Copy SMS

Սեր Հեռավորության վրա(Հատված)

Հանդիպում...


Սեր Հեռավորության վրա(Հատված) - Ստեղծագործական, Պեին, Հատված, Սիրային

Այսօր առավոտյան ես արթնացա այն բանից հետո երբ մեկը ոտքով ջարդում էր դուռս։ Ես չէի քնել ամբողջ գիշեր, այլ քայլում էի քաղքով մեկ ֆանտոմի պես, ինչպես հոգի, որ կորցրել էր տունը։ Կամ էլ խելագար, որ հոգեբուժարանից փախել էր և քայլում էր քաղաքով մեկ։ Բայց Նա չկար։ Ես տակնուվրա էի արել ամբողջ քաղաքը, բայց այդպես էլ Չկարողացա գտնել։ Չկար ոչ մի փողոց ուր չլինեի, ուր չհարցնեի նրա մասին ու չէի էլ դադարում շարունակել փնտրել նրան, թեև գտնել գոնե հետքը ես այդպես էլ չկարողացա։
Բայց իմ փնտրելու հետ ես չէի մոռանում նաև այն բաների մասին՝ ինչպիսիք են աշխատանքը և ընկերները։ Ինչ վերաբերում է աշխատանքին ես բավականին առաջ էի գնացել և իմ տեղն էի գտել հասարակության մեջ։ Ինչ վերաբերվում էր ընկերությանը՝ ես մտերմացել էի Էդգարի հետ։ Թեև նա մեր տնօրենի տղան էր ես վարաբերվում էի նրան ինչպես հասարակ մեկին թեև նա դա չէր ընդունում և ցանկանում էր որ նրան վերաբերվեն ավելի հարգանքով։ Մենք չէինք շփվում այդքան մոտիկից բայց նա ինձ, Լիկիթին և էլի միքանիսին հրավիրել էր ռեստորան։ Իսկ պատճառը Նրա ասած „աստվածային գեղեցկություն” ունեցող կինն էր։ Էդգարը նրան հրավիրել էր հանդիպելու և ռոմանտիկ միջավայրում ամուսնության առաջարկություն արել, սակայն վերջինիս պատասխան չէր տվել և միայն տուն գնալուց հետո էր հետ զանգել Էդգարին և ասել որ համաձայն է։ Իմ անձնական կարծիքով համաձայնվել էր ոչ թե նա այլ իր հայրը, ով Էդգարի ասելով փողից բացի ոչինչ չգիտի։
Բայց դա իմ կարծիքն է։ Իսկ ինչ վերաբերում է Լիլիին, ապա այստեղ խնդիրներ չկաին։ Մենք շուտ ընկերացանք եթե հաշվենք այն փաստը որ մենք աշխատում էինք միասին և նա հաճախ էր գալիս Նանաի մոտ ինձ հետ աշխատանքից հետո։ Իդեպ Նանաի հետ իմ հարաբերությունները բարելավվել էին։ Դե ինչպես էին բարելավվել։ Բացի բռունցքով գլխիս հարվածելը նա նաև ինձ թխվածքներ էր հյուրասիրում։ Երբեմն էլ համեղ ուտեստներ էր պատրաստում ու հրավիրում իր մոտ կամ ամանով տալիս ինձ, թեև ամեն մեր հանդիպումից հետո գլխումս անցքեր էին բացվում։ Բայց շփվելը ստացվում էր։ Լիլին ճիշտ էր։ Չնայած նրա սարսափեցնող արտաքինին նա շատ բարի էր։ Սառն էր ու կատակները չէր ընդունում, բայց հաճախ էր օգնելու ձեռք մեկնում ու խորհուրդներ տալիս։ 
Իսկ դուռս դեռ ինչ որ մեկը շարունակում էր ոտքով ջարդել։ Կատաղած բացեցի դուռս ու բղավեցի թե ով է նա ով կոտրում է դուռս։ Սակայն բավական էր ինձ տեսնել ով է այդ և ես միանգամուց փոշմանեցի ձայնս բարձրացնելու ու դուռը ավելի շուտ չբացելու համար։ Դե ինչպես փոշմանեցի։ Բռնի ուժով համոզեցին։ Նանան բարձրացրեց ձեռքը ու հարվածեց ուղիղ գլխիս, որից հետո ես հայտնվեցի գետնին։ 
-Բարև Նանա, բան է պատահել???
-Բարի լույս, Լիլին է եկել։ Ուզում էի հարցնել կցանկակաս մեզ հետ ճաշել։
-Ճաշել՞։ Ժամը քանիսն է որ…
-1ը։ Դու գիշերը ուշ տուն եկար։ Ինչ է, մինչև հիմա քնած ես եղել։
-Հա։ Երեկ իրոք որ ուշ վերադարձա։ Իսկ դու ինչ գիտես։
-Հիմարի մեկը, երեկ մենք միասին լիֆտով բարձրացանք։ 
-Իրոք որ։ Ուշ էր։ Եսել հոգնած էի։ Ոչինչ չեմ հիշում։
-Պարզ է։ Գոնե հիշում ես որ եսօր իրիկունին դու պետք է ռեստորան գնաս։ 
-Ես՞։ Ինչի համար։ 
-Կոտոշավորը հրավիրել է Լիլիին այնտեղ՝ ռեստորան։ Ես նրան միայնակ այնտեղ չեմ թողնի։ Ինչ որ նա իմ դուրը չի գալի։
-Կոտոշավորը դա Էդգարն է՞։
-Հա բա դու չես, բայց մեկը մյուսին չի խանգարում։ Լիլին ասաց որ ամոթ է չգնալը։ Բայց ես չեմ կարող թողնել նրան միայնակ։ Լիլին երեք տարեկան երեխա է։ Անծանոթ միջավայրում չի մնում, դե ինչպես չի մնում։ Չի կարողանում մնալ։ Այդ ամենը նրա համար չէ։ Դրա համար էլ միայնակ գնալ ոչ մի տեղ չեմ թողնում։ Ինքս գնալ չեմ կարող՝ մենակատարի եմ։ Բայց դու կարող ես գնալ։ Դու և ազատ ես և այնտեղի աշխատակից ես, դու էլ կգնաս նրա հետ…
Անկեղծ ասած ես չէի ցանկանում գնալ։ Ռեստորանը, մարդիկ, առիթը։ Այդ ամենը իմ համար չէր։ Բայց թողնել Լիլիին, նա միայնակ գնա։ Իրոք որ հիմարություն է։ Աշխատանքից հետո ես հաճախ եմ նրա հետ տուն վերադարձել երբ նա գալիս էր Նանաին հյուր։ Հաճախ էլ երբ գալիս էինք պարզվում էր որ Նանան տանը չէ և միասին նստում էինք թխվածքով թեյ խմում։ Բայց ֆակտ չէ նա նաև այն որ ես համաձայնվեցի որովհետև վախենում էի որ Նանան ինձ այդտեղ տեղում կսպաներ։ Ու ստիպված էի գնալ։ Նանան ասաց որ իմ վրաից գարշելի հոտ է գալիս լվացվեմ ու ներկայանամ նրա տանը, նա նոր թխվածք է պատրաստել։ Ճիշտն ասած նրա թխվածքներից ես գլուխս էի կորցնում։ Նա իրոք համեղ էր պատրաստում։ 
Դուռը բաց էր և ես ներս մտա։ Այդ ժամանակ Լիլին միայնակ էր նստած խոհանոցում։ Նա ինձ թխվածք ու թեյ տվեց ու ասաց որ Նանան հիմա կգա։ Իմ մոտ դրված էր Նանաի կիթառներից մեկը։ Բայց այն այլ կերպ էր։ Այն սև ու սպիտակ գծերով էր։ Կայն նաև այլ գույներ բայց նրանք աչքի չէին ընկնում անդքան։ Ես ուզեցի վերցնել նրան ձեռքս որ տեսնեմ բայց եկավ Նանան ու ասաց որ եթե ձեռք տամ ինձ նկուղում կփակի։ Ես սիրով որոշեցի ձեռքը չտալ նրան, բայց համենայն դեպս հարցրեցի թե ինչ է այն։ Այն իմ իմացած կիթառներին նման չէր։ Նա պատասխանեց որ նրա անունը «Մահվան աստղ» է։ Ավելի շատ մահվան գանգի էր հիշեցնում։ Նրա վրա մի լուսավոր տեղ չկար։ Միայն գանգեր ու ոսկորներ էին։ Ես ու Լիլին խնդրեցինք որ նա մեզ համար նվագի և փոշմանեցինք։ Ավելի լավ է խնդրեինք մեզ համար ևս մի կտոր կտրի։ Բայց նա նվագում էր։ Մենք ուտում էինք ու տանջվում նրա ծանր ռոքի տակ։ Այս ամենը ավարտվեց այն բանով որ հարևանները ոստիկանություն կանչեցին և մեզ խնդրեցին շենքում այլևս չխաղալ կիթառի վրա։ 
Երեկոյան մոտ ես ու Լիլին հանդիպեցինք միասին գնալու համար։ Սակայն որոշեցինք փոքր քայլել, ինչ որ մի բան էլ գնել հարսնացուի համար՝ այնուհետև գնալ։ Ինձ անընդհատ թվում էր որ նա ինչ որ մի բան է ուզում ինձ ասել։ Բայց ինչ չի համարձակվում։ Ես խոսում էի նրա մասին ամեն ինչի մասին։ Ասում որ եթե մարդուն մի բան անհանգստացնում է, ապա ամենաճիշտ որոշումը նրան դրա մասին պատմելն է։ Համոզում էի որ ասի ինչն է անհանգստացնում։ Բայց նա լուռ էր։ Ես սկսեցի նույնիսկ մտածել որ այդպիսի բան չկա և ես անտեղի նրան վատ իրավիճակի մեջ եմ քցում։ Ես սկսեցի ինձ վատ զգալ։ 
Արդեն ժամն էր։ Նույնիսկ անցել էր երբ մենք տեղ հասանք։ Պարզվեց որ հյուրերը արդեն եկել են բայց Էդգարը և նրա հարսնացուն չկան։ Մենք սկսեցինք հարցնել մյուս մեր աշխատակիցներին թե ինչպես է հարսնացուի անունը որ կարողանանք շնորհավորել սակայն պարզվեց որ ոչ մեկ չգիտեր նրա անունը։ Նրանք չկաին ու չկաին։ Հանդարտ ու հաճելի երաժշտությունը երգում էր ռեստորանում։ Մենք նստած էինք մոտ կես ժամ բայց նրանք չկաին ու չկաին։ Ես առաջարկեցի հրավիրենք աղջիկներին պարի որպեսզի հենց այնպես չնստենք ինքս էլ գնացի Լիլիի հետևից։ Մենք պարում էինք երբ մեկի հեռախոսի վրա զանգ եկավ։ Էդգար էր։ Ասաց որ եկել են ու դուրս գանք դիմավորելու։ Բոլորը դուրս եկան ես ու Լիլին մնացինք։ Չեմ հիշում ինչ էինք խոսում բայց պայմանավորվեցինք դուրս չգալ։ Նրանք ուշացել են թող իրենք էլ ներս գան։ Ու շարունակում էինք պարել երբ ներս մտավ մեկը՝ մեղմ ու հանդարտ քայլերով գնալով դեպի առաջ, առանց նայելու առաջը՝ աչքերը հառելով գետին, իսկ Էդգարը և մյուսները նրա հետևից։ Պարզ էր որ դա հարսնացուն էր։ Էդգարը բռնեց նրա ձեռքից և մոտեցրեց դեպի մեզ բայց թե նա թե ես քարացանք երբ նայեցինք միմիանց։ Լիլին որ այդ պահին ինձ հետ էր նայեց դեպի ինձ և հասկացավ որ մի բան այն չէ։ Էդգարը նույնպես զարմացավ իմ ու նրա պահվածքներից, սակայն իմ ու նրա պահվածքը հասկացանք միայն մենք։ Ես ու նա։ Էդգարը ճիշտ էր։ Նա իրոք գեղեցիկի թագուհին է։ Եվ նայոլով դեպի նրան ես հազիվ թե կարողացա արտասանել՝
-Բարև Տաթև։ Ուրախ եմ քեզ տեսնել կրկին։

Իմ  ամենասիրելի հատվածներից է(բացառությամբ միքանի հատված):

Հուսով եմ ձեզ դուր կգա)))

8

17

845

  • Պեին
    2016-02-24 11:17:18
    Սխալների համար ներեցեք ԴԴԴԴ
  • Lili
    2016-02-24 12:30:08
    շաաատ լավն էր O:)
  • Պեին
    2016-02-24 15:15:05
    Ուրախ եմ որ ձեզ դուր եկավ
  • Պեին
    2016-02-24 15:17:06
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • NomyCule
    2016-02-24 15:17:50
    շատ տպավորիչ տողեր էին
  • Պեին
    2016-02-24 15:18:48
    Որոնք՞՞՞
  • NomyCule
    2016-02-24 15:20:16
    սպասեք հիմա ասեմ..չեմ կարում քոփի անեմ ,բայց չեմ ալարի կգրեմ
    • Պեին
      2016-02-24 15:22:57
      O:)
      • NomyCule
        2016-02-24 15:26:13
        Ես խոսում էի նրա հետ ամեն ինչի մասին:Ասում որ եթե մարդուն մի բան անհանգստացնում է,ապա ամենաճիշտ որոշումը նրան դրա մասին պատմելն է............. ենթիմաստն անկեղծության գաղափարն էր...ճիշտ եք անկեղծ պետք է կինել ամեն պարագայում
      • Պեին
        2016-02-24 15:29:39
        Իմ հոջորդ պատմության հերոսը ձեզ հետ չէր համաձայնվի :ԴԴԴ,
  • NomyCule
    2016-02-24 15:31:12
    կպասեմ ձեր հաջորդ պատմությանը... տեսնենք ես ճիշտ կլինեմ թե պատմության հերոսը ..
  • Պեին
    2016-02-24 15:35:55
    Հուսամ որ դուք։ Բայց եո չեմ անդրադառնալու այն փաստին թե ինչ կլիներ եթե նա ասեր ողջ իրականությունը։
    • NomyCule
      2016-02-24 15:38:04
      :) spaum em cer hajord patmuntyan..
  • Պեին
    2016-02-24 15:37:10
    Կզրուցենք դրա մասին քոմմենթում երբ հրապարակեմ։ Լավ։ Որովհետև չեմ մտածում որ ինչ որ մեկս նրա փոխարեն այլ կերպ կանեինք
    • NomyCule
      2016-02-24 15:38:45
      husam ....
  • ...
    2016-02-24 16:43:47
    սկիզբը լավն էր, բայց գործողությունների ընթացքը ոչ այնքան, ոնց որկինոն կեսից նայեյի, այդ տպավորությունն էր
  • Պեին
    2016-02-24 20:16:30
    Հատվածը իրոք կեսերից է։ Իսկ գրելավաճս իրոք նման է կինոին