Copy SMS

Հավե՞րժ երեխա

Հավե՞րժ երեխա  - սխալ. ուղղում, փորձ , կյանք

 



Երբ երեխա ես,  հնարավոր է քեզ ասեն  “արի հաց կեր”, “շոր հագիր՝ չմրսես”,” դասերդ սովորիր” , “ քնիր, որ շուտ արթնանաս”  և՛ այլն և՛ այլն ... Կարող է շարունակվել այդպես, ու կարևոր չէ, որ ծննդյանդ տոնից տոն դու տարիքիդ տարիք ես գումարում …Այդպես ես մեծանում , մեծանում ես , որ դառնաս երևի… մեծ երեխա :  Գուցե երեխայական մի բնազդով  քեզ դուր կգա այդ ուշադրությունը , դրա համար դու հաճախ կստուգես. երևի կստուգես այսպես.  սոված կմանաս , որ տեսնես՝ կհիշե՞ն վերջապես այդ մասին ,  բաց կպառկես՝ տեսնես ինչ- որ մեկը քեզ կծածկի՞, թեթև կհագնվես ցուրտ եղանակին ՝  տեսնենս կմտածե՞ն մրսելուդ մասին… դե ինչ արած՝   մեղավոր էլ չես .  դու այդպես չմեծացար , քեզ այդպես մեծացրին … ու  իրականության մեջ դու մի օր կդառնաս ,  եթե արդեն չես դարձել,  նշանավոր ուշացող… ալարող ,  անբան,  միշտ տարակուսող ու անվստահ  արարած:    

Հավե՞րժ երեխա  - սխալ. ուղղում, փորձ , կյանք

  Իբրև թե ճիշտ եմ  ու ճիշտ եմ ենթադրում ,  սակայն  ոչինչ երբեք ճիշտ չի ասվում  . Իմ պատկերացրած ճիշտը իրոք չի մեռնում, սակայն առկա “բացառություն է” ու  “հարաբերակա է” բառերը երբեք էլ չեն թողնում , որ  այն ծնվի.  Էլ ուր մնաց , որ մեռնի…Հասկացաիր՝  դու չես դառնա  այդ ,   խիստ ասված, կործանված կամ կործանվող էակը,  եթե գիտակցությունդ արթնանա  ու  հրապարակ բերի մի  կատարյալ զենք՝ կամքի ուժ:

Հավե՞րժ երեխա  - սխալ. ուղղում, փորձ , կյանք 

Այդ գիտակցությունը մոտավորապես պիտի ասի…1. իսկ ի՞նչ կլինի, եթե քեզ ծնող համարող երեխան հայտնվի քո կողքին , կդանաք երկու երեխա  ( երևի հասկացար՝  այդպես  ուղղակի չի կարող լինել): 2. Կյանքը խաղող չէ. մի՛ տրորիր սեփական կյանքդ… գինու փոխարեն՝ դառնություն կճաշակես , կամ, որ ավելի վատ է ՝ դադարկություն: 3. Ժամանակ շատ ունես, բայց այն կրճատվում է կայուն տեմպերուվ ,  ահա ինչո՞ւ են  այդքան աննկատ հոսել տարիները: Պարտավոր ես տնօրինել ժամանակը: 

Հավե՞րժ երեխա  - սխալ. ուղղում, փորձ , կյանք 

Դու շատ բան կզգաս  ու կհասկանաս, դու շատ բանի համար կփոշմանես,  բայց հիշի՛ր, բարեկամ . աշխարհում չասված ու չարված բաների համար ավելի շատ են փոշմանել, քան արված ու ասված բաների… Կմտածեք՝ ո՞վ է այս “դու”-ն , բայց երևի նաև գլխի եք ընկել.    դժվար  կամ սխալ դաստիարակվող մարդկային տեսակ, որ կմնա հավերժ երեխա  կամ կմեծանա մի օր…

Հավե՞րժ երեխա  - սխալ. ուղղում, փորձ , կյանք 

Սթափվի՛ր, մեծացի՛ր ,  ինքնուրու՛յն  դարձիր ,   զգա՛ քեզ մենակ … Մարդը  մենակ լինելու զգացողությունից ավելի ուժեղ է դառնում : Հա ,  լավ է հիշեցի.   Քանի որ մարդիկ դեռ չեն սովորել չխաբել ու  չկեղծել , մեկ-մեկ կարիք կլինի լսել մարդկաց ու պարզապես մտածել, որ դրանք ընդամենը բառեր են ,  օտար լեզվի բառեր, որ այդ “լեզվասերը” պարզապես ասում է, որ… չմոռանա: Պետք չէ ուզել  պարզապես, ուզել մի քիչ , ուզել ոչ շատ, ոչ քիչ , պետք չէ ուզել … պետք է ՇԱՏ ՈՒԶԵԼ . այդ ժամանակ կանչեք ինձ ,  ես  կգամ ու խաղադրույք կդնեմ  “ կկարողանա” բառի վրա:

Հավե՞րժ երեխա  - սխալ. ուղղում, փորձ , կյանք 

7

7

1707

  • Ծանոթ էր թվում: Հետաքրքիր էր: (ծաղիկ)
    • Նարե
      2016-02-16 15:48:32
      Ապրես, բայց հետաքրքիր ա ծանոթ ասելով ավելի շուտ երևու՞յթը ի նկատի ունես, թե՞ որոշակի մտքերը :)
  • fiction ☯
    2016-02-16 14:01:38
    Իրոք հրաշք էր, սառը հրաշք... (երևի հաասկացար՝ ինչի համար եմ սառը ասում, գրելաոճի սառնությունը նկատի ունեմ): Մի տող կար, որ իրոք ծանոթ էր, եթե չիմացար՝ որ տողի հետ եմ, զանգիր, ես կասեմ: Ասելիքները շատ են, ու նաև կապված այդ "դու" կոչվողի հետ: Չգիտեմ՝ ճիշտ եմ հասկացել, թե չէ..... Նար, վերնագիրը մի տեղ էլ եմ կարդացել, մի ժամանակ նման վերնագրով գրառում կար քոփիում, ինձ թվաց հեղինակային չէ, բայց ընթացքում՝ քո ցիտատներն ամեն ինչ ասացին: Ապրես: Շնորհակալ եմ
    • Նարե
      2016-02-16 15:51:40
      զանգել եմ արդեն (ուրախ) ...Աղջի՛կ, ճիշտ էլ հասկացել ես .. անգամ "հավերժ" բառի վրա էլ հարցակա՞ն (լուսնաքայլ)
    • Նարե
      2016-02-16 15:53:25
      ապրես Մելոսիկ :)
      • fiction ☯
        2016-02-29 23:28:56
        հիմա ասենք ի՞նչ, լավ էլի..
  • Edit
    2016-02-28 21:54:46
    (ուռա)