Copy SMS

Խոսիր...

Խոսիր... - խոսիր, հիմա, այլ


....Եվ մենք վերջապես պետք է խոսեինք, ես պետք է ասեի այն ինչ մի քանի տարի է պահում եմ ներսումս, այն ինչը չի թողնում ինձշնչել, այն ինչի պատճառով ես դառնում եմ այսպիսին...ես պետք է ասեմ թէ իրականում ինչ էր եղել, ինչ պետք է անեի ու ինչ արեցի դրա փոխարեն...միչև հիմա վախն ու անհամարձակությունը չեն թողել ինձ խոսել...սխալս գործելուց որոշ ժամանակ անց ես որոշեցի պատմել ամեն ինչ, բայց...ես ինքս ինձ արգելեցի, չթողեցի ինձ սխալս ուղղել...իսկ հիմա երբ որոշել եմ պատմել ամենը, չնայած  համոզվածությանս, որ ոչինչ չեմ կարող փոխել, որ խոստովանությունս ոչինչ չի փոխի, որ չի լինի այն ինչ մի քանի տարի առաջ եղավ, չես ասի այն ինչ ասեցիր միևնույն է սրտումս մի փոքր, մի աննշան հավատով փորձում եմ քեզ այսօր ասել այն ինչ ժամանակին չարեցի...


...Գիտես դժվար է սկսել...բառերս խեղդում են ու չեմ կարողանում արտասանել դրանք, հիմա կողքիդ նստած վախենում եմ խոսել, ինձ թվում էր կկարողանամ, մտածում էի դժվար չի լինի, բայց չէ...ինչևէ  սկսեցի, դժվարությամբ ու վախով, բայց սկսեցի...կծկտուր եղած բառերս կպցրեցի իրար ու ինչ որ բաներ ասացի...միևնուն է չեմ կարողանում մտքինս ասել, չեմ կարողանում սրտիս փոքրիկ անկյունում պահած գաղտնիքը ասել, ամեն կերպ անցնում եմ դրա կողքով բայց մինչև վերջ չեմ կարողանում ասել...ես լավ հասկանում էի որ պատմածներիցս որոշ բաներ ինքդ լավ գիտեիր...


"...Դե խեսիր ասա ինչ պետք է ասեիր,,,արա դա հիմա ... դու առաջել չարեցիր... ու դրա փոխարեն մի մեծ ու գեղեցիկ սխալ արեցիր, իսկ հիմա ,հիմա ինչու չես խոսում,մի գուցե ասես ու որոշ բաներ փոխվեն,մի գուցե հույս լինի ետ բերել, բայց չէ ... չէ չէ ...ես չեմ կարողանում, չեմ կարող...ես չեմ կարող ետ բերել առաջվանը,,,արդեն շատ ուշ է ետ բերել տարիներ առաջ կատարած սխալը..."


...Մի կերպ բառերս կպցնելով իրար ասեցի որոշ բաներ...չասելով ամենագլխավոն ու երևի ամենակարևորը...երևի ինքդել հասկացար, որ չեմ կարողանում խոսել, ու իքդ խոսեցիր,ասելով որոշ բաներ...ու գիտես խոսքերիցդ շատ բան հասկացա, մի պահ նույնիսկ մտածեցի, որ լավ է, որ չեմ ասել այն ինչ իրականում պետք է ասեի...Դու ասեցիր բաներ, որոնք չէի ցանկանա լսել...թեև շատ անգամ ինքս հասկացել եմ, որ նման բան կարող է լինել, ու երբեմն հենց այդ գիտակցմանս պատճառով չեմ խոսել...բայց հիմա...հիմա համոզվեցի, որ իրականում ոչինչել ետ բերել չեմ կարող, քո ասած մի քանի բառը ստիպեց ինձ հասկանալ, որ շատ ուշ է որևէ բան փոխելու համար...որ լավ կլինի եթե չշարոնակեմ...


Գիտես հիմա կողքիդ նստած ուզում եմ խոսել...հիմա դու ասում ես բաներ, փորձելվ արդարացնել ինձ ... ու ես հազիվ եմ ինձ զսպում, որ իրականությունը չասեմ, այնինչ ես եկել էի հենց դրա համար...


...Ու գնացի...ոտքերս հազիվ եմ շարժում, ինձ թվում է, որ չեմ կարողանա քայլել... "հավաքիր քեզ, դու իրավունք չունես ..."


Մենք անում ենք սխալներ, երբեմն շատ մեծ ու լուրջ, որոնց համար շատ չանցած զղջում ենք ու մտածում , որ չենք կարող ուղղել, բայց դա երբեմն այդքանել այդպես չէ...հենց այն ժամանակ, երբ հասկանում ենք մեր սխալի լրջությունը, հենց այդ ժամանակ պետք է այն ամեն կերպ փորձենք ուղղել, առանց հիմարություններ մտածելու, որովհետև, երբ հիմա դա չուղղենք մի օր հաստատ մեր արած սխալը չի թողնի մեզ շնչել, ներսից ամեն կերպ կկրծի ու կխեղդի, ու երբ հասկանաք, որ այլևս շարունակել հնարավոր չէ կփորձենք այն ուղղել,հասկանալով, որ արդեն ուշացել ենք...ասում են, որ սխալը ուղղելու համար երբեքել ուշ չի լինում, բայց երբեմն դա այդպես չէ...հենց սկզբից, երբ հասկացել էինք, որ սխալ ենք արել պետք է դա ամեն կերպ ուղղեինք, չթուլանալով ու խիղճը մի կողմ դնելով...երբեմն պետք է անսիրտ ու անխիղճ լինես, որպեսզի կարողանաս ապրել...այլապես հնարավոր է տարիներով,կամ գուցե ամբողջ կյանքում քեզ ամեն վայրկյան ցավեցնես ու սպանես...


...Երբ գիտեք, որ կարող եք սխալը ուղղել, որ թեկուզ մի փոքր հույս կա այն ուղղելու համար, արեք դա...արեք առանց մտածելու...հետո միգուցե շատ ուշ լինի...

6

1

991

  • Hakob
    2016-03-01 23:11:39
    Ապրես Լուս ջան