Copy SMS

Զապել Եսայան, արևմտահայ գրող

Զապել Եսայան, արևմտահայ գրող - Եսայան, գրող, հուշեր


1878-ի այսօրը՝ փետրվարի 4-ին, Կ.Պոլիսում ծնվել է արևմտահայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը (Հովհաննիսյանը):

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը» 

Ոչ ոք կ'ըսէ. ի՞նչ կ'ուզէ իմ հոգիս, ինչ նուիրական եւ առանձին օրէնքներ կը թելադրէ իմ սեբական էութիւնս: Այս եղանակով է որ կը խորհին ամուսնութեան եւ նոյն իսկ սիրոյ վրայ.- «Վերջին Բաժակ»


«… կ’ատէի զինքը, ինչո՞ւ…ինչուն ես ալ չեմ գիտեր…կ’ատէի ինչպէս կարող պիտի ըլլայի սիրել տարբեր պայմաններու մէջ, անհաշիւ և վայրենի հրայրքով : Այն առերեւոյթ պատճառները որոնք իմ ատելութիւնս կ’արծարծէին, անոնց սկզբունքը աւելի իմ մէջս էր քան թէ իր մէջ : կ’ատէի իր ձայնը, կ’ատէի իր շարժումները, գործածած բառերը, փափաքները և դոյզն յոյսերը…։ » - Անձկութեան ժամեր, 1924 

Այս նամակը  հայտնի  հայ գրող, թարգմանիչ ու  հրապարակագիր  Զապել Եսայանը  գրել է իր դստերը ՝Սոֆի Եսայանին  1914-ին՝ ուղիղ հարյուր տարի առաջ… Սակայն այսօր  էլ այն ավելի քան արդիական է…

1914, մարտի 20, Սկյուտար

Շատ սիրելի աղջիկս,

Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ (Սոֆին ավարտելու էր Փարիզի ֆրանսիական պարտադիր ուսուցման նախակրթարանի չորրորդ դասարանը ):

սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քո մոտ, Փարիզում, և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Բայց ես Բատիին  ( Զապել Եսայանի փոքր քույրը-  խմբ ) գրել եմ իմ ուշացման պատճառը, և քեզ կբացատրի, թե ինչու մի քանի շաբաթ հետո եմ գալու: Այդ հետաձգումը առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:

Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք, և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասեմ, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ հիմիկվանից որոնես քո ուղին, և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը, ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:

&nbsp

Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:

Սոֆի Եսայան

Սիրելի Սոֆի, քո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն հարմարավետ ասպարեզներ: Եվ ճիշտ կանեն: Որովհետև նրանք ունեն միայն մեկ մտահոգություն. դառնալ լավ քաղաքացիներ, և հետևաբար` ընտանիքի լավ մայրեր: Այնինչ դու պարտավոր ես հայացքդ բարձրացնել ավելի վեր, պարտավոր ես միտքդ լարել` պիտանի և լայնարձակ մի գործողություն ընդգրկելու համար: Դու պետք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է և փառաշուք:

Թե ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պետք է որոշես: Բոլոր ճանապարհները էլ լավ են և «բոլոր ճանապարհները դեպի Հռոմ կտանեն», տվյալ դեպքում` դեպի գերագույն նպատակը: Ես հուսով եմ, որ քո ունակություների և կամքի մասին իմ կարծիքը ամենևին էլ չափազանցված չէ և համընկնում է քո ձգտումներին:

Ես, մայրիկը և Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ հուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կհանդիպենք:

Քեզ տեսնել տենչացող մայրդ`

Զապել

Հ.Գ. Քու ծննդյան տարեդարձի առթիվ ուղարկում եմ մի նվեր, որը հաճելի անակնկալ կլինի: Բայց այն ձեռքդ կհասնի մի քանի 

1

3

974

  • nean
    2016-02-05 00:21:46
    Գրառումներից առաջ նկարները դրեք,էդպես համ կանոնները չեն խախտվի,համ էլ հետաքրքրություն կառաջացնի :) գրառումը լավն էր,առաջին անգամ եմ լսում իր մասին
    • Andranik2014
      2016-02-05 11:18:57
      ուղղակի էդպես էր ստացվել, հաջորդն նկարն կդնեմ նոր
  • Andranik2014
    2016-02-05 11:19:05
    մերսի