Copy SMS

Իմ Աղջկան

Իմ Աղջկան - Իմ, աղջկան


Իմ աղջկած նունդը միայն մեկ ծնունդ չէր: Նրա միջոցով ծնվեցի ես, կինս, մայրս…Աղջկաս միջոցով ստանում էի էն բոլոր կարոտներս, որ կյանքիս 23 տարիների մեջ հասցրել էի կուտակել ներսումս, իսկ այսօր արդեն դրանցից քիչ թե շատ ազատվելու ձևը գտել եմ: Աղջիկս, ես քո մեջ փնտրում էի այն բոլոր ալվարդերը, որոնք երբևիցե տեսել էի մայրիկիս մեջ: Ես քեզ ծնվածդ առաջին իսկ օրվանից ծանոթացրել եմ տատիկիդ հետ, հիշո՞ւմ ես, աղջիկս: Հուսով եմ երբեք չես մոռանա: Աղջիկս, բացի այն, որ պետք է քեզ գտնես քո մեջ(դա ինձ համար միշտ էլ կարևոր է եղել), դու պետք է նաև ինձ և տատիկիդ փնտրես ներսումդ: Այդպես դու կծանոթանաս տատիկիդ հետ, կհիշես ինձ ու կսիրես կյանքը անսահման: Որովհետև մենք էլ էինք սիրում այն, չնայած որ հարվածվում էինք անդադար: Դու շատ լավ գիտես, որ տատիկդ մահացավ այն ժամանակ, երբ ես ծառայության մեջ էի: Ախ~, իմ մանկությունը հարթ չէր անցել, բայց խոստացել էի, որ նրան թագուհու պես կպահեմ, երբ վերադառնամ տուն: Բայց հիվանդությունը բոլորից համառ գտնվեց, հիվանդություն, որը մեկ օրվա բան չէր, ես դա շատ լավ գիտակցում եմ, աղջիկս: Գիտե՞ս, հետագա ծառայությունս ինչպես անցավ: Դա պատմելու բան չէ, մանավանդ որ քո փոքրիկ, բայց շատ հասուն ուղեղը ինձ միշտ հասկացել է: Իսկ հետո…հետո, երբ ավարտեցի ծառայությունը, ես ամեն տեղ փնտրում էի ինձ և ոչ մի տեղ չգտնում: Ու այստեղից սկսում է քո պատմությունը, որը ստեղծվեց իմ ու մայրիկիդ հանդիպումով: Դու ծնվեցիր մեր հայացքների առաջին իսկ հանդիպումից: Իմ 22 ամյակին ես և մայրդ ամուսնացանք, ու մտածում էի, որ ահա, իմ կյանքն էլ կյանքի կնմանվի, որովհետև ես ամենինչի էի պատրաստ, որայդպես լինի: 9 ամիս անց մեր բոլոր պատկերացումները գտան իրենց մարմնավորումը մի փոքրիկ հրեշտակի մեջ, որին անվանեցինք ... քոԱնունով:Աղջիկս, միայն թե այժմ դու ոչ միայն մայրկիս պետք է ճանաչես՝քո մեջ փնտրելով, այլև հայրկիս՝պապիկիդ, որովհետև նրան այլևս չես տեսնելու: Ես էլ չեմ տեսնելու և հավանաբար նման բացատրության կարիք ես ավելի շատ եմ զգում, քան դու: Ու կներես ինձ, որ տատիկդ ու պապիկդ դեռ քիչ էին քեզ: Մի վերջին խնդրանք, որ ասում եմ քեզ, բայց այս անգամ իմ չլինելով: Աղջիկս, տատիկիդ ու պապիկիդ կողքին ես էլ եմ՝ իմ ապրած 28 տարիներով, որոնցից 5-ը դու ես տեսել քո աչուկներով: Դրա համար երբ ինձ կարոտես, ամուր փակիր աչուկներդ, գրկիր ինձ ու խոսիր ինձ հետ: Ես քեզ հետ եմ, միշտ

Երբեք դու չես տեսնի ստվերներ իմ սրտի մեջ...



Իմ Աղջկան - Իմ, աղջկան

13

5

940

  • +
    2016-02-14 22:20:27
    շատ հուզումնալից գրառում էր :) շնորհակալ եմ շատ
  • Պարզ,մաքուր,խորը թեթևությամբ գործ.ապրեք:
  • over the moon
    2016-03-15 20:24:00
    ինչքա՜ն պարզեր ու իրական
  • ......
    2016-07-23 02:41:54
    ու ես նոր եմ կարդում էս գրառումդ,,, հենց էսօր,, երևի պատահական չի,,,, հաստատ պատահական չի,,,, հիմա Քո Եսին ավելի ճանաչեցի ու ավելի սիրեցի քան մի տասը րոպե առաջ էր,,,,,, Ինքը կմեծանա ու կկարդա, Ինքը կզգա ու կլսի.....
    • Mariam95
      2016-07-26 23:28:04
      հուսով եմ