Copy SMS

Բանտ

Բանտ - Երազանք, Նրվեգիա


Բաստոյ՝ բանտ-երազանք Նորվեգիայում


Ինչպես հայտնի է,  Նորվեգիան ունի առավել մարդասիռական բանտային համակարգը: Բաստոյ կղզին յուրաքանչյուր բանտարկյալի երազանքն է: Հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենաշքեղ բանտը: Նրա միակ մրցակիցը Վենեսուելայի Սան Անտոնիոյի բանտն է: 

 

Շքեղ պայմաններ վտանգավոր հանցագործների համար 

Բաստոյ գղզին գտնվում է  Օսլոյից ոչ հեռու. Միակ ճանապարհը անցնում է ջրի միջով. Բանտը ավելի շատ նման է դիտարժան տեսարաններով հանգստավայրի:  Այստեղ կան մի քանի լողափեր կահավորված թենիսի կորտերով եւ սաունաներով. Բանտում չկան ոչ խցեր և ոչ էլ վանդակաճաղեր: Կալանավորները, որոնք 115-ն են բանտառկության ժամկետը անցկացնում  են  փայտից պատրաստված փոքր տնակներում՝ լիովին կահավորված հարմարավետ ապրելու համար: Այստեղ չկան ոչ փշոտ մետաղալարեր, ոչ զինված պահակախումբը եւ ոչ էլ հատուկ վարժեցված շներ: Հարկ է նշել, որ սա խիստ ռեժիմի բանտ է. Այնտեղ  են ուղարկում առավել վտանգավոր հանցագործների՝ թմրանյութերի խոշոր բիզնեսմեններից մինչև սերիական մարդասպաններ: 

 

Աշխատեց՞ր  Ստացիր աշխատավարձ

Այստեղ ռեժիմը եւս ինքնատիպ է: Բանտարկյալների միակ պարտականությունը  աշխատանքն է. Յուրաքանչյուր ոք աշխատում է 8:30 - ից մինչեւ 15:30: Աշխատանքը, իհարկե, վճարվում է՝  օրական 10 դոլար: Այս փողերը բանտարկյալները կարող են ծախսել իրենց հայեցողությամբ: Կղզում կա մթերային խանութ, որտեղ էլ ծախսում են աշխատավարձը: Նրանք կառող են գնել սնունդ, այսպիսով նախաճաշել, ճաշել եւ ընթրել իրենց հայեցողությամբ: Ճաշ պարտադիր տրվում է, որը պատրաստում  է ճամբարի խահարարը,  եւ ընդհանուր է, ինչպես հանցագործների այնպես էլ բանտային անձնակազմի համար:  Մեկ այլ պարտավորություն է ունեն բանտարկյալները՝  օրը մի քանի անգամ նշվել հսկիչ կետում: 

 

Բանտի նպատակը  ինքնահարգանքի սկիզբը դնելն է 

Կարող է թվալ, որ նման բանտը վիրավորում է օրինապաշտ քաղաքացիներին. Բայց դա այդպես չէ: Հիմնադիրները հանցագործներին հնարավորություն են տալիս փոխելու իրենց ապրելակերպը եւ վերադառնալ հասարակություն, որպես օրինապաշտ քաղաքացինեռ: Kvernvik Arne Nielsen, Բանտապետ Կվերնիկի Արնե Նելսենը ասում է, որ ամենակարեւորը դա ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ կարողանա բացահայտել իր լավագույն կողմեռը և սկսի ինքը իրեն հարգել որպես օրինապաշտ քաղաքացի:


Բանտ - Երազանք, Նրվեգիա

1

2

815

  • 2016-02-04 22:50:58
    Նորվեգիայում հանցագործության դեպքերը էտ դեպքում ավելի հաճախակի կդառնան…. Եթե էստեղ էլ նման պայմաններ լինեին ես հաստատ մարդասպան կդառնայի :)
  • Andranik2014
    2016-02-04 22:53:08
    (ուրախ)