Copy SMS

  • Պեին
    2016-02-10 15:14:49
    Սիրում եք արվեստը???
    • ...
      2016-02-10 15:19:11
      շա՜տ
    • Պեին
      2016-02-10 15:23:18
      Որ բնագավառը՞…
      • ...
        2016-02-10 15:27:29
        բոլորը, իրանք իրար լրացնում են, առանձնացնել արվեստի մի ճյուղ չի կարելի, բայց ճարտաապետ եմ դառնալու
      • Պեին
        2016-02-10 15:32:55
        Միգուցե ես սխալ հասկացա ձեր պատասխանը, բայց ես Նկատի ունեի ձեր կարծիքը թե որն արվեստը։ Այն ինչ անմահ է թե այն ինչ ունի կյանքի որոշակի ժամամանակահատված։ Այն ինչ ստեղծել է Աստված բնությունը մարդը թե հունական ոճը??? Իսկ միգուցե այլ???
      • ...
        2016-02-10 15:39:49
        Իմ կարծիքով անմահ ոչինչ չկա, կա գաղափար, որը ստեղծվում է արվեստի հետ միասին: Կարևորը գաղափարն է, որի շուրջ ստեղծվում է արվեստը: Ինձ համար արվեստը դա արտահայտվելու միջոց է, հետք, որ հիմա մենք կարող ենք տեսնելով շոշափելով զգալ այն ինչ թողել են մեզանից առաջ ապրածները: Ես չհասկացա ձեր համեմատությունը՝ Այն ինչ ստեղծել է Աստված բնությունը մարդը թե հունական ոճը
      • Պեին
        2016-02-10 15:50:57
        Նախորդ ամառ մենք մի անգամ մի միջոցառման Թումոի կենտրոնում, վեճի բռնվեցին որը մեծ մաշտաբ վերցրեց։ Մենք վիճում էինք որն է Իրական արվեստը։ Մեզանից մեկը ասում էր Արվեստը այն ամենն է ինչ ստեղծել է Աստված կամ Բնությունը ինչին չի կպել մարդու ձեռքը։ Մեկը ասում էր որ Արվեստը դա այն ամենն է ինչ ստեղծում է մարդը՝ Տեխնոլոգիանները։ Մեզանից մեկը ասում էր որ իրական Արվեստը դա այն ամենն է որը առաջանում է ոչնչից ու հասնում այնպիսի սահմանների որին չի կարող հասնել ոչինչ։ Եվ մահանալ երբ դեռ իր զենիթում է։ Թողնելով խորը հետք։ Ինչպես սերն, պայթյունը։ Ես ասում եմ որ արվեստը դա այն ամենն է ինչ Անմահ է կամ անընդհատ կատարելագործվում է ինչպես տիեզերքը։
      • ...
        2016-02-10 15:56:03
        համաձայն եմ (բռավո) տեխնոլոգիաները կյանքը հեշտացնելու համար են, բացառությամբ դեպքերի երբ արհեստ հասնում է արվեստի մակարդակի
  • Պեին
    2016-02-10 15:53:44
    Անմահ ու հիասքանչ։ Ինչպես աստղերը երկնքի վրա։ Ինչպես հիշողությունները լավ օրվա ու մարդու մասին։
    • ...
      2016-02-10 15:57:38
      հիշողություններն անմահ չեն :( ժամանակի ընթացքում աղոտ են դառնում ու սկսում եմ վախենալ, որ մի օր ոչինչ չի մնա... այդ մարդիկ են հավատում թե հիշում են
    • Պեին
      2016-02-10 16:09:38
      Եթե հիշողությունները իրոք լավ են ապա նրանք երբեք չեն դառնա աղոտ։ Եթե միայն այն բանի համար որպեսզի օգնեն չկոտրվել կյանքում։ Ինչպես և մարդը։ Ծնողը։ Եթե նա իրական ծնող է ապա ինչ էլ որ չլինի երբեք չի փոխվի։ Ինչպես և իրական ընկերը այլ ոչ թե այն փալասները որոնք դարձել են մեր սերունդի մի մասը։
      • ...
        2016-02-10 16:13:52
        ինձ հիշողությունները երջանկություն են հիշեցնում: Պարտությունը պարտություն չէ, եթե միայն դուք չեք նրան ընդունում ձեր գիտակցության մեջ։ Կոտրվելն էլ պարտության նման է:
      • Պեին
        2016-02-10 18:44:42
        Համաձայն եմ։ Բայց միթե այդքան հեշտ է չկոտրվել հոգով։ Միթե պետք չէ հիմք։ Ինչ որ մի բան որից բռնվելով դու կկարողանաս ահվել։ Չընկնել գետին։ Այլ կանգնած հպարտ տանել քո Եսը միլիարդավոր եսերի մեջ։ Միթե պետք չեն ինչ որ մի բան։ Գոնե Լույսի հետքեր։
      • ...
        2016-02-10 18:51:26
        քանի" տարեկան եք
      • ...
        2016-02-10 18:52:50
        կարծում են 14-16
  • Պեին
    2016-02-10 18:57:47
    Վերջինը։ Իսկ դուք??
    • ...
      2016-02-10 19:13:43
      մեծ 2 տարի
      • Պեին
        2016-02-10 20:43:00
        Իսկ ինչի համար էիր հարցնում???
      • ...
        2016-02-10 21:47:34
        մտքերիդ
      • Պեին
        2016-02-10 22:19:36
        Դա լավ է թե վատ???
      • ...
        2016-02-11 00:02:34
        նորմալ, մտքերդ համապատասխանում են տարիքիդ
  • Lili
    2016-02-10 19:15:51
    Շատ լավներ... (բռավո) (բռավո)
    • ...
      2016-02-10 19:21:15
      :)
  • Lili
    2016-02-10 20:02:06
    (ծաղիկ) (ծաղիկ)