Copy SMS

Նայիր միշտ վաղվան....(Հատված)

Առավոտյան


Նայիր միշտ վաղվան....(Հատված) - Ստեղծագործական, Պեին, Հատված, Սիրային

Դեպք առավոտյան։ Հասարակ գյուղական տանը։ Մեկը անընդհատ շնչում էր ուղղիղ երեսիս։ Տհաճ էր։ Տաք օդը՝ առավոտյան ճառագայթների ու արդեն հանգած, բայց դեռ տաք վառարանի հետ թույլ չէին տալիս, որ ես շնչեմ։ Ես կամացուկ բացեցի աչքերս։ Միքանի րոպես անընդմեջ նայելով նրա, առանց որևէ աչքի թարթացի… առանց որևէ հնչյունի։ Նա դեռ քնած էր։ Նրա գեղեցիկ շեկ վարսերը ընկել էին նրա աչքերի վրա, ու նուրբ աշնանային տերևների նման, որ ծածկում են գետինը, ծածկել էին գրեթե ողջ դեմքը։ Ես ձեռքով հեռացրեցի նրանց ուդեպի վեր նետելով, սկսեցի չտեսի նման նայել նրան։ Բայց ոչ մի կերպ չէի հագենում։ Նրա արամատը, հոտը, ջերմությունը, նրա հայացքը։ Կյանքում ինձ այլևս ոչինչ պետք չէր։ Նա ում ես սիրում եմ։ Իմ կյանքը, իմ սիրտը, իմ արևը ամեն օրվա ու լուսինը խարիսխե գիշերներին։ Ինձ այլևս ոչինչ-ոչինչ պետք չէր։ Նրա ներկայությունը։ Նա ինքը։ Նրա սերը։ Նրա մասին հիշողություններս, թե սառը, թե տաք ու, թե քաղցր, թե դառը։ Ինչ էր էլ ինձ պետք։ Ոչինչ. ոչինչ եթե միայն նա արթնանար ու ես կարողանաի էլի ու էլի, ինչպես և ամբողջ կյանքս ասել, թե ինչպես եմ սիրում նրան։ 
Ու նա բացեց աչքերը…
Նա կամաց բացեց աչքերը։ Նրա հրեղեն աչքերը, որ փայլում էին վառից էլ վառ բացվեցին, ինչպես արևը խամրած երկնքի ստվերներում իր ոսկեգույն երանգներով։ Նա նայեց ինձ։ Թախիծ ու ուրախություն։ Նրա աչքերի մեջ ես չէի կարողանում կողմնորոշվել ինչն էր ավելի շատ։ Երկար տարիների կրակը մնացել է ու մեր սերը ոչ միայն չի այրվել նրա վառ բոցի վրա, այլ ընդհակառակը, ժամանակ առ ժամանակ հանդիպելով կյանքի ցրտերին ու փոթորիկներին ջերմացել է նրանից։ Բայց ինչ… Երբեմն իրական սերը պարզապես անբավարար է։ Երբեմն մենք պարզապես անզոր ենք։ Այսօր երևի լինի վերջին օրը, որ մենք կհանդիպենք։ Երևի այսօր լինի վերջին օրը։ Ու երբ հրաժեշտ տանք միմիանց թողնելով միայն ջերմ հիշողությունները մեր անցյալի ու այս գիշերվա մասին։ 
Բայց նրա աչքերը տխուր էին ոչ այդ պատճառով։ Արդյոք մենք կպահենք երդումը մեր այն օրվա, ու արդյոք այսուհետ ինչ էլ որ չլինի մեր ու աշխարհի միջև մենք միշտ կհիշենք միմիանց ու տանելով մեր հոգին ու սերը, դեպի առաջ, կհիշենք միմիանց ու ամեն կաթիլ անձրևի հետ, ինչպես և միշտ կաղոթենք միմիանց համար...

3

1

930

  • Պեին
    2016-03-05 17:37:12
    Հուսով եմ ձեզ դուր կգա :ԴԴԴԴ