Copy SMS

«Հրաշքները պատժել գիտեն»,Ellen Rogers (արվեստ,նկարներ)

«Հրաշքները պատժել գիտեն»(պատմվածք),Ellen Rogers (արվեստ,նկարներ)

«Հրաշքները պատժել գիտեն»,Ellen Rogers (արվեստ,նկարներ) - Հեղինակային, պատմվածք, Ellen Rogers

«Հրաշքները պատժել գիտեն»

«Եթե ծաղկաթերթերը երբևէ հավերժ կոկոմված չմնան կամ էլ հողի որովային բաժին չդառնան,այդ օրը,խոստանում եմ,սևացրածս թղթի երկատման,գուցե եռատման ձայնը կօգնի պայքարի գնով միջիցդ դուրս եկած շնչին լռության ճիչը խլացնել:Գուցե մոխիրներից հառնեն այն անհասցե մնացածները՝ քեզ հասցեագրված,բայց սրա համար էլ առավոտները պիտի զոհ գնան,իսկ երկինքը ոչ մի կաթիլ ցավ չպիտի ուղարկի Երկիր:Երևի հիշելով արևալի ու անրջահյուս 14 ցերեկները,որոնցում կենտությունից քամու թևերին ծնկած փոշեհատիկներ էին մնացել՝ ինձ հոգեզուրկ կկարծես:Երևի հոգիս, թևատված թիթեռի մեջքը կորացնելով,ճամփա ընկավ,ուղղությունը՝ գծեր չհանդուրժող անհայտություն...երևի...
Մարող հիշողությանս շեղբով 14 ցերեկներից մեկը կկտրեմ.երկնքի կապույտից սպիտակ շղարշ էր ծնվում,իսկ բացի երեխաներից ու ինձ նման մակամիտ մեկից՝ ոչ մեկը այդ հրաշքը չէր նկատում,դու էլ չնկատեցիր,մինչև որ փաթիլը թարթիչներիս վրա հալչելիս չտեսար... Մինչ դու մռթմռթալով ու երբեմն-երբեմն ընկնելով (հրաշքներն էլ պատժել գիտեն) քայլում էիր շտապով(աշխատանքի համբերությունը հակադարձ համեմատական էր հրաշքի սպասմանը),երկրածին անմեղները փորձեցին քեզ այդ հրաշքից մի կտոր նվիրել,ինչը քեզ համար երեխաների կողմից «մեծին» ուղղված անարգանք էր,իսկ ես ծիծաղս զսպել չկարողացա,այդպես էլ չսովորեցի սպանել հեքիաթները,իսկ այդ «մեղքիս» համար դու ինձ չներեցիր՝ կծող հայացք վրաս նետելով,բայց այդ էլ այն փաթիլի նման հալչել սկսեց:Թերևս վատ սկիզբ չէր...
Ինչպես հետո իմացա,դու տանել չէիր կարողանում ձյունը,որովհետև այն նման էր կյանքին,մինչև այս վայրկյանս հիշում եմ գրածդ ամեն մի բառը.
«Նման է,գիտե՞ք,ձմեռը կյանքին,
Արտաքին քողի աստղե փայլի տակ
Ճերմակն է փարվել ամեն զազրանքի»...
Տասնչորսը կիսելով՝ հասկացա պատճառը. այդ նույն ձյան պատճառով էիր մենության հյուրը դարձել,որովհետև ծնողներիդ մարդեղենի վերջին հանգրվանը կիսաջարդ մեքենան եղավ:Չգիտեմ էլ՝ որ անշունչ մեղվի թափառող հոգու ձայնն էր քեզ հուշել,որ ձյունը միշտ նույնն է լինում,բայց խորհելու ժամանակ չկար,պետք էր ինչ-որ տեղ նետել ներսդ մրրկող հողմը,նետեցի՜ր...Դեռ երկրորդ օրն էիր խոստովանել,որ ի զորու չես ատելու այն կյանքը,որտեղ կամ ես ու իմ ցնդած հրաշքները(չեմ մոռացել,իհարկե,դրանք պատժել գիտեն),բայց տասնչորսերորդ ցերեկում մարեցին մյուս տասներերքը ,մարեցին միայն քեզ համար,ինձ համար դրանց գումարվեցին կենտության 20 օրերը... Հա՜,հրաշքները պատժել գիտեն,որովհետև այդ «նույն» ձյան պատճառով հիմա երեխաների ճիչի փոխարեն այստեղ՝ կրծքավանդակիս ձախում , ժանգոտված մեքենայի աշխատանքը փաստող աստվածային երաժշտությունն եմ ուկնդրում,միքիչ հոգնել եմ,բայց չեմ կորցրել «մանկամտությունս»,ժամանակ առ ժամանակ արգելակում եմ մեքենաս,որ փոքր-ինչ փոխեմ երաժշտության ռիթմը,մի օր էլ այն ինձ իր ուկնդրի դերում տեսնելուց կհոգնի,գիտե՜մ,ու դու էլի կգրես ձյան մասին... Դրա համար էլ որոշեցի մնացած ցերեկները չհիշատակել,այլ թողնել,որ հետո դրանք ինքնակամ հիշել փորձելով ՝ նորից քեզ սիրելի դառնա կյանքը,որ դրա իմաստասնանկությունը աչքերդ կալող մթության չվերածվի,ախր ձյունը գրելու բան չէ,այլ տեսնելու ու հետը մեկտեղ հալչելու»...
-Անավա՞րտ է,-կիսակարմիր ու արտասվաթաթախ դեմքը թղթից հեռացնելով՝ հարցրեց երիտասարդը,որի աջ ոտքի սև կոշկի փայլը ծայրում ընդհատվում էր վրան կաթած արցունքի պատճառով:
-Տղա՛ս,ինչպես նա էր ասում՝ ավարտը միշտ էլ պետք է անավարտ թողնել,որ շատ չցավի:
Նա վեր կացավ նստած տեղից այնպիսի դժվարությամբ,ասես կապված էր աթոռից,կարճ ժամանակ անց սկսեց նորից խոսել.
-Իսկ ինչու՞ ինձ ոչ ոք չէր ասում իսկությունը:
-Դու գիտես պատասխանը:
Այս լսելով ՝ գլուխը դանդախ տարուբերեց,ապա հազիվ լսելի ձայնով սկսեց խոսել.
-Գիտե՜մ...կտանե՞ք ինձ նրա գերեզմանի մոտ:
Կինը մերժել չկարողացավ,քիչ րոպեներ էին անցյալ դարձել,երբ նրանք հասան գերեզմանոց.ձյունը այլ սաստկությամբ էր այդ օրը ընկնում: Մոտ գնալով գերեզմանաքարին՝ ծնկեց ձյունոտված հողի վրա ու մատները հանկարծակի պոռթկումով խրեց մեջը.բացի դրա խրթոցից՝ այլ բան լսելի չէր,մինչև որ նայեց քարին ծեծված նկարին ու ձեռքը հպելով աչքերին կպած ձյանը՝ ասաց.
-Հրաշքները պատժել գիտեն...

«Հրաշքները պատժել գիտեն»,Ellen Rogers (արվեստ,նկարներ) - Հեղինակային, պատմվածք, Ellen Rogers

Ellen Rogers (արվեստ,նկարներ)

Շնորհակալություն ուշադրության համար,սիրով՝ (կորած :Դ) Կուլե 

6

14

1970