Copy SMS

Թշնամինե՞ր...

Քանի Վալենտին ձյաձյան չի եկել, ես սույն խզբզոցը թողնեմ ստեղ ու անհետանամ:)


Թշնամինե՞ր... - լովե, :D, յեահ


Մենք միշտ ենք թշնամիներ եղել: Մեր հանդիպման առաջին իսկ օրվանից: Ճիշտ է, թշնամին մի փոքր ճոխ է ասված, բայց մեր միջով ի սկզբանե սև կատու է անցել, և երբեմն այդ սրված հարաբերություններն իսկապես վերածվում են թշնամանքի: Սառը, չոր, կոպիտ թշնամանքի: Ինչպես այսօր…

Նա միշտ լավագույնն է եղել, միշտ ամենասիրվածը, ամենակատարյալը: Համենայն դեպս, մեծամասնության, բայց ոչ ինձ համար: Նրա հայտնվելը համալսարանում ազդարարեց իմ դժոխային օրերի սկիզբը: Ես լավագույնների շարքում էի և մինչ նրա հայտնվելը հպարտանում էի իմ մտավոր կարողություններով, իմ կրեատիվ մտածելակերպով ու ամենադժվար իրավիճակից հնարամտորեն դուրս պրծնելու «բացառիկ» կարողությամբ:

Բայց հայտնվեց  նա, և ես ինձ շատ փոքր ու թույլ զգացի: Մի պահ ինձ նույնիսկ թվում էր, թե փերարժեքության բարդույթ եմ ձևավորել իմ մեջ: Ես նայում էի հայելու մեջ ու այնտեղ չէի տեսնում նախկին ինքնավստահ ու համարձակ Իդային: Եվ այս ամենը մի «Նարցիսի» պատճառով, որ շրջապատված լինելով միայն հիացմունքով ու սիրով, իր քթից այն կողմ ոչինչ չէր տեսնում:

Ես նախանձում էի նրան: Այո, նախանձում էի: Եվ ամենևին էլ նշանակություն չունի, որ մենք հակառակ սեռի ներկայացուցիչներ ենք: Չնայած… Ո՞ւմ եմ խաբում: Հենց այս փաստն է, որ մեծ ամենամեծ նշանակությունն ունի այս պատմության մեջ:

Ինձ հունից հանում էր նրա ինքնավստահությունը: Նա հիացած էր ինքն իրենով: Նա գիտակցում էր, ով սիրված է հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից, գիտակցում էր իր ուժը, առավելությունը մեծամասնության նկատմամբ: Գիտակցում էր և առանձնապես չէր էլ փորձում թաքցնել դա:

Ընդհանրապես, կան այդպիսի մարդիկ, ովքեր օժտված են լիդերական հատկանիշներով, խարիզմատիկ են ու հասարակությանն իրենց կամքը թելադրելու բացառիկ կարողություն ունեն: Մաքսն այդպիսին էր: Նա այդ էլ էր գիտակցում: Եվ դա ինձ, մեղմ ասած, զայրացնում էր: 


Թշնամինե՞ր... - լովե, :D, յեահ

Նա շատ լավ նկատում էր, որ ես մրցում եմ նրա հետ: Նկատում էր և փորձում էր իր արարքներով էլ ավելի հունից հանել ինձ: Նրան ակնհայտորեն զվարճացնում էր իմ զայրույթը՝ նրա՝ իմ հասցեին արված հերթական կծու ծաղրից հետո: Մանավանդ, երբ ես փորձում էի թաքցնել զայրույթս ու հնարավորինս հանգիստ թվալ: Ինչն, անկեղծ ասած, այդքան էլ լավ չէր ստացվում… Հարց է ծագում՝ ո՞ւր կորավ այն հավասարակշռված ու մեռելի պես հանգիստ Իդան…

Նրան դուր էր գալիս ծաղրել ինձ, իմ՝ լավագույնը լինելու ջանքերը, իմ ցածր հասակն ու նիհար կազմվածքը:

Դե, կներեք, ես չունեի նրան այդքան դուրեկան ստանդարտները: Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ չեմ ուզում կոտրատվել երկնաքերերի  բարձրակրունկ կոշիկների վրա: Հետո՞ ինչ, որ ես տիկնիկի նման չեմ ներկվում: Կամ որ մազերս չեմ փչացնում ամեն տեսակ քիմիական միջոցներով… Ազնիվ խոսք, ես փորձել եմ ներկվել, բայց ոչ մի լավ բան դուրս չի եկել: Ես հաճախ եմ աչքերս տրորում, իսկ մտածելիս մատներս ակամայից շուրթերիս եմ հպում: Կոսմետիկան ինձ անկասկած խանգարում է:

Եվ հետո… Ես այդքան էլ ցածրահասակ չեմ: Այդ նա է շատ բարձրահասակ:

Ինչևէ:

Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել: Ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես այդքան ուժեղ ցավ զգում նրա ամեն մի հեգնական ժպիտից, ամեն մի ծաղրանքից… Ինչո՞ւ են ոտքերս դողում, երբ նա այդքան մոտ է… Ինչո՞ւ եմ ես լսարան մտնելուն պես առաջինը նրան փնտրում ամբոխի մեջ… Եվ ինչո՞ւ եմ այդքան մեծ հիասթափություն զգում, երբ նա այնտեղ չի լինում…

Այդ օրը ես չէի էլ պատկերացնում, որ այդպես կկորցնեմ ինքնատիրապետումս…


Թշնամինե՞ր... - լովե, :D, յեահ


Դասամիջոցից հետո վերադարձա լսարան ու քարացա տեղում՝ զարմանքից ու զայրույթից: Մաքսը մի ուսով հենվել էր պատին, մի ձեռքը գրպանում էր, մյուս ձեռքում… մյուս ձեռքում իմ բանաստեղծությունների տետրն էր: Հակասական էմցիաների մի ամբողջ փունջ ոլվեց գլխիս: Ինձ թվաց, թե նա պատրաստվում է ողջ լսարանի առաջ կարդալ բանաստեղծություններս… Միայն ոչ դա… Իսկ թեք ժպիտը, որ կարծես նրա դեմքի անբաժան մասնիկն էր, ինձ միայն ավելի զայրացրեց… Երբեք ոչ ոքի ցույց չեմ տվել ստեղծագործություններս, որովհետև դրանք ուշադրության արժանի չեմ համարել.. Եվ ինչու, գրողը տանի, ես այդ անիծյալ տետրը թողեցի նստարանին…

Ես արագ մոտեցա նրան ու փորձեցի ձեռքից խլել տետրը, բայց նա կտրուկ թեքվեց, իսկ ես, կորցնելով հավասարակշռությունս, քիչ էր մնում փռվեի լսարանի մեջտեղում, բայց նա ճիշտ ժամանակին բռնեց ինձ:

Ես կտրուկ շարժումով «ազատվեցի» նրա ձեռքերից: Կոկորդս սեղմվում էր, ամեն կերպ փորձում էի զսպել արցունքներս՝ զայրալից աչքերով նայելով նրան: Բայց իզուր էին ջանքերս: Միայնակ արցունքի կաթիլը հոսեց այտիս վրայով, ես արագ սրբեցի այն, բայց նրան հաջորդեց երկրորդը, երրորդը…

Ես բարձրաձայն ինչ-որ բան էի ասում նրան: Հիմա չէմ հիշում, թե ինչ, բայց զայրացած էի ու ներքին ցավ էի զգում: Այլևս չէի հոգում արցունքներիս մասին: Պատճառը տետրը չէր, ամենևին: Պատճառը տարիների ընթացքում կուտակված վիրավորանքն էր: Թեթևակի կայծ էր պետք պայթյունի համար:

Իսկ նրա դեմքին աստիճանաբար լրջության ու էլի ինչ-որ անհասկանալի զգացողության ստվեր էր ինջում: Իհարկե, Իդան առաջին անգամ լաց էր լինում…


Թշնամինե՞ր... - լովե, :D, յեահ

Ես կտրոկ շրջվեցի ու դուրս վազեցի:

Նստել էի այգում, ծառի տակ: Էլ լաց չէի լինում: Թեև շատ էի ուզում: Բայց զսպում էի ինձ: Ամաչում էի քիչ առաջվա պահվածքիս համար… Լավ է, որ կողքիս ոչ ոք չկար: Համենայն դեպս, ինձ այդպես էր թվում:

Մինչև որ ուսերիս չզգացի ինչ-որ մեկի տաք, ուժեղ ձեռքերը: Կարքի չունեի շրջվելու, որպեսզի հասկանամ, թե ովէ այդ ձեռքերի տերը: Շատ լավ գիտեի…

 Նա նստեց կողքիս ու մի ձեռքով գրկեց ինձ: Չգիտեմ՝ ինչ էր կատարվում ինձ հետ այդ պահին, բայց ես նրան ետ չհրեցի: Հաճելի էր: Հասկացա, որ իսկապես փոքր եմ, բայց դա այն սարսռեցնող զգացողությունը չէր, որին ես ծանոթ էի: Ես ինձ առաջին անգամ իսկապես պաշտպանված էի զգում…

- Ես երբեք չեմ ցանկացել քեզ նեղացնել կամ ցավ պատճառել, - ասաց նա, ու նրա ձայնն ինձ չափից դուրս մոտ թվաց, - Ինձ պարզապես դուր էր գալիս քեզ զայրացնել, - ես նայեցի նրան. ժպիտն այս անգամ ջերմ էր, - Բայց պարզվեց, որ լացկան Իդան ավելի լավն է: Բայց ամենից շատ ինձ դուրս ես գալիս այս պահին: Երբ վերջապես կարող եմ քեզ գրկել, իսկ դու, սովորության համաձայն, վայրի կատվի նման ինձ չես ճանկռի…


Եթե դուք, այնուամենայնիվ, գերմարդկային ճիգ գործադրեցիք ու կարդացիք այս իդիոտիզմը պատմվածքը, ապա շնորհավորում եմ, դուք անցաք փորձությունը:


Եվ որպես մրցանակ ստանում եք ներքևի երգերը լսելու բացառիկ հնարավորություն և դրախտի տոմս երկու հոգու համար:




P.S. Եթե Վալենտին ձյաձյան ինձ հարցնի, կասեք՝ այլմոլորակայիններն իրան փախցրել են:

2

15

1570

  • over the moon
    2016-02-02 00:25:55
    ճապոնական սերիալ սցենարեր (խոնարհվել) :D
    • Էննի
      2016-02-02 09:06:05
      Եսիմ, ճապոնական սերիալ չեմ նայել :D Կարողա և նման ա (վայքո)
      • over the moon
        2016-02-02 18:32:44
        եսիմ սաղ օրը մեր դասարանի աղջիկները քննարկումեն եդ սերիալները ու ասեմ նմաներ (խոնարհվել) :D
      • Էննի
        2016-02-02 19:35:32
        Մոտավորապես պատկերացրի ոնցն են էդ սերիալները :D (դեմք)
      • over the moon
        2016-02-02 19:37:50
        պատկերացրի չէ դու զգացելես եդ սերիալյները :D :D :D
      • Էննի
        2016-02-03 19:00:57
        Չէ, ճապոնական արտադրանքի, մաքսիմում, անիմեները զգացած լինեմ: Էն էլ զուտ տեսողական ու լսողական զգայարաններով: (ժպիտ)
  • Yasmin
    2016-02-02 00:34:08
    Լավն էր (բռավո)
    • Էննի
      2016-02-02 09:06:16
      Ապրես (ծաղիկ)
  • Նարե
    2016-02-02 12:45:27
    Ստացված էր , բրավո (բռավո)
    • Էննի
      2016-02-02 17:01:37
      Շնորհակալ եմ, Նարե ջան :**
  • Impression
    2016-02-02 12:53:25
    Վալենտին ձյաձյան որ գա ասած Աննայի կչստիկենք կփաԽնի, մեզ դրել է ղզիկի տեղ, գործը շատ լավն էր ապրի էննին :)
    • Էննի
      2016-02-02 17:02:20
      Հա, Վալենտին ձյաձյան աղի բլիթ ա կերել, գժվել: :D Ապրես դու :**
  • Spirited away ミ
    2016-02-02 17:04:07
    ես էլ գիտեի վալենտին ձյաձյան ծյոծյա ա (օգո) :D
    • Էննի
      2016-02-02 17:06:20
      Վալենծինան ա ծյոծ: :D Վալենտինը վարդագույն բեղերով, նիհար, բոյով, Gucci չարոխներով ու Hermes գոտիով ձյաձյայա: :D
  • Anulik16
    2016-02-02 17:12:41
    (բռավո) (բռավո) (բռավո)