Copy SMS

Մտքեր,աֆորիզմներ(մաս 6)

Մտքեր,աֆորիզմներ(մաս 6) - հետաքրքիր, ուսուցանող

1.Ասա ինձ,թե ինչ կարծիքի ես քո մասին,և ես կասեմ,թե ով ես դու:-Ամիել:

Խոսքը մեծամտության և գլուխգովանության մասին է:Համեստը ուղղակի կլռի:

2.Չի կարելի բուժել մարմինը`չբուժելով հոգին:-Ցիվեռոն:

Խոսքը կրկին հոգու ներդաշնակության մասին է:

3.Մարդ պետք է լինի իր կամքի տիրակալն ու իր խղճի ստրուկը:-Էբներ Էշենբախ:

Այսինքն կառավարի իր կամքը,բայց և լինի իր խղճի ծառան:

4.Ես միշտ ինձ երջանիկ եմ զգում,գիտես ինչու,որովհետև ես ոչ ոքից ոչինչ չեմ սպասում:Ակնկալելը միշտ բերում է ցավ:Շեքսպիր:

Իհարկե հիասթափության մասին է:Չստանալ այն ինչին այդքան սպասում էիր:

5.Ինձ վշտացնում է յուրաքանչյուր մարդու մեջ սպանված Մոցարտը:-Ա.դը Սենտ Էկզյուպերի

Խոսքը գնում է տաղանդի մասին,որը նա չկարողացավ զարգացնել,օգտագործել և ի վերջո ցույց տալ:

6.Բարիք ես կորցնում`քիչ բան ես կորցնում,պատիվ ես կորցնում`շատ բան ես կորցնում,խիզախություն ես կորցնում`կորցնում ես ամեն ինչ:-Գյոթե

Մի դեպքում դառնում ես դժբախտ,մի դեպքում`անպատիվ,մի դեպքում էլ վախկոտ:3-ն էլ ցավոտ են:

Հ.Գ.-Մեկնաբանություններն իմ կողմից)))

1

0

1167