Copy SMS

«Մի քիչ արև պաղ ջրի մեջ» + .

«Մի քիչ արև պաղ ջրի մեջ»     

«Մի քիչ արև պաղ ջրի մեջ»   + . - Պատմվածք, վիպակ, բանաստեղծություն



 _Մաս 1-ին_


Թանձր գարշահոտը թեթև քամու նման սավառնում էր խարխուլ շենքերի միջով ու ջերմագին կերպով փարվում մարդու քթանցքներին` ջանալով գցել մահվան թակարդը:
Մահահոտ… մեռելահոտ… ինքս էլ չգիտեմ ինչպես կոչել այդ: Միայն գիտեմ, որ տատիկի եփած անուշաբույր ճաշերի դյութիչ հոտի փոխարեն մինչ հիմա խոռոչներումս այդ հոտն է՝ ինքնին տհաճ ու վատ հիշողություններ արթնացնելու վարպետը: Գուցե դրանք վատ հիշողություններ են, բայց վկայում են այն մասին, որ ես ապրել եմ: Դրանք ստիպում են բաղդատել ու քեզ համար երկու ճանապարհներից լավ ու վատ առանձնացնել: Առանց հիշողությունների մարդը ոչինչ է, գերաղքատ հոգու տեր:Ի՜նչ դիպուկ բառ է: Երևի միայն սա կարող է նկարագրել այն միջավայրը, որում ապրում էի տարիներ առաջ և այն, թե ինչքա՜ն դատարկ են որոշ հիշասպան մարդկանց հոգիները:
Ընդամենը տաս տարեկան էի, երբ հանդիպեցի նրան, ով դարձավ իմ արևը, կյանքի ծովի պաղ ջրերի մեջ, և ում արևը ինքս դարձա:
—Անունդ ի՞նչ է,—ասաց նա՝ իր մրոտ ու վտիտ ձեռքով աչքը տրորելով:
—Ժոան,-ասացի ես իբր հպարտանալով:
—Մայրիկիս անունն էլ է Ժոան,-կուրծքը ցցելով պատասխանեց նա,-ուղղակի մայրիկս հիմա երկնքում է,- նա ձեռքով ցույց տվեց գորշ ամպերից սևացած երկնակամարը, ու մի մռայլ երանգ իջավ դեմքին:
Նա սկսեց հազալ գրեթե խեղդվելու աստիճան, ու ես միանգամից հասկացա՝ բանն ինչում է: Հայրս ասել էր, որ հազացող մարդկանց հետ չշփվեմ, իսկ ես հնազանդվում էի, համենայնդեպս մինչև «Նրան» հանդիպեցի: Այդպես է, չէ՞, միշտ ինչ-որ մեկը պատճառ է լինում «կարգազանցության»: Նա դադարեց հազալ ու մի խղճալի հայացքով ինձ նայեց.
—Դու առողջ ես, չէ՞:
—Ըհը՜,- ասացի ես՝ ուղղելով ունեցածս միակ շորի փեշը:
—Իսկ ես հի… ես Ռոբբին եմ, համ էլ,- նա սկսեց խոսել ստորին դասին բնորոշ ծանր ժարգոնով, սակայն խոսքս չաղավաղելու համար ամենը կշարադրեմ ինչպես հարկն է,- տասնմեկ տարեկան եմ, բայց ուժեղ եմ, հա՜,հա՜, հավատա՜, կուզե՞ս՝ քո ընկերը լինեմ, քեզ կպաշտպանեմ…
Իսկ դու քանի՞ տարեկան ես ,Ժոան:
Մի լավ ծիծաղից հետո ես վերջապես խոսեցի.
—Տասը տարեկան եմ, Ռոբբի:
«Ինչ էլ սիրուն անուն է»-, մտածեցի ես՝ ակամայից մտքումս էլի արտասանելով: Նա նորից սկսեց հազալ: Այդ պահին հայրս ինձ ձայն տվեց.
—Ժոան, այստեղ արի, քեզ չասացի՝ դուրս մի արի տանից:
—Գալիս եմ, պապ,— ասացի ես ու նայելով Ռոբբիին՝ մեկեն շրջվեցի ու վազեցի փողոցի ծայրում կանգնած հորս մոտ:
Օրերն անցնում էին իրար հետևից, ու ես և նա չէինք դադարում հանդիպել ու զանազան չարաճճիություններ անել: Օրերը դարձան ամիսներ...տարիներ: Մի օր դարձյալ գնացել էի Ռոբբիի հետ հանդիպման վայրը, բայց ի զարմանս ինձ՝ նա այնտեղ չէր: Ես շատ սպասեցի, բայց նա այդպես էլ չեկավ:
Մարդկանց ոչ միայն ներկայությունը կարող է տհաճապատճառ լինել,այլև բացակայությունը, վերջինը՝ էլ ավելի: Նրանից նեղացած լինելու պատճառով ելավ աղջկան բնորոշ հպարտությունս ու խեղդելով ցանկությունս՝ այլևս չգնացի այդտեղ:
Տխուր փողոցը գնալով ավելի էր գարշահոտ դառնում, բայց ես ստիպված էի օրական մի քանի ժամ դրսում մնալ, թեպետև եթե անգամ դրսում էլ չլինի, անկասկած, շնչելու է, քանի որ անկոչ հյուրի նման «նա» սպասում էր դրան պատուհանների հետևում և բացելուն պես մոլոգնելով ներս էր մտնում:
Դանդաղ, թեթև քայլերով առաջ էի գնում՝ խորանալով մթում ու հանկարծ հպում զգացի։Ես ամբողջ մարմնով հպվել էի նրան ու զգալով դա՝ կոպտությամբ հրեցի ու ետքայլ կատարեցի։
—Ժոան,- ասաց նա՝ ձեռքս բռնելով, -լսիր ինձ։
Նրա ձայնը ես միանգամից չճանաչեցի.օրերի ընթացքում հսկայական փոփոխություն էր կրել, ավելի էր կոպտացել,հավասարվել տղամարդու թավ ձայնին։ Անտարբերորեն ձեռքս քաշելով՝ ասացի, որ ինձ թողնի , բայց նա հանդգնեց ավելի ամուր գրկել։ Որքա՜ն հաճելի էր դա:Նա իր խռպոտ ձայնով մերթընդմերթ հազում էր ականջիս տակ, ու թմբկաթաղանթս թրթռում էր,խզոց էր լսվում,բայց ջերմ մարմինը ամեն ինչ մոռանալ էր տալիս։Ռոբը, ձեռքիցս բռնած ,ինձ քարշ տվեց դեպի հանդիպակաց պատը,որտեղ քիչ թե շատ լուսավոր էր։ Ես սիրով կհամաձայնեի գնալ նրա հետքերով, բայց վրդովվածությունը քարկապել էր ոտքերս։ Միշտ էլ այդպես է. ցանկությունները խլանում են,երբ սկսում է խոսել վիրավոր ինքնասիրությունը,կամ հպարտությունը։
Կամակոր շարժումներով փորձում էի ազատվել նրա գրկից, բայց հիվանդ լինելով հանդերձ՝ նա ուժերը բնավ չէր կորցրել:Անասելի թուլացումից նա ձեռքը դրեց բերանիս ու կրելի լինելուն։ չափ սեղմելով՝ սկսեց խոսել.
—Ժոան, վե՛րջ տուր այս ամենին, ինքդ էլ գիտես, թե ինչը կարող էր պատճառ դառնալ իմ չգալու:Երեխայի նման մի պահիր քեզ, դրա համար չափազանց մեծ ես:
—Դու...
—Լռի՛ր,—շեշտակի գրոհով ասաց նա,-լռիր,երբ խոսում եմ:Դու դեռ շա՜տ երկար ժամանակ կունենաս խոսելու, բայց ինձ լսելու համար կարծումեմ՝ շատ քիչ:
—Հիշու՞մ ես՝ ինչպես հանդիպեցինք,ընկերացանք և ի վերջո սիրեցինք, —մի հատուկ տոնով ասաց այդ բառն ու միաժամանակ աչքերը այնպիսի փայլ ստացան՝ սովորականից այնքան ուրիշ,որ ինչ-որ բան պայթեց ներսումս,— այո՛, սիրեցի՛նք,—շարունակեց նա,—թեպետ այդպես էլ երբեք չխոստովանեցինք:Դու հիմա կարող ես հակառակվել,ասել,որ չկա նման բան,բայց ես գիտեմ,այո՛,գիտեմ՝ դու միշտ էլ ծածուկ կերպով այդ ես ցույց տվել՝ ինչպես և ինքս:Այն հարաբերությունները,որոնք մենք ունեցել ենք տարիներ շարունակ, չի կարելի ընկերություն կոչել:Ընկերությունը չափազանց անեղծ է այսօրինակ հարաբերությունները անվանելու համար:
Խլացած հիվանդությունը նորից ոտքի է ելել, ու վախենամ,որ գոյությունս ավելի երկար քարշ տալ չկարողանամ:Ամենն ինձ համար պարզ էր:Ռոբիին կորցնելու վախը դեմքիս ու, առհասարակ, մարմնիս տվել էր աշնանային միգամած երկնքի տեսք:
Տեսնելով ինձ այդ վիճակում՝ նա շարունակեց:
—Մի վախեցիր, Ժոան,հակառակը,ուրախ եղիր,ուրա՜խ ,—հեգնանքով ասաց նա,—ճակատագրի չար խաղերից,տարածության ու ժամանակի թակարդներից հեռու աչքերս ոչ ոքի չեն նկատի, ու սիրտս միասեր կլինի՝ հավերժ քեզ սիրող: Ես էլ եմ ուրախ,մի զարմացիր, ուրախ եմ,որ երբեք չեմ տեսնի քեզ ուրիշի կողքին,գրկում,ներսում…Ոչինչ չի փոխվի, գոնե ինձ համար չի փոխվի: Դու ինձ համար կմնաս նույն արևը,հիվանդ կյանքիս ջերմացնողը:Իսկ ես սարսափում եմ այն մասին մտածելուց , թե ինչպես պիտի գան գիշերները,ու քո երկինքը ինչպես պիտի զարդարի լուսնին,բայց դու նրան չես սիրի, հենց այդպես, չե՛ս սիրի. ախր նա պիտի լուսավորվի իմ լույսով, որ գոնե մի քիչ հրապուրի քեզ: Իսկ իմ լույսը ամեն պարագայում քեզ կհիշեցնի իմ մասին, ու սրտումդ անթեղված սիրո մոխիրը այդ փոքրիկ կայծից նորից կբոցկլտա , ու դու գրկելով նրան կպատկերացնես ինձ: Նա կդառնա գործիք քո ձեռքում,—Ռոբը բռնելով ձեռքերս համբուրեց ու տարավ դեպի այտերը:Նա շատ էր լղարել.այտոսկրերը ձեռքիս մեջ զգացի:
-Այս ձեռքերը,- ասաց նա` նորից համբուրելով,- ունակ չեն մարդուն օգտագործելու, չանե‘ս նման բան, մինչ մինչև հատակ մտքիցդ չհանես ինձ, ոչ ոքի հետ կյանքդ չկապես (այդ նշանակում էր երբեք չամուսնանալ):
Ի՞նչ էր դա, հրաժեշտի խո՞սք, դե‘ իհարկե: Նա գրեց ու խմբագրեց իմ հետագա ճանապարհը:
-Գնա‘, Ժոան,- ասաց նա` միևնույն պահին ինձ ամուր գրկելով, այնքան ամուր, որ եթե ես չասեի այդքան արժեզրկված բառերը, նա ինձ բաց չէր թողնի:
-Ռո‘բ, միշտ էլ անձայն սիրել եմ քեզ, ու մահը` այդ գրողի տարածը, նվազագույնն է, որ կարող է խեղդել:
Ասածիցս շփոթված , կամ գուցե երջանկացած նա թողեց իր գրկից։Ես, իհարկե, կարող էի երկար շաղակրատել, բայց դրա փոխարեն սեփական կամքով մխրճվեցի ձեռքերի մեջ ,հնարավորին չափ սեղմվելով, ու երբ նրա տաք արցունքը ընկնելով այտիս՝ միաձուլվեց սեփականիս ընդսմին սկսեց կամացուկ իջնել կրծքիս՝ դուրս ելա ձեռքերի միջից, հրեցի նրան և վազեցի։


***


Մտքեր և հատվածներ «Անեզրության ճամփորդները» վիպակից.

1.Պայքարելը շատ ավելի հեշտ է, քան հրաժարվելը...

2.Կյանքը ապրում ու շարունակում եք ապրել վատի դեմ պայքարելով ու հետո բողոքում, թե՝ լավ գոյություն չունի...

3.— Հաճախ նպատակին հասնելու համար՝ ստիպված ենք անմիտ քայլերի դիմել, բայց դա թեթևամտություն չի կարելի համարել։

4.Սատանան տանի, կանանց թակարդներն այնքան հաճելին են, որ մարդ ինքնակամ է ընկնում դրանց մեջ, մտածում էր Հենրին ու ագահաբար կուլ տալիս ծխախոտի ծուխը։

5.— Մտածել ապագայի մասի՞ն։ Վատնել ներկան հանուն ապագայի մասին մտածելո՞ւ, գրողը տանի, դա լիակատար տխմարություն է։

6.— Քանի դեռ քո ներսում ապրող երկու մարդկանց միջև եղող պայքարը չի դադարել, նա չի մեռնի:Իսկ ես գիտեմ,որ նրանք պայքարում են: Երբեք չթողնես պայքարը դադարի, հակառակ դեպքում մտածածդ իր մեջ կկրի փրկության լույսը, բայց փրկությունը շատ բաների կործանումն է, անթիվ ծնունդների ամբարիշտ մահը:

7.— Ինչ-որ մեկին մոռանալու,կյանքից հեռացնելու համար պետք չէ նրան ատել:Ատելությունն էլ է զգացմունք, իսկ քանի դեռ զգացմունք կա,մոռանալ չի լինի:

8.— Սոֆ, ինչի՞ համար ես, դու այսօր հագել հենց այս զգեստը:
— Որովհետև այն սիրում եմ, ինձ դուր է գալիս:
— Ե՞վ... վերջապես ի՞նչ:
— Ես ուզում եմ այն կրել,— ծիծաղեց Սոֆին,— հասկացա՜:
— Հապա՞:— հետաքրքրությամբ ժպտաց Հենրին:
— Սերը ցանկություն է: Բայց մի րոպե,դա սերն էր առարկայի հանդեպ, իսկ մարդո՞ւ:
— Դու մարդու
ն սիրում ես, որովհետև ցանկանում ես նրանից ինչ-որ բան, ու բնավ էլ կապ չունի թե ինչի տեսքով: Հետևապես, քնաի որ ցանկությունները նույնաբնույթ են,իսկ սերը ցանկություն է, ուրեմն սերերի մեջ տարբերություն չկա:

9.— Ի՞նչու նրան ամուսնության առաջարկ չես անում։
— Չեմ ուզում։— ապատասխանեց Հենրին։
— Բայց ինչո՞ւ, դա պիտի պատճառ ունենա։
— Չցանկանալը պատճառ չունի։
— Ոչինչ առանց պատճառ չի լինում, Հենրի։
— Այո՛, համամիտ եմ, « չեմ ուզում»-ը պատճառն է չանելու։

10.— Այս ի՜նչ է ... Աստված իմ,պահապան եղիր բոլոր զինվորներին։
— Որքա՜ն եք սիրում Ձեզ հիմարեցնել,— կծու ծաղրով ասաց Հենրին։
— Ի՞նչ նկատի ունես։
— Աստված ինչպե՞ս պիտի պաշտպանի զինվորներին։
—Նա բոլորին է պաշտպանում, միայն պետք է հավատալ և աղոթել։
Հավատալ և աղոթել, մտածում էր Հենրին, իսկ եթե միևնույն պահին մեկը փող ցանկանա, մյուսը՝ մահ, մեկ ուրիշտ կին և այսպես շարունակ, բոլորը պիտի կատարվե՞ն։ Խելահեղ է։
— Եվ ինչպե՞ս է պաշտպանելու, գո՞ւցե արձակված գնդակի ուղղությունը շեղելով։ Ա՜յ քեզ համարություն։Գիտե՞ս՝ ում էի աղոթում զենքը ձեռքիս, սհմանին կանգնած,— նա խեթ հայավքով նայեց Սոֆիին,— մեր թվացյալ թշնամուն։ Այո՛, այո՛ մի զարմացիր,— ասաց նա նկատելով աղջկա զարմանք արտահայտող դիմարտահայտությունը,— աղոթում էի, որ մի գնդակ ավել չարձակի, ուղղված ինձ ու մնացյալ զինվորներին։


***

Մի կտոր էլ հեղինակային բանաստեղծություն

« Այդ որտե՞ղ էիր»
(Հեղինակային)

Երբ դողացունց ու պաղ ձեռքերով
Բաց էի անում դռները կյանքի,
Երբ հոգիս ,դառնաբուխ հեծկլտալով,
Լքեց ամբարը քաղցր հուշերի,
Դու որտե՞ղ էիր...
Երբ հսկաները այդ ամբարտավան
Միածին կրակն իմ անթեղեցին,
Անունակ եղավ սիրտս բաբախման,
Եվ այդ ժամանակ դու որտե՞ղ էիր։
Դու որտե՞ղ էիր և այն ժամանակ,
Երբ հարվածում էին բառերը ներսից՝
Դուրս գալ փորձելով անհուշ այդ բանտից,
Երբ դուրս պրծնելով ոտնակոխ արին ամեն երազանք,
Դու որտե՞ղ էիր։
Երբ ճանապարհածայրն իմ պատվեց մշուշով ,
Եվ գորշացավ նպատակ տանող ճամփան,
Ու ես վայր ընկա խորը թաղվելով,
Դու որտե՞ղ էիր,
Երբ լացակումած ձեռքմեկնումով
Ես գոչում էի որպես անբարբառ,
Խնդրում օգնություն մեծ աղերսումով ,
Հեկեկում որպես մայրականչ մանուկ,
Այդ որտե՞ղ էիր:
Դու հեղինակն էիր կատարվելիքի՝
Ամբարիշտ կերպով սաստիկ հարվածող,
Եվ ստեղծողն էիր մթությունների՝
Տարբերասպարեզ, բայց նույնը կրող...




Շնորհակալություն ջրի կյանքից երկար հրապարակմանս ուշադրություն դարձնելու համար:«Մի քիչ արև պաղ ջրի մեջ»   + . - Պատմվածք, վիպակ, բանաստեղծություն

7

0

2387