Copy SMS

Իմ Սրտի Հարցը

Համար 1


Բարի Գալուստ՝ Հայաստան


Իմ Սրտի Հարցը - Տեգեր, Ստեղծագործական, Պատմություն Սիրո մասին

Դուք հավատում եք, որ իրական Սերը գոնություն ունի։ Ես ինքս ոչ։ Գիտեմ, հենվելով այս ամենին, որ ես այսօր հասել եմ, այն ամենին ինչ կորցրել եմ, այն բոլորին, ում գտել ու կորցրել եմ այդպես ասելու իրավունք չունեմ, բայց և հակառակը պնդել անկարող եմ։ Կյանքս ու հոգիս։ Եթե մեկը կարդար նրանց՝ ինչպես պոեմը, հեքիաթը կամ վեպը գրված հասարակ թերթ ու գրչի վրա ապա միանշանակ կասեր՝ կամ հերոսը անհաջողակի մեկն է եղել կամ հեղինակն է խելագար, որ բարդել է այս գրքի մեջ ողջ աշխարհի ցավերը։ 
Պատմությունը սկսել է երբ ես նոր-նոր ավարտել էի 4րդ դասարանը։ Այդ տարի ես առաջին անգամ եկա Հայաստան։ Իհարկե, ես նույնիսկ մոռացա ներկայանալ։ Այդ էլ ես եմ, մոռացկոտ մեկը, ով սիրում է ընկնել շիլաշփոթների մեջ։ Իմ անունը Արամ է։ Ազգանունս կարևոր չէ։ Ինչպես և ասացի, առաջին անգամ ես եկա Հայաստան երբ 4 րդ դասարան էի։ Մինչ այդժամ ես ապրում էի ԱՄՆում, ծնողներիս հետ։ Ընտանեկան խնդիրների պատճառով մենք ստիպված էինք տեղափոխվել այստեղ, ինչն էլ իմ դժբախտությունների հիմքը դարձավ։ Ես այն ժամանակ ես տանել չէի կարողանում Հայաստանը։ Ճիշտն ասած հիմա էլ չեմ վառվում նրա հանդեմ սիրով։ Բայց դա ոչ։ Երբ ծնողներիս հետ եկա այստեղ, ես տխուր էի։ Իմ ողջ մանկությունը անցել էր այնտեղ իսկ հիմա ես ինձ համար խորդ երկրում եմ։ Իմ աշխարհը, իմ կյանքը, իմ ընկերները մնացել էին այնտեղ։ Դեռ աշնան սկզբին իմ և ծնողներիս հարաբերությունը խզվել էին։ Ես խնդրում՝ աղաչում էի վերադառնալ, չնայած այն բանին, որ ինքս էլ գիտեի՝ դա անհանր է։ Բայց արդյոք կհնաձնվեի ես՞, միթե ես կդադարեի կռվել։ Ոչ։ Ես չէի պատրաստվում կորցնել այն ամենը ինչ ինձ համար թանկ էր։ Ինչ իմն էր։ Երբեք։ Բայց մի անգամ…
Փետրվարի սկիզբն էր։ Ցուրտ էր ու տհաս։ Ես կարոտում էի մեր հին տանը։ Իսկ այս տանը կռիվները շարունակվում էին։ Ու մի անգամ ես փախա տնից։ Դե ինչպես փախա։ Երկար խոսակցությումից հետո հայրս ասաց որ կարող եմ մոռանալ ամեն ինչի մասին ինչ կար անցյալ կյանքում։ Պետք է սկսել նորը։ Ես համաձայն չէի։ Ես ասացի եթե այդպես է թող սկսեն իրենց կյանքը առանց ինձ, ես էլ այստեղ չեմ վերադառնա։ Եվ ես փախա։ Փախա բայց ինքս էլ չգիտեի ուր։ Ես մտածում էի, որ եթե փաղչեմ տնից ապա կկարողանամ ազատվել այն անեծքից, որ պատել էր իմ տունը։ Սակայն որքան էլ ես արագ չվազեի ոչ մի կերպ չէի կարողանում փաղչել նրանից։ Ու ընդհակառակը։ Ես զգում էի թե ինչպես եմ մոտենում նրան։ Ինչպես է նրա ցավոտ ձեռքերը ավելի ու ավելի ամուր հպվում հպվում սրտիս ու թե ինչպես է նա այն սեղմում։ Ես զգում էի թե ինչպես իմ ամեն արտաշունչը, Ինչպես է ամեն մի քայլը, ամեն մի փողոցը, ճանապարհը ու այգին որոնցով ես անցնում էի ավելի ուժգին են դարձնում նրան։ Բայց ի վերջո ուժերս վերջացրան ու ես ընկա գետին։ Նայեցի շուրջս։ Բայց չգիտեի թե որտեղ եմ։ Միակ բանը որ հասկանում էի դա այն այգին էր որտեղ կանգանծ էի։ Այնտեղ մարդ չկար։ Ես մոտեցա ծառերից մեկին ու նստեցի նրա տակ։ Ձեռքերով բռնեցի երեսս ու սկսեցի լացել։ Երեսս մղկտում էր արցունքներից, եսել ավելի էի ուժգնացնում նրան ձեռքերով։ Սեղմում էի երեսիս հույսով որ ձայնս ոչ ոք չի լսի։ Չգիտեմ ինչքան ժամանակ էի այդտեղ։ Հիշուշմ եմ միայն այն, թե ինչպես առաջին անգամ լսեցի նրա ձայնը։ Այն քաղցր էր իմչպես աշնանային մեղրը։ Ու հնչում էր նա այսպես։
-Բարև, գիտես, սա իմ տեղն է…
-Քո տեղն է,- հարցրեցի ես։
-Այո, ես գալիս եմ այստեղ, երբ տխուր եմ լինում ու ուզում եմ միայնակ մնալ։ 
-Լավ, ես հիմա կհեռանամ։ 
-Ոչ, ոչ, պետք չէ, հիմա դու ավելի վատ իրավիճակում ես քան ես։ 
Ես նայեցի նրան։ Նա գեղեցիկ էր ու շատ։ Հայերին բնորոշ շեկ գույնի երկար ու խիտ մազերով։ Շականագագույն աչքերով, փոքր ինչ ավելի նիհար սովորականից ու անսովոր հայացքով, որ չգիտես ինչու կանչում էր ինձ։ Բայց նրա այտը։ Այն կարմիր էր։ Դա պարզապես չէր այդպես։ Դա ապտակի հետք է։ 
-Քեզ ապտակել են՞, ինչ է եղել-, հարցրեցի ես։
-Կասեմ եթե ասես ինչ է եղել քեզ հետ։ 
Ու ես պատմեցի։ Պատմեցի որ փախել եմ տնից ու որ ես այստեղից չեմ։ Որ ուզում եմ հեռանալ այստեղից։ Թողնել ամեն ինչ և ու վերադառնալ ԱՄՆ։ Ինքն էլ պատմեց էր պատմությունը։ Նրա հայրը հարբեցող է։ Բայց ավելի շատ սեր ունի դեպի խմելը և նրանցից չէ, որ ման են գալիս մի Բարից մյուսը։ Բայց երբ բարկանում է երբեմն ձեռքերին ազատություն է տալիս։ Հետո զղջում է հա, բայց հարվածը հարված է։ Արել ես ու վերջ։ Կես ժամ հետո, մենք արդեն ծիծաղում էինք ամբողջ ուժով։ Իմ զրուցակիցը, ում անունը ես չէի համարձակվում հարցնել, որոշել էր որ պետք է ինձ համոզի, որ Հայաստանը այնքան էլ վատը չէ։ Նա պատմում ու ժպտում էր, ամենտարբեր բաների մասին ու չգիտեմ ինչու եսել էի դրանից սկզկում ժպտալ։ Նա տեղով ժպիտ էր։ Չգիտեի ինչու, բայց ես պարզապես ուզում էի ժպատալ։ Թեև ինձ ընդհանրապես ծիծաղելի չէր։ Երբ ժամը եկավ մենք հրաժեշտ տալիս որոշեցինք, որ ամեն հինգշաբթի պետք է գանք այստեղ նույն ժամին ու հանդիպենք միասին։ Սակայն շուտով սկսեցինք գալ ամեն օր պարզաբանելով դա այսպես՝ «Հնարավոր է որ մի հինգշաբթի չկարողանանք հանդիպել, ավելի լավ է հանդիպենք ամեն օր, այդպոս կկարողանանք փոխարինել այն օրերը, միասին չենք եղել։ Ու մենք սկսեցինք հանդիպել ամեն օր միքանի բացառությամբ շարունակ միքանի ամիս, ու ես սկսեցի զգացմունքներ հյուսել դեպի նրան։ Ես կապեցի այն կարմիր թելը որ կա բոլոր զույգերի միջև։ Արեցի այն ինչի համար զղջում եմ մինչ հիմա։ Կյանքիս ամենամեծ սխալը։ Հավատացի, որ գոյություն ունի երկրի վրա Իրական Սեր։

Շարունակելի...

Եթե իհարկե ձեզ դուր եկավՃՃՃ

5

2

922

  • Hrat
    2016-02-19 15:46:52
    Lavn a
  • Պեին
    2016-02-20 08:08:31
    du el kas estegh????