Copy SMS

Հոգու դատավորները


Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,


Շատերն են սիրում բարձրությունը, բայց քչերն են սիրում զգալ այն: Սա նման է այն բանին, երբ մարդիկ շարունակ փայլուն մտքեր են արտահայտում, բայց քչերն են, որ այդ մտքերն օգտագործում են: Շատերն են ցանկանում թագավորական գահին արժանանալ, բայց պետք է հիշել, գահը մեկ հատ է, և նրան արժանիները գուցե անարժան լինեն իրենց գխլին այդ ոսկյա գահը դնելուն, բայց քանի որ արագ և աննկատ են գործել, ստանում են այդ բարձր տիտղոսը:

Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,

Ո՞րն է աշխարհում ամենաարագ տրանսպորտային միջոցը. նա որ ՛՛սողում ՛՛ է գետնին, թե՞ որ թավալ է գալիս օվկիանոսի ու ծովի ջրերում: Իհարկե ոչ առաջինն է, և ոչ էլ երկրորդն է ամենաարագը:  Երբ կկանգնես ծովի դիմացն ու կնայես անծայրածիր թվացող ջրի շարքին, դժվար թե հիշես կամ ցանկանաս գլուխդ վեր բարձրացնել ու տեսնել արագընթացին: Նա աննկատ ու մեծ արագությամբ սլանում է օդում այն պահին, երբ դու զմայլվում ես ծովի ալիքներով՝ մայթին թողնելով քո սողացող ապրանքը, ուշի-ուշով հետևելով նաև ծովի մեջ թավալ եկող հսկային:

Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,

Գուցե ոչ այդքան արագությունը, որքան աննկատությունը գրավեց ինձ բարձրության մեջ: Լույսերի մեջ փայլփլող քաղաքը ես բարձրունքից տեսել եմ մանուկ հասակում, երբ ծնողներիս հետ գնում էինք բարձր վայրում գտնվող խաղահրապարակն ու ժամանակ անցկացնում: Այն ժամանակ դեռ հայտնի չէր ոչ բարձրույան խորհուրդը, ոչ էլ ցանկություն կար գտնել մի վայր, որտեղ աննկատ կլինեի….Ես երջանիկ էի, քանի որ չգիտեի ոչինչ, ճաշակել էի ցավ՝ միան գետնին ընկնելու պատճառով, չէր ցավացել հոգիս, չէի գժվել ինքս ինձնից փախչելով, չէի նեղացրել ու չէի երկմտնել լա՞վ է այսպես լինել կյանքում թե ոչ: Հիմա, երիտասարդ տարիքիս, կանգնած եմ ավելի բարձր վայրում, աննկատ, սակայն զգում եմ քաղքի շունչը:

Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,

Խաղահրապարակից փոքր ինչ հեռու մի  բարձրահարկ շենք կա: Նոր է կառուցված՝ էլիտար մասայի համար: Բազմած է մի գեղեցիկ այգու մեջտեղում, և իր բնակիչներով հպարտանում է, իսկ բնակիչներն էլ իրենց ՛՛շենքով՛՛ են հպարտանում: Փոխադարձ է ամեն ինչ: Ես, հագել էի հասարակ ջինսե տաբատ, ոչ աչդքան տաք սապոգներ, և ինչպես կասեր ժողովուրդը՝ ՛՛ջինսը դրել էի սապոգներիս մեջ՛՛: Հասարակ՝ դուրս գցած վերնաշապիկիս վրայից էլ մի բարակ, սակայն վերարկուի երկարություն ունեցող շոր էի հագել, իսկ գլուխս էլ ծածկել էի այդ շորի կապյուշոնի միջոցով: Անճաշա՞կ եմ: Չէ՜, շատ մոդայիկ շորեր կան տանը, բայց սա լավագույն կերպով էր փակում ինձ:  Մտնելով շենք, հանդիպեցի թիկնապահներին: Երկուսն էին: Ես՝ նվաստս, իրավունք չունեի ներս մտնելու, բայց պետք է խոստովանեմ, որ ներս չէի  մտել հանցանք գործելու նպատակով: Ճկունությունս թույլ տվեց գեղեցիկ հնարքներով մի փոքր բժժացնել անվտանգության աշխատակիցներին ու վազել դեպի աստիճանները: Երկու հարկ բարձրանալուց հետո վերելակի միջոցով բարձրացա վերին հարկն ու շատ ավելի հանգիստ քայլերով ուղղություն վերցրի դեպի կտուր տանող աստիճանները: Մեկ րոպե էլ չանցավ, երբ ես կտուրում էի: Կտուրը, ի տարբերություն շենքի անթերի արտաքին տեսքի, բավականին թափթփած էր: Փայտեր, քարեր, երկաթներ և զանազան անպետք իրեր էին գցված այդ հարթ կտուրում: Բայց գուցե սա ինձ համա՞ր էին թողել: Վերցրի մի երկաթ ու դրեցի դռան բռնակի արանքը, այդպես փակելով անվտանգության աշխատակիցների ազատ մուտքի հնարավորությունը: Մինչ նրանք կհասկանային որ ես կտուրում եմ, կարելի էր վայելել…

Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,

Սա քաղաքի ամենաբարձր կետն է: Ես տեսնում եմ  քաղաքն ամբողջությամբ, զգում եմ  թույլ փչող քամին ու քաղաքի ողջ շունչը: Ինձ պետք չեն մարդկանց դեմքերը, ինձ պետք են տեսնել նրանց շարժ ու ձևը: Եւ թերևս այս բարձրությունից հնարավոր չէ տեսնել քաղաքի կենտրոնում մարդկանց շարժը, բայց ա՜յ շենքի ներքևի այգում շատ մարդիկ կան: Մի փոքր զննելով նրանց հասկացա որ նրանք շատ են իրար նման: Մարդիկ, ովքեր քայլում էին միայնակ, շարժվում էին ամենաարագը, մարդիկ, ովքեր սիրահարված էին, ճոճվում էին քայլելիս, ծերերը կարծես չէին շտապում, իսկ մի խումբ տղաներ էլ, ովքեր հավանաբար իրար ընկերներ են, նստած էին այգու նստարաններին և զննում էին երիտասարդ աղջիկներին, ովքեր վերևից կարծես թե նույն մարդիկ լինեին: Ես հասկացա, որ այլևս նրանց բարձրունքից էլ պետք չէ նայել, այլ պետք է նայել անշունչ առարկաներին, որոնք անփոփոխ կանգնած են, և ի տարբերություն մարդկանց, նրանք չեն հիասթափեցնում, քանի որ նրանցից գոնե սպասելիքներ չունես, ի տարբերություն շատերի, որոնցից սպասում ես, բայց չստանալով՝ տխրում :  Այս խառը ու տարօրինակ մտքերը դադարեցին շարունակվելուց, երբ ինչ որ ձայն լսվեց.

-Հեյ դու, արագ իջիր այդտեղից:

Նայելով ներքև, պատշգամբներից մեկում տեսա անվտանգության աշխատակիցներից մեկին.

-Այստեղի՞ց…իջնե՞մ…ի՞նչ է, ուզում ենք ինքս իմ մահը կնքեմ,- լուրջ դեմքով հարցրեցի ես, թեպետ իրականում կատակում էի:

-Դա չենք ասում, ինչպես բարձրացել ես այդտեղ, այդպես էլ ետ դարձիր:

-Իսկ դուք ի՞նչ է, ինձ հետո կթողե՞ք այստեղ գալ:

-Հիվանդ է տղան, իհարկե ոչ:

-Այդ դեպքում ինչու՞ իջնել:

Սա լսելուց հետո աշխատակիցը ավելի խոժոռ հայացքով թողեց պատշգամբն ու մտավ սենյակը: Ամենայն հավանականությամբ շտապում էր գալ ինձ մոտ: Ես՝ բավականին ճկուն լինելով,  թռչեցի 4 մետր ցած, հայտնվելով վեջրին հարկի պատշգամբում: Քիչ առաջ հենց այստեղից էր խոսում անվտանգության ՛՛կառկառուն՛՛ ներկայացուցիչը: Բացեցի դուռն ու մտա ինչ որ սենյակ: Երկու հոգի վախեցած նայում էին ինձ:

-Դե՜, ի՞նչ եք սփրթնել, եթե ցույց տաք տան մուտքի դուռը, ես կլքեմ ձեզ, թողնելով բարի....ըմմմմ...կարծում եմ ոչ այնքան բարի, սակայն հուշեր՝ անպայման կթողնեմ,-նայելով վախեցած տղամարդուն, ով հազիվ թե 22 տարեկան լիներ, ասեցի ես:

Բարեբախտաբար նա չկիրառեց Վանդամի կամ Ջեկի Չանի, կամ էլ ինչ որ հնդիկ դերասանի հնարքներն ու ես ողջ առողջ դուրս եկա տնից, և շատ հանգիստ հասա առաջին հարկ: Այստեղ միայն մեկ հոգի անվտանգություն ապահովող մարդ էր մնացել: Նա ինձ չէր տեսել, հավանաբար, այն երկուսին էր փոխարինում, ովքեր հիմա ինձ կտուրում փնտրում էին: Նայեցի նրան ու ասեցի.

-Այս ի՞նչ է կատարվում, շենքում օտար մարդի՞կ կան:

-Մի անհանգստացեք, մենք նրա տեղը գիտենք, ձեզ վտանգ չի ներկայացնի:

-Իսկ ձե՞զ:

-Ինձ էլ:

-Ներեցեք, դուք ձեռնամարտի հնարքներ գիտե՞ք:

-Ոչ, ես իրականում տեսախցիկներն եմ վերանորոգում, տղաները խնդրեցին այստեղ մնալ մինչ նրանց գալը:

-Ապա մի տեսեք թե ես ինչ եմ կարողանում անել,-մոտենալով նրան, ասեցի ես: Ապա ձեռքով ուժեղ հարվածեցի փորին ու դուրս եկա շենքից, ինքս էլ չգիտակցելով, թե ինչու վնասեցի նրան: Այնուամենայնիվ, նա ողջ էր, ուղղակի մի փոքր շունչը կտրվեց….դե՜ համաձայն եմ, պետք չէր:

 Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,

Լավ ո՞վ եմ ես, ու ինչու՞ եմ այսպիսի բաներ անում: Ի՞նչն է արդյոք ստիպում մարդկանց կողքին քայլելու փոխարեն նախընտրել քայլել կտուրներում, կամ թեկուզ քայլել գետնին՝ սակայն հեռու մարդկությունից: Երկար եմ մտածել, և այն ինչ կասեմ, գուցե մի պահ անց ես էլ դրա հետ համաձայն չլինեմ: Այնպես ինչպես թելն է խճճվում ու քարկապ ընկնում, այդպես էլ այս մտքերն են...Եղե՞լ է, որ ցանկանաք քարկապներից ազատվել, սակայն անզգույշ քայլ անելուց հետո ամբողջ թելը կտրել եք: Եթե ոչ, ապա մոռացեք վերջին նախադասությունը, իսկ եթե այո, ապա ճիշտ այդպես մտքի թելերս են կտրվում, երբ ցանկանում եմ դրանք ազատել իրարից ու հասկանալ, որ թելը որ կծիկին է պատկանում: Թելերն ու կծիկները շատ են, սակայն երկու գույնի՝ սև և սպիտակ, ու ես միայն այդ ընթացքում կարողանում եմ հասկանալ, թե որն է սպիտակ թելը, որը սևը.... Իսկ հիմա, ի՞նչ կապ ունեն մարդիկ իմ այս թելավոր կյանքի հետ: Չէ՞ որ դրանք իմ անձնական և ներքին խնդիրներն են, ապա ի՞նչ մեղք ունեն մարդիկ, որոնցից ես փախչում եմ: Սուտ կլինի ասել, թե ես փախչում եմ նրանց կերպարներից, չէ՜, ես փախչում եմ դատավորներից, որոնց թիվը շա՜տ-շա՜տ են, և ի տարբերություն սևազգեստ դատավորների, ովքեր տարբերվում են իրենց հագուստով, հոգու դատավորներին տարբերելն անհնար է: Այդ մարդիկ կեղծ դատավորներ են, և դատում են շարունակ՝ առանց քննելու գործը: Նման է, որ սևազգեստ դատավորը դատն իրականացնի՝ առանց լսելու մեղավորներին և արդարներին: Ու մենք դեռ խոսում ենք անարդար դատարանների մասի՞ն: Իսկ գուցե մաքրենք մեր ներսի դատարանները և փակենք այդ դատարանների դռները, որտեղ մենք շարունակ դատ ենք իրականացնում, առանց մեղավորին հարցաքննելու: Այո՛, ես փախչում եմ այդ դատավորներից: Նրանք արդեն վճիռս կայացրել են, և ի՞նչ իմաստ ունի քայլել  իրենց կողքին, չէ՞ որ նրանք ինձ են նայում, զուտ իրենց դատարաններից դուրս չգալու համար: Եվ եթե լինեմ աննկատ, նրանք ինձ չեն տեսնի: Ու քանի որ ես վնաս չեմ տալիս ոչ-ոքի, նրանք ինձ չեն փնտրի: Բայց բավական է նկատվեմ նրանց կողմից և. ՛՛ոտքի դատարանն է գալիս՛՛:Գալիս է միայնակ, դատն իրականացնում է միայնակ, վճիռը կայացնում միայնակ, կամ էլ խորհրդակցում իր ծանոթ, սակայն նորից միայնակ դատեր իրականացնող ընկերոջ կամ ընկերուհու հետ, ու վերջ...նրանք այլևս ոչինչ չեն կարող անել հոգու հետ:  Կամ գուցե հոգևոր դատից հետո սկսեն այդ մարդուն մարմինը վնասել և կանգնել սևազգեստ դատավորների առաջ, ովքեր վատագույն դեպքում գոնե միայնակ չեն,  և նույնիսկ լսում են, այո, լսում են մեղավորին:

Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,

Մարդկանցից հեռու փախչելու մյուս պատճառը չգրված օրենքներն են, որոնցով առաջնորդվում է տվյալ սերունդը: Անկեղծ ասած ես ատում եմ այս թեման:  Այստեղ մտքի թելերն այքան են իրար կապկպված, որ նույնիսկ չեմ ցանկանում մոտենալ:

Իսկ ի՞նչն է ձգտում մարդկանց հետևելը, թեկուզ և աննկատ: Չէ՞ որ ես կարող եմ ընդհանրապես տանից դուրս չգալ, և չտեսենել նրանց: Ասեմ. շարունակ ուզում եմ գտնել կատարյալ մարդու, ով չի սայթաքի  փողոցի սառույցի վրա, կամ անգամ չի սահի:  Մարմնավոր ու հոգևոր կյանքերը շատ ու շատ զուգահեռ գծեր ունեն, սակայն այդ գծերում մարդիկ միանգամայն այլ կերպ են մտածում: Երբ սառույցի վրա մարդը սահում է, և ընկնում, մոտենում են նրան, օգնում, կանգնեցնում, և ճանապարհում: Անգամ եթե չեն օգնում, գոնե նայում են նրան....իսկ հոգևոր կյանքում, երբ մարդու հոգին սայթաքում է, ընկնում, բոլորը փախչում են, փախչում են դատելու այն հոգուն, որն ընկավ այդ սառույցի պատճառով: ԵՎ ես, ինչ որ տեղերում ընկած և ոտիք կանգնած անձս, այսօր բարձրունքից նայում եմ մարդկանց, փնտրում եմ այն մարդուն, ում կձերբակալեն ու դատարանի առաջ կկանգնեցնեն զուտ այն բանի համար, որ նա սառույցի պատճառով ընկավ գետնին: Փնտրե՞մ....ի՞նչ իմաստ ունի փնտրել մի բան, որը երբեք չեմ տեսնի:  Ապա էլ ի՞նչ իմաստ ունի քայլել նրանց կողքին, որոնք երբեք ինձ չեն տեսել, սակայան քարշ են տվել իրենց դատարանները  ու դատապարտել: Դժվար է մարմնավոր և հոգևոր զուգահեռ գծերն արագ տարբերել, բայց կասեմ, որ մարդիկ արտագաղթում են նաև անարդարության պատճառով: Հոգիս արտագաղթեց կտուր՝ անարդար դատարանների պատճառով: Իսկ որտեղ հոգիս, այնտեղ էլ ես....

Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,

Կանգնած եմ հիմա քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի կտուրին, և զննում եմ երևացող մարդկանց.... Լսվեցին քայլեր: Մի երիտասարդ աղջիկ էր: Ինձ տեսնելով անակնկալի չեկավ: Փոխարենը եկավ ու կանգնեց կտուրին, փակեց աչքերը,իսկ ձեռքերը բաց արեց: Հավանաբար ցանկանում էր ցատկել ներքև, երբ լսեց իմ ձայնը.

-Դատավորներն իրենց դատը չեն իրականացնում: Մեղավորը չէ, որ վճռում է դատավորի փոխարեն:

Աղջիկը բացելով աչքերը նայեց ինձ.

-Ի՞նչ եք խոսում:

-Ինչու՞ եք կանգնել այդտեղ:

-Կյանքիս մեջ գուցե ամեն կորուստ տանեի, միայն ոչ նրա կորուստը:Ես առանց նրա չեմ կարող ապրել:

-Դուք արդեն մի քանի րոպե է իմ աչքի առաջ ապրում եք: Ինքներդ որոշել, դատապարտել եք ձեզ, վճռել որ թույլ եք, անկարող՝ ապրելու համար, ու ցանկանում եք իրականացնել վճիռը: Մինչդեռ իրական Դատավորը ձեզ թույլ է տալիս ապրել: Ո՞ր մի անխելքն իրեն  տրված ազատությունը կփոխարինի անազատության: Ինչու՞ եք զրկում ձեր ազատությունը:

-Ծանր է առանց նրա...

-Հավատացեք, ավելի ծանր կլինի առանց ազատության: Մեկ քայլ ունեք անելու: Դեպի առաջ, որ իրականում պատրասված է չարիքից, որն իրականում առաջ չի տանելու, այլ ձեզ ցած է գցելու....Եվ մեկ քայլ հետ, որը ձեզ հետ չի տանելու, այլ ձեր իսկ սեփական կյանքը առաջ է շարժելու:

-Դա սխալ է, եթե մարդ առաջ գնա, երբեք չի ընկնի:

-Ոչ հարգելիս, այդ օրենքը գործում է, երբ ճիշտ եք կանգնում: Ապա պտտվեք:

Աղջիկն ի զարմանաս ինձ, պտտվեց: Այժմ  եթե նա ետ գնար, կնկներ ցած, իսկ եթե առաջ գնար, ապա ողջ կմնար, քանի որ մեջքն ուղել էր դեպի ՛՛անդունդը՛՛.

-Երբ մեջքանց եք կանգնում չարությանը, այդ դեպքում առաջ չարժվելով նոր հնարավոր է լինում առաջ գնալ,-ապա մոտեցա կտուրի դռանը, որով հնարովոր էր մուտք գործել շենք: Մեջքանց կանգած էի աղջկան երբ խոսեցի.

-Որոշումը ձերն է, կամ շարունակեք Դատավորի կողմից տրված կյանքը՝ ազատությունը, կամ ընկեք չարի ծուղակը,- ապա բացեցի դուռն ու իջա ներքև: Երբ նայեցի կտուրին, տեսա, որ այնտեղ այլևս մարդ չկա: Մի պահ հայացք գցելով շենքի մուտքին, նկատեցի նրան...Վազեցի դեպի այլ շենքի կողմ ու բարձրացա դրա կտուրը: Վերևից տեսա, ինչպես է նա ամբոխում փնտրում ինձ, սակայն ես չէի ցանկանում ծանոթանալ հերթական դատավորի հետ...

Հոգու դատավորները - Հեղինակային,  հետաքրքիր, բարձրություն,

Շնորհակալություն ուշադրության համար: Գրվածը հեղինակային է և իհարկե՝ հորինված: Տեղ գտած սխալների, վրիպումների համար կներեք :) 

13

15

1393

  • fiction ☯
    2016-02-20 16:19:17
    Մի հատված ուզում էի առանձնացնել, բայց քոփի անելի չստացվեց: Հաջող էր, չնայած սկզբում շատ անորոշ էր ու խճճված, հինձ թվում ա՝ հասկացել եմ հոգեվիճակդ, որում գրել ես.. Ապրես
  • Երևակայող 007
    2016-02-20 18:30:49
    Մոտավոր որ հատվածն էր, կարաս ասես՞ :) սկզբում ես էլ չհասկացա ինչ եմ գրում, լավ էս ամեն ինչի իմաստը որն ա որ գրում եմ, պահ ա գալիս որ սկսում եմ գրել առանց վերջաբանն ու նպատակն իմանալու......չգիտեմ, լա՞վ ա որ հասկացել ես թե չէ, որտև լավ հոգեվիճակ չի :)
    • Երևակայող 007
      2016-02-20 18:31:37
      a
      • fiction ☯
        2016-02-21 12:05:01
        Դժվար է մարմնավոր և հոևոր զուգահեռ գծերն արագ տարբերել, բայց կասեմ, որ մարդիկ արտագաղթում են նաև անարդարության պատճառով: Հոգիս արտագաղթեց կտու անարդար դատավորների պատճառով: Իսկ որտեղ հոգիս, այնտեղ էլ ես..... մեկ էլ սա՝ Վերևից տեսա, թե նա ինչպես էր ամբոծում փնտրում ինձ, բայց ես չէի ցանկանում ծանոթանալ հերթական դատավորի հետ:...... Վարդան ջան, հասկացել եմ, այսինքն՝ այդ հոգեվիճակում ինչ-որ ժամանակ ես էլ եմ եղել: Իսկ դա իրոք տխուր հոգեիճակ ա:
      • Երևակայող 007
        2016-02-21 16:52:22
        պարզ ա, մերսի որ չալարեցիր գրեցիր էտքանը :) Դե չենք նեղվում, ու վստահ առաջ ենք գնում, հաստատ վերջում լավ ա լինելու ամեն ինչ (լավ)
  • +
    2016-02-20 22:53:53
    անորոշ էր պատմությունը...մի քիչել տխուր....բայց լավն էր
  • ★star11
    2016-02-21 11:47:36
    լավն էր..բայց մասեր կայնին շատ ծանր էին կարդացվում հղելու բաներ դեռ ունես...... բայց դրանք հաշվի չառած հետաքրքիր էրր ապրես (ուռա)
    • Երևակայող 007
      2016-02-21 16:53:14
      Մերսի, դու էլ ապրես անկեղծության համար (ժպիտ)
  • over the moon
    2016-02-21 15:35:58
    եսելեմշատ ուրաԽ որ տեսաԽցիկ սարգողը հնդիկչէր ՃՃՃ գիտես քո գործերի ինչնա լավ,,, որ ունեն թեմատիկա կա գործողություն որը հանգումա գաղափարի լավներընկալեցի գաղափարը :)
    • Երևակայող 007
      2016-02-21 16:54:36
      պետք ա զգուշանալ հնդիկներից, որտև նրանց վրա հաճախ ֆիզիկայի օրենքները չեն ազդում ]:) արդեն իմացա ինչն ա լավ O:) մերսի մեկնաբանության համար (գինի)
      • over the moon
        2016-02-21 19:08:53
        ha es da lav gitemm :D de ha menak ed chi mtqerdelen lav@ :) pah chemi es chmeknabanem ov meknabani? :D
      • Երևակայող 007
        2016-02-21 22:11:51
        այ տես սկսում ես էլի դուրս գալ :D հա էլի, էլ ինչ գրառում առանց Թոխիկի:D :D :D :D :D :D
      • over the moon
        2016-02-22 21:08:41
        iiiiiiiiii du et bar@ tence chisht artahaytel chsovorar :@ :D :D :D
      • Երևակայող 007
        2016-02-22 23:14:42
        սենց մի տեսակ լավ ա, քեզ սազում ա :D :D :D