Աշխարհի ամենաանսովոր խաղերից
1.Վազք կանանցով
Այս խաղը տարածված է Ֆինլանդիայում։Մրցակիցները պետք է վազելով անցնեն 250 մ հեռավորություն իրենց կանանց հետ հաղթահարելով որոշակի արգելքներ։Նրանք պետք է ուսերին կրեն իրենց կանանց ոտքերը վերև,իսկ գլուխը ներքև վիճակում։Հաղթող է ճանաչվում եզրագիծն առաջինը հատողը,իսկ մրցանակն է կնոջ կշռին համապատասխան գարեջուրը։
2.Շախբոքս
Ֆինլանդիայում գոյություն ունի այս անվանումով մի խաղ,որը նման չէ ոչ մի այլ խաղի։Մրցակիցները մենամարտում են որպես բռնցակամարտիկներ, բայց յուրաքանչյուր ընդմիջման ժամանակ խաղում են շաղմատ։և այդպես շախմատը փոխարինելով բռնցքամարտին անցկացնում են 11 ռաունդ։
3.Բուզկաշի
Այս տարօրինակ խաղը խախում են սատկած այծով։Այն համարվում է Աֆղանստանի ազգային խաղը։Խաղի նպատակն այն է, որ ձիավորը սատկած այծը ձեռքին կարրղանա հատել դարպասը։
4.Կաբադի
Այս խաղում կա 2 թիմ,որոնցից յուրաքանչյուրը ունի իր տարածքը։։Ամեն թիմ ունի մեկ հարձակվող։Հարձակվողը պետք է գնա մրցակցի տարածք կպնի ինչ որ մեկին և կարողանա վերադառնա իր տարածք։Եթե նա կարողանում է այդ անել վաստակում է իր թմի համար միավորներ և այն խաղացողին որին դիպել է հեռացնում է խաղադաշտից։Չկարողանալով այդ անել կորցնում է միավորներ։
5.Հարվածներ ոտքով
Այս խաղը խաղում են Կոտսուոլդեում։Այս խաղում մրցակիցները ոտքերով հարվածում են միմյանց ոտքերին այքան ժամանակ մինչև մրցակիցը չնկնի գետնին։Հաղթում է 3 փուլից 2-ը հաղթողը։