Copy SMS

Աղաչում եմ...

Աղաչում եմ... - Պարույր Սևակ, Բանաստեղծություն, Աղաչում եմ


Աղաչում եմ,-
Մի՛ վրդովվեք, եթե ասեն
Փառասերին հենց փառասե՜ր,
Ո՛չ թե համեստ.
Սրիկային՝ հենց սրիկա՜,
Ո՛չ թե ազնիվ.
Հեռակային՝ հենց հեռակա՜,
Ո՛չ թե ներկա:

Աղաչում եմ... - Պարույր Սևակ, Բանաստեղծություն, Աղաչում եմ


Աղաչում եմ,-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում։

Թե սոված եք և երեխա՝
Մի՛ վախեցեք լաց լինելուց.
Դե՜հ, քանի դեռ նա չի լալիս՝
Ծիծ չե՛ն տալիս։

Մի՛ վախեցեք
Ժանգոտ թասից ժանգ քերելուց.
Նա դրանից չի փչանա։

Մի՛ վախեցեք
Կեղծի մասին ճիշտ գրելուց.
Նա դրանից կքչանա։

Աղաչում եմ... - Պարույր Սևակ, Բանաստեղծություն, Աղաչում եմ


Աղաչում եմ,-
Եվ թվաբա՜ն եղեք մի քիչ,
Բայց պայմանով այս ամոքիչ.
Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք,
Այլ բաժանեք սուտը ճշտին.
Ո՛չ թե վշտին գութ գումարեք,
Այլ բաժանեք գութը վշտին։
Եվ պարծեցեք ո՛չ թե հարցով.

Հպարտացեք լոկ լուծումով
Փակագըծի ճիշտ բացումով,
Մնացորդով
Ու քանորդով…

Աղաչում եմ... - Պարույր Սևակ, Բանաստեղծություն, Աղաչում եմ


Աղաչում եմ,-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում։

Թե սոված եք և երեխա՝
Մի՛ վախեցեք լաց լինելուց.
Դե՜հ, քանի դեռ նա չի լալիս՝
Ծիծ չե՛ն տալիս։

Մի՛ վախեցեք
Ժանգոտ թասից ժանգ քերելուց.
Նա դրանից չի փչանա։

Մի՛ վախեցեք
Կեղծի մասին ճիշտ գրելուց.
Նա դրանից կքչանա։

Աղաչում եմ... - Պարույր Սևակ, Բանաստեղծություն, Աղաչում եմ


Աղաչում եմ,-
Եվ թվաբա՜ն եղեք մի քիչ,
Բայց պայմանով այս ամոքիչ.
Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք,
Այլ բաժանեք սուտը ճշտին.
Ո՛չ թե վշտին գութ գումարեք,
Այլ բաժանեք գութը վշտին։
Եվ պարծեցեք ո՛չ թե հարցով.

Հպարտացեք լոկ լուծումով
Փակագըծի ճիշտ բացումով,
Մնացորդով
Ու քանորդով…

Աղաչում եմ... - Պարույր Սևակ, Բանաստեղծություն, Աղաչում եմ

Աղաչում եմ,-
Եղեք նաև քիչ հոգեբան.

Եթե որդին տրտում երգով
Իր ծնողի մահն է սգում,
Աղաչում եմ, մի՛ ընդհատեք,
Ի՜նչ է թե նա… լա՛վ չի երգում…

Աղաչում եմ,-
Այս և նման այլ հարցերում
Երբևիցե ինձ չաղաչե՜լ…

 


 
Պ. Սևակ




5

13

1715

  • over the moon
    2016-02-07 19:37:17
    սուպեռ :)
    • Մարի
      2016-02-07 23:10:59
      chee super chi, sxal em arel grarmans mejjj :)
      • over the moon
        2016-02-08 00:05:27
        չեմ նկատել կարողեիր և չասել մեկա մնաց սուպեռ իմ համար :)
      • Մարի
        2016-02-10 17:06:01
        Մերսի շատ :)
  • NomyCule
    2016-02-07 20:18:38
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • Մարի
      2016-02-07 23:11:18
      mersi (ծաղիկ)
  • Impression
    2016-02-07 21:54:25
    ա կարդում էի արդում ու մտածում հեղինաային է՞ բայց Սևաին շատ մոտ է , հետո վերջում Պարույր Սևակ, ու լրիվ հասկանալի էր ապրեք, Սևաը պետք է պահանջեր աղաչելու փոխարեն
  • Մարի
    2016-02-13 01:33:26
    Ճիշտ եք, մերսի շատ:)
  • Dark
    2016-04-08 15:24:18
    շաաաաաաաաատ լավն էր (ծաղիկ)
    • Մարի
      2016-06-12 14:20:31
      Mersiiiii (ծաղիկ)
  • Անյուտ(Վ)
    2016-07-05 02:19:01
    Ինչպեսսս միշտտտտ
  • Մարի
    2016-07-05 02:28:00
    գիտես Անյւտս (խփո)
    • Անյուտ(Վ)
      2016-07-05 02:34:46
      Բա ոնց... հին ու բարի ժամանակները :)