդյան օրը:Իրենց ծննդյան օրը նշեցին նաև Էդեն Ազարը և Դավիդ Սիլվան:
Իսկ հիմա դուրս գանք սպորտային աշխարհից,իրենց ծննդյան օրը նշեցին Ջիմ Քերրին,Միշել Օբաման,Էլվիս Փրեսլին և այլոք:Հունվար ամսին էր նաև Մոցարտի ծննդյան օրը:
Իսկ հիմա անրադառնանք մահերին:Նույնիսկ այնքան նշանավոր մարդիկ մահացան այս ամսին,որ համացանցում 2016թ.-ի հունվարն անվանեցին <>(Black January):
1,Դեյվիդ Բուի-անվանի երաժիշտը մահացավ հունվարի 10-ին`69 տարեկան հասակում քաղցկեղից:Գրանցելով հետմահու ռեկորդ,որը գերազանցեց նույնիսկ Ադելի Hello երգի ռեկորդը:
2,Ալան Ռիքման-Կինոդերասանը ավելի հայտնի է Հարրի Փոթթերի մասին պատմող ֆիլմաշարում`խաղալով պրոֆեսոր Սնեյփի դերը:Մահացավ հունվարի 14-ին 70 տարեկան հասակում:Դերասանը արժանացել է Ոսկե Գլոբուսի,Էմմիի,-ի և այլ նշանավոր մրցանակների:
Նրա հայտնի խոսքերից են-
<իմ ընտանիքը կհարցնի այսքան ժամանակ անց,կպատասխանեմ ՄԻՇՏ:
3,Սելեն դիոնի ամուսինը մահացավ նույնպես քաղցկեղից ինչպես Ռիքմանը և Բոուին:Դիոնի համար կրկնակի հարված եղավ նաև եղբոր մահը:
Andranik2014
2016-01-31 02:02:04Andranik2014
2016-01-31 02:05:05Anahit
2016-01-31 10:53:07