Copy SMS

Վարդգես Պետրոսյան, մեջբերումներ գրքերից 2

Վարդգես Պետրոսյան, մեջբերումներ գրքերից 2 - մտքեր, մանկություն, հուշեր

1-Մանկությունը պաղպաղակի նման է՝ սառը, քաղցր ու հաճելի: Ուզում ես ուտել, »ես ուզում վերջանա: 

2-Մարդու առաջին տարվա գնացքը մի վագոն է: Մարդե, ուրեմն, ուրիշ աշխարհ է դուրս գալիս վագւնով: Երբ լրանում է նրա մի տարին և նա մտնում է երկուսի մեջ, ճանապարհին նաթւղնում է այդ առաջին տարվա վագոնը, նստում ուրիշ վագոնշ որ մի քիչ ավելի մեծ է: Այդպես կամաց-կամաց մարդու կյանքի գնացքը բարձրանում է սարն ի վեր՝ ճանապարհի ծաղիկների ու հողերի մեջ թողնելով իր տարիները: Ամեն կայարանում մեկը: 

3- Ասում են, թե ապրած տարիների խարույկից մարդ կրակը պետք է վերցնի, ոչ թե մոխիրը 

4-Աշխարհում դեռ ոչ ոք չի որոշել, թե մարդու ապրած տարիներից որքանն է շատ և որքանը՝ քիչ: Եվ դրա համար ով ասաց, ձե վաղուց ժամանակն է«, որ տատս գնաց: Տատս ասում էր, որ մեռնելը պետք է փողով լինի, որ մարդ երբ ուզենա առնի ու գնա: 

5- Ուրեմն ես այլևս թոռ չեմ: մեծացա, միանգամից մեծացա: Ախր, երբ տատդ կա, դու չես կարող այդքան մեծ լինել, ուրեմն տատս գնաց: 

6- Պապերը, ինձ միշտ այդպես է թվացել, մեռնում են ջահել ու հանկարծակի, նախորդ օրը նրանք դեռ գինի են չմում, աղբյուրի մոտ նստած՝ մեջքներն արևին, զրույց անում,իսկ առավոտյան  կողխ կողքի դրված քարերից մեկը մնում է դատարկ և ուրիշ ոչինչ:

0

6

1191

  • fiction ☯
    2016-01-31 17:43:56
    ո՞ր գրքից էր Զար
  • Andranik2014
    2016-01-31 18:04:30
    Նամակներ մանկության կայարաններից
  • Նարե
    2016-02-01 12:35:39
    Պապերի մասին միտքը անչափ հոգեհարազատ էր, սրտին դիպող
  • MMEERRIIIIII
    2016-02-01 21:30:02
    էս մարդը ոնց որ հիմա նստած մեր կողքի սենյակում գրի իրա տեսածը,,, էտքան իսկական ու իրականա ինքը ^_^