Copy SMS

Ջերմություններ..

 


Ջերմություններ.. - մտքեր, սեր


Քեզ նմանվելու անհագ ցանկությամբ ես սկսեցի ապրել, հետո հասկացա, որ ջերմությունները , սերերը չեն նմանակվում...  Անգամ ծնվելուց , երբ մենք շա՜տ տաք ենք , մենք ամենքս տաք ենք յուրովի..  Հետո մի քիչ մեծացա,ու գնալով սկսեցի սառել.. ջերմության պակաս զգացի ու անկուշտի նման այն խլեցի մորիցս, փաթաթվելով նրա թևերի մեջ.. Հետո ավելի մեծացա , մորս թևերի մեջ չտեղավորվելու պատճառով մի օր հիվանդացա ցրտից... Հետո ինձ տվեցին արհեստական ջերմություն.. վերմակներ, թեյեր.. ու նման շատ «զրթ ու զիբիլներ», որ իրականում չօգնեցին ինձ այնքան, որքան մայրիկի ջերմությամբ լցված մատիկը բռնելը ... Հետո ես ոտքի կանգնեցի... ծուռ մուռ սկսեցի քայլել, գլորվել, նորից ոտքի կանգնել, բայց այդ ընթացքում երբեք չմրսեցի.. ջերմացա սիրող հայացքներից.. Հետո երբ այդ հայացքներն էլ սկսեցին ցրտել, ուրիշ ջերմություն փնտրեցի..  «Մամ» ...արտասանեցի  Ու ամեն անգամ մրսելուց արտասանեցի, որ ջերմանամ...   Հետո երբ շատ ավելի մեծացա .. ու շատ ջերմություններ զգացի .. հասկացա , որ որքան մեծանում այնքան ցրտում ենք .. Ու ակամայից ցանկացա նորից փոքրանալ,

3

1

745