Copy SMS

Մտքեր,աֆորիզմներ(մաս4)

Մտքեր,աֆորիզմներ(մաս4) - հետաքրքիր, ուսուցանող

1)Մարդը ստեղծված է այն գրքերից,որոնք կարդացել է:-Ռալֆ Էմերսոն:

Կարելի է ասել հենց մարդու կարդացած գրքերն են նրան կերտում և տանում զարգացման:Յուրաքանչյուրս էլ գրքերի միջոցով մենք <<պատրաստում ենք>> մեր իդեալին և փորձում նմանվել նրան:

2)Մի՞թե ես մի ժամանակ եղել եմ ատելությամբ վառված հիվանդագին մի էակ, որ ամբողջ գիշերներ մտածել է ոչ թե հագեցնել իր վրեժը, այլ մտածել է լոկ մի վրեժ ըմբոշխնել:-Մորիակ:

Այսինքն Մորիակը ատել է <<համտեսել>> ուրիշի վրեժը և,որ այդ ընթացքում չի մտածել իր վրեժը հարստացնելու ու լուծելու մասին:

3)Մեր զբաղմունքների մեծ մասը թատերական են:Ողջ աշխարհը զբաղված է դերասանություն անելով:Պետք է բարեխղճորեն քո դերը խաղաս, ընդմիշտ չմոռանալով, որ դա ընդամենը դեր է:-Մ.Մոնտեն:

Չէ որ կյանքը բեմ է,մարդիկ`դերասաններ:Իսկ ինչ վերաբերում է բարեխղճությանը,դա ուրիշների հանդեպ քո բարեխղճությունն է,դա կնշանակի բարեխղճություն նաև քո,և տվյալ դեպքում քո դերի հանդեպ:

4)Մարդկանց մեջ նույնպես մարդ կարող է մենակ մնալ:

Դա էլ կախված է մարդու ներքինից,հոգեվիճակից,ներդաշնակությունից և թե ինչպիսին կհամարի մարդն իրեն:

5)Բավական է միայն մարդ դառնա նշանավոր,իսկույն գտնվում է նրա կողքին նստած ինչ-որ մեկը:-Քին Հաբարդ

Իհարկե իր շահի մասին մտածող մեկը...

6)Խիղճը պատժում է նույնիսկ այնտող,որտեղ օրենքը դա չի անում:-Պ.Սիրոս

Խիղճը զգացում է,որը մի ժամանակ է գալիս ու իր եղելությունն է ցույց տալիս մեր մեջ`ավելի ուժեղ,հզոր,քան օրենքները:Կարելի է ասել օրենքները դրսից են տանջում,խիղճը`ներսից:


Մտքեր,աֆորիզմներ(մաս4) - հետաքրքիր, ուսուցանողՀ.Գ.-մեկնաբանություններն իմ կողմից)))

0

0

836