Copy SMS

Գարուն

Գարուն  - Գարուն, ուրախություն, մանկություն


Բանաստեղծությունը հեղինակային է:Արտահայտում և ազդարարում է գարնան շունչը:Մարդիկ եղեք բարի,ապրեք մանկության վառ հուշերով և երազանքներվ:Մանկության վառ հուշերը միշտ ձեզ ուժ կտան և կօգնեն առաջ ընթանալ:Գուցե մարդիկ լինեն որ չհամաձայնեն ինձ հետ,քանի որ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:Բայց չգիտեմ ինչու,վստահ եմ որ շատ շատերը կկիսեն իմ կարծիքը:

Դե ինչ ձեր դատին եմ հանձնում բանաստեղծությունս:Սպասում եմ ձեր թե դրական,թե բացասական արձագանքներին:

                         Գարուն

Գարունն է ահա այցելել նորից

Բուրմունքն է լցվել ներս պատուհաններից

Ա՜խ,որքան անուշ է դայլայլում հոգիս,

Արբեցած գարնան կարմիր արևից:

Հիշում եմ մանկությանս գարունը նորից

Դառնում անհոգ,ազատվում բեռից

Ո՛չ հոգս եմ հիշում և ո՛չ տխրություն,

Խրվում մանկության պարզ հուշերում:

Եվ հուշերն այդ վառում են սրտիս ջահերը

Երիտասարդ հոգուս երազանքները,

Ուժ եմ առնում ու նորից սթափվում

Գարնան շնչով առաջ սլանում:

Գարուն  - Գարուն, ուրախություն, մանկություն

7

11

2434

  • Lili
    2016-03-05 22:19:33
    ապրի Նոմիսս...շատ լավն էր արևսս... (ծաղիկ) (բռավո) :*
    • NomyCule
      2016-03-07 16:32:37
      apres Lilis
  • Sâm ՝ ✝
    2016-03-10 12:40:45
    լավներ (լավ) (բռավո)
  • Արամ Պետրոսյան
    2016-03-10 15:20:27
    Լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Julieta
    2016-03-14 17:51:26
    (բռավո)
  • ❤☆*❤ VaRd ★ •°´
    2017-03-10 17:07:38
    ապրես շատ լավն էր
  • Ցունամի
    2017-03-10 23:26:42
    դե որբացասական կարծիքի էլ եսսպասում.... ասեմ....վանկերիդ միքիչ ուշադրություն դրաձրա...մի քիչ էլ մտքիդ կայունության