Copy SMS

«Ծաղիկները շիկնում են մեր գլխում»(մաս 1)

«Ծաղիկները շիկնում են մեր գլխում» (հեղինակային պատմվածք)

«Ծաղիկները շիկնում են մեր գլխում»(մաս 1) - պոստ, պոստ, պոստ

 


-Ռուբ,մի օր կտա՞ս՝ գրածներիցդ կարդամ,-առաջին հայացքից փխրահունչ ձայնը կարողացավ արագ ընդհատակ մղել փռված հանգստությանը:
-Սրանք քեզ համար չեն,ինչի՞դ է պետք,- նկատելով սկուտեղով ննջասենյակ սպրդած քրոջը ու տետրը արագ փակելով՝ պատասխանեց շփոթված երիտասարդը :
-17 տարի շարունակ ,որքան հիշում եմ,ինչ-որ բան ես գրում ու այնպես գաղտնի պահում ,ասես կտակդ լինի,-սկուտեղը սեղանին դնելով և թեյով լի բաժակը Ռուբենին հրամցնելով ՝ ծիծաղեց աղջիկը:
-Որքա՜ն սրամիտ ես: Մարի,դու ընդամենը 15 տարեկան ես,-հեգնադեմ ասաց նա՝ բաժակը աղջկա ձեռքեց վերցնելով ու տետրը գաղտնածածուկ ավելի հեռվացնելով:
-Այս անգամ հաղթեցիր,բայց միայն մի բան ասա ու կշահես իմ թանկարժեք լռությունը.ինչի՞ մասին ես գրում,ցույց տալ պետք չէ,թե ամաչում ես գրածներիցդ:
-Քեզ համար՝ դատարկության մասին:Թե իսկությունից կարելի է ամաչել,ուրեմն այո՛,ամաչում եմ:
-Այսինքն ես այնքան հիմար եմ,որ գրածներդ ընկալել կարողունակ չե՞մ:
-Մար, այդ քեզ պետք չէ,հավատա,իսկ եթե մարդուն ինչ,որ բան պետք չէ,ուզում է բյուր լինի,ոչի՛նչ է:
-Դու ինձ պետք եղածի մասին նույնքան պատկերացում ունես,որքան և ես քո:Ընդամենը մի բան ասա կամ քո ընտրությամբ թող մի տող կարդամ,դու խոսելու նեղություն մի կրիր,- մնալով անդրդվելի՝ Մարին հափշտակեց սեղանի վրայի տետրն ու մեխեց կրծքին,-մի ստիպիր բացել,գիտես,որ ցանկության դեպքում կարող եմ իմանալ:
Ռուբենը տեղից վեր թռավ՝ քրոջ համարձակությունից բարկանալով,բայց շուտով խաղաղվեց ու ձեռքը վերից վար իջեցնելով՝ համաձայնության նշան արեց,-արա,ինչ ուզում ես,բայց հիշիր՝ ինքդ ցանկացար:
-Իհարկե,իհարկե,-ուրախությանը առավելագույն արժեք տալով՝ ասաց Մարին ու բացեց տետրը՝առաջին էջի միջնամասից մի տող բարձրաձայն կարդալով.«Ավելի լավ է՝ ուրիշը քեզ ոչնչացնի ,քան դու»:
-Վերջ,այստեղ տուր,դա էլ մի տողդ,-ասաց Ռուբենն ու վերցրեց տետրը:
-Իսկապես այդպե՞ս ես մտածում,իսկ սկզբունքնե՞րը,ինքնաոչնչացումը ավելի գերադասելի չէ՞,քան ուրիշներին հանձնվելը,-զարմացկոտ աչքերը հառելով նրա վրա՝ շարունակեց նա:
-Այսօր նման հարցերին անդրադարձող քչերից շատերն են քեզ նման մտածում:Երբ ուրիշն է քեզ ոչնչացնում,դու կարող ես ապավինել քեզ ու ոտքի կանգնել,բայց երբ այդ ինքդ ես անում ,հետևանքը,վախենամ,անդառնալի լինի:
-Ինձ թվում էր՝ դա ուղղակի օրագիր է,իսկ ինչու՞ ես այդպես վերնագրել,ի՞նչ է նշանակում «Ծաղիկները շիկնում են մեր գլխում»:
-Եվ ո՞վ էր հարցեր չտալու մասին խոսում:Բոլորը քեզ նման հետաքրքրությունից դրդրված են սկսում քրքրել ,իսկ հետո ինքնամեղադրանքները՝ այդ անելու ,չեն դադարում:Միայն մի բան կասեմ.ծաղիկները այն մտքերն են,որ մենք խնամքով մեծացնում ենք,իսկ թե ինչու՞ են շիկնում,գուցե մի օր անձամբ հասկանաս:Թողնենք այս թեման ,ու՞ր է Արամը:
-Դու հենց նոր այրեցիր իմ գլխի ծաղիկները,- սկսեց ծիծաղել Մարին՝ նստելով սեղանի դիմացի աթոռին ու ձևացնելով,թե հետաքրքրությունը բավարարված է,- գիտես հարցիդ պատասխանը,նրան սենյակից դուրս հանելը ամենամեծ հերոսական արարքներից մեկն է աշխարհում:
-Այդպես մի խոսիր,ես գիտեմ,որ նա մեզ սիրում է,պարտադիր չէ՝ գոռա դրա մասին:
-Ես չեմ ուզում,որ նա գոռա այդ , բայց նրա աչքերում ատելության առկայծում եմ նկատում ,երբ տեսնում է մեզ ,հատկապես ինձ,դե գիտես ինչու,բայց ես չէի ուզում,դու գիտես,երեքով էինք այնտեղ...
-Այդ առկայծմանը դու ես ատելություն անունը տվել,դա ուրախության առկայծում է,ուրախության,որ մենք չենք զգում իր զգացածը,իհարկե,գիտեմ,մի մեղադրիր քեզ,նա էլ է հասկանում,ուղղակի ցավը շղարշել է հույզերը:Միշտ հիշիր,Մարի,մարդիկ իրար սիրում են նույնքան,որքան և ատում են:Տես,հավասրակշռությունը կորցնել կարելի չէ.արդյունքը կարող է ողբերգական լինել...
-Որոշե՞լ ես գլխիս ծաղկանոցը վերջնականապես կրակի տալ,ինչ է,-ծաղրածիծաղ տոնով սկսեց Մարին,ապա դեմքին լրջություն հաղորդելով՝ շարունակեց,-ես միան ուրախ կլինեմ,թե դա ճիշտ լինի,նա այնտեղ է,գնա ու նորից փորձիր:
-Գիտես,որ հենգանքը տանել չեմ կարողանում,ես փորձելու եմ,փորձելու եմ միշտ.ավելի լավ է փորձելով պարտվել,քան քարանալ ու մի օր փշրվել:Չդադարե՛ս հրաշքների հավատալ:
-Ռուբեն,ես երեք օրից կդառնամ 16 տարեկան,հերի՛ք հեքիաթներ պատմես,մնում է՝ Ձմեռ պապին նամակ գրել էլ ստիպես:
-Հրաշքներն ու երազանքները մեզ ապրեցնելու համար են,իսկ նպատակները՝ ապրելը արդարացված դարձնելու:Երեքն էլ պետք են,երե՛քն էլ: Մի թեյ էլ նրա համար լցրու,կտանեմ ինձ հետ:
-Չգիտեմ,շարունակիր փորձել ու երազել,իսկ ես կմնամ Երկրի վրա ամուր կանգնած,վերցրու սկուտեղը,-հավատացնելով,թե տղայի ասածները իրեն բնավ չեն հետաքրքրում ՝ ասաց Մարին ու միացրեց հեռուստացույցը,իսկ Ռուբենը ,սկուտեղը վերցնելով ,դուրս եկավ սենյակից:

«Ծաղիկները շիկնում են մեր գլխում»(մաս 1) - պոստ, պոստ, պոստՇնորհակալություն ուշադրության համար«Ծաղիկները շիկնում են մեր գլխում»(մաս 1) - պոստ, պոստ, պոստ

5

0

1039