Copy SMS

Աշուն է

Բանաստեղծությունը հեղինակային է:Հուսով եմ ձեզ դուր կգա: 

Աշուն է  - Աշուն, հեքիաթ, երաժշտություն


Աշուն է...այն մռայլ աշուններից մեկը

Այն թախծոտ աշուններից մեկը,

Որ իմ սրտում աշնանային երգ է ծնում,

Այդ երգն ինձանից չի հեռանում.

Ես անդադար լսում եմ...

Լսում եմ խշխշան տերևների նվագակցությամբ.

Բոլորը լուռ են.

Նրանք ևս տենչում են լսել աշնան քնքուշ սիմֆոնիան,

Բայց բոլորը կարծես ձանձրացան...հեռացան...

Աշնանը թողնելով իր տխրահնչյուն երգի հետ միայնակ:

Միայն ես,ես մնացի ժամեր շարունակ,

 Կախարդված այդ քաղցրահնչյուն նոտաներով:

Քարացել էի...

Կարծես երազ լիներ,մի հեքիաթային երազ,

Որից արթնանալչէի կարողանում

Եվ շարունակում էի լսել այդ զարմանալի

Միառժամանակ նաև տարօրինակ երգը

Հյուսված աշնանային դյութական ելևէջներով:

8

9

1416

  • Lili
    2016-02-22 20:01:51
    էս դուես գրել Նոյեմ՞
  • Lili
    2016-02-22 20:02:04
    շաաատ լավն էր (բռավո) (ծաղիկ) :*
    • NomyCule
      2016-02-22 21:03:29
      հա ես եմ գրել (ժպիտ)
      • Lili
        2016-02-22 21:08:52
        Ապրես շատ լավնա (բռավո)
  • NomyCule
    2016-02-22 22:48:31
    (ծաղիկ) մերսի
  • Maria
    2016-02-27 17:51:33
    (բռավո)
  • Dark
    2016-04-08 17:15:06
    լավն էր շատ..ապրես (ծաղիկ)