Copy SMS

Երբ սերը տհասի ձեռքերում է

 Երբ սերը տհասի ձեռքերում է - սեր, հեղինակային, մտքեր


Կլսվի այդքան սպասված զանգն ու նորից իրար հետ կխոսեն արյունակցական ոչ մի կապ չունեցող տղան ու աղջիկը:

Բռնապետական կարգերի տապալումը  կարելի համարել չստացված ՛՛հաջողություն՛՛ : Քանի դեռ մարդու մտածելակերպը չի փոխվել և անձը ցանկանում է իշխել ու ղեկավարել դիմացինին,  բռնապետերի մասին մոռանալ չի կարելի (չհաշված, որ կան դեռ բռնապետական երկրներ, որոնց թիվը շատ չէ): Ի տարբերություն  նախկին բռնապետերի, ովքեր չէին թաքցնում իրենց բռնապետ լինելու փաստը, այսօր նրանք  իրենց նողկալի վարքը թաքցնում են մի հզոր զենքի միջոցով, որի անունն է սեր: Դրա սխալ կիրառումը հանգեցնում է մասայական ոչնչացումների:

Երբ սերը տհասի ձեռքերում է - սեր, հեղինակային, մտքեր

Բռնապետին նմանվել ցանկացող անձը հիմնականում տղա է լինում: Նա կուրացնում է աղջկան սիրո փայլով, որից հետո ձեռք է բերում բռնապետի աթոռը: Օգտագործելով սիրո զենքը ոչ ճիշտ, նա դիմացինից հեռվացնում է երբեմնի թանկ մարդկանց: Նա իրեն տղամարդ է զգում, կարծելով որպես հզոր անհատ,  բայց պետք չէ շտապել… Նման գործողությունները փաստում են այն մասին, որ տղան գիտի իր արժեքի քչության մասին, կամ ընդհանրապես չգիտի իր արժեքը, և շարելով պատնեշներ սիրած էակի շուրջը, ինքն իրեն ապահով է զգում: Սա խոսում է նաև փոխադարձ անվստահության մասին, և հերթական անգամ ապացուցում, որ քանի դեռ չկա ոսկյա մատանի նրանց մատներին՝ մշտապես վտանգի մեջ են:

Եվ սա սե՞ր է, թե՞ նողկալի պատերազմ՝ մի քանի անձանց միջև: Ես հակված եմ երկրորդ տարբերակին: Սերը դա կյանքի պատերազմի հերթական ճակատամարտերից է, որտեղ լինում են ամենաշատ զոհերը, որտեղ զենքի սխալ օգտագործում բերում է մարտի դաշտում գտնվող յուրաքանչյուր անհատի կյանքի կորուստին: Այստեղ միայն շահում է բռնապետը և նրա հզորագույն թիմը: Եվ չնայած որ  աղջնակը ժամանակին  խոստացել էր հավատարիմ մնալ իր զորքին, այնուամենայնիվ, նա թեպետ աննկատ, սակայն իր իսկ ձեռքերով դուրս է հանում սեփական զորքին,  չգիտակցելով քայլերի լրջությունը, քանի որ բռնապետն արդեն իսկ կիրառել է զենքը՝ սերը, ու զոմբիացրել իր ենթակային, ով անվերապահորեն ենթարկվում է վերնախավին:

Երբ սերը տհասի ձեռքերում է - սեր, հեղինակային, մտքեր

Իգական սեռի ներկայացուչիների հետ լուրջ պլաններ գծելը  կատարյալ հիմարություն է: Իհարկե, պետք է նշեմ առկա հույսի մասին, որն ինձ հուշում է, թե բացառություններ կան: Այնուամենայնիվ, մեծամասնությունը ստիպում է ասել, որ պետք չէ փորձել որևիցե լուրջ, կամ որ ավելի ճիշտ է ասել՝  որևէ ընկերական հարաբերություններ հաստատել աղջկա հետ: Նա ապագա ստրուկ կարող է դառնալ, և կատարել իր իշխանի հրամանները, ում մոտակա պլաններում հաստատ կա ձեզ շարքրից հանելու ծրագիր՝ եթե դուք տղա եք: Իսկ եթե ոչ, ապա դուք համեմատաբար ավելի երկար կմնաք ձեր ընկերուհու կողքին, բայց եթե ձեր ընկերուհու ձեռքբերովի եղբայրն արդեն լքել է, կամ ստիպված է եղել լքել նրան, ապա մի անհանգստացեք, դուք նույնպես նրա բախտին կարժանանաք: Իսկ պայքարելն անիմաստ է, քանի որ կուրացած ենթական իր իսկ ձեռքերով է ձեզ դռան կողմը ցույց տվել:

Երբ սերը տհասի ձեռքերում է - սեր, հեղինակային, մտքեր

Գովեստի խոսքեր եմ շռայլում այն մարդկանց հասցեներին, ովքեր զգալով սպասվելիք վտանգը, անձամբ են լքել մարտի դաշտն ու իրենց սպասվելիք ցավն ուղել նրան, ով շուտով պետք է ՛՛ցավեցներ՛՛: Թեպետ դրանից հետո նրանք աղջկա աչքերին դառնում են ստոր և ՛՛շաբլոն՛՛ տղամարդիկ, այնուամենայնիվ, շաբլոն կանանց հետ շարժվել է պետք հենց այդպիսի հասարակ կանոններով: Պետք է նրանց օգտագործել ժամանակավոր, քանի որ ուշ թե շուտ նրանք անձամբ քեզ կլքեն, ու դու ավելի ցածր կդասես քո անձը, և կցանկանաս փոխել ինչ որ բան, ու դրա պատճառով հակահարված  հասցնելու ցանկությունը առաջնային կդառանա քեզ համար: Բայց եթե դուք այլևս նույն մարտի դաշտում չեք, դա գրեթե անհնար է դառնում: Դու հարված կարող ես հասցնել անգամ դաշտի վերջնամասում գնտվելու ժամանակ, սակայն ոչ դաշտից դուրս....Մինչ վերջնամասին հասնելը, քո մեջ կխառնվի ամեն ինչ, այցի կգան անցյալի ուրախ օրերն ու երջանիկ պահերը, ապագայի հետ կապված լուրջ պլանները....կհասկանաք, որ իրոք, կատարյալ հիմարություն է եղել աղջկա հետ լուրջ պլաններ գծելը, և կհասկանաք նաև որ սա առաջի դեպքը չէր...Գուցե տխրե՞ք....իմաստ չունի, մենք բոլորս էլ մեր սխալների վրա ենք սովորում:

Երբ սերը տհասի ձեռքերում է - սեր, հեղինակային, մտքեր

Ուրախ եմ, քանի որ ինձ թվում է, որ ես դեռ մարտի դաշտում եմ, բայց իմ կյանքը ձեզ բնավ չի հետաքրքրում, իսկ եթե հետաքրրում էլ է, ապա ես որոշ հարցերում վստահ չեմ.....

Հարց է առաջանում, արդյո՞ք սերը վատ բան է....Բնավ....սերն այդքան էլ վատ բան չէ, միայն եթե այն ճիշտ օգտագործենք...ամեն մի տհաս կարող է սիրել, բայց բոլորը չեն կարող ճիշտ օգտգործել սերը: Կյանքը տգետին կարող է թագավոր կարգել, բայց ամեն թագավոր չի կարող երկիրը լավ կառավարել: Ուստի իշխաններին, բռնապետններին կուրանալուց առաջ նախօրոք թղթի վրա գրեք ձեր խոսքերն ու խոստումները, ձեր պատկերացրած կյանքն ու այն մարդկանց, ում  կուզեիք տեսնել ոսկյա մատանին կրելուց հետո: Դրեք այն փակ ծրարի մեջ, և պահեք ձեր գրպանում, գոնե ծերության ժամանակ բացեք ու տեսեք, որտե՞ղ կորցրեցիք այն մարդկանց, ում անունները գրել էիք թղթում...Կարծում եմ, կհամոզվեք, որ կորցրել էիք այն մարտի ժամանակ, որն ամենագեղեցիկն էր....ցավոք, դուք կուրացել էիք ու կատարում էիք բռնապետի հրամանները: Գիտե՞ք որքան ծիծաղելի է եղել այդ ստոր բեմադրությունը: Հակառակ դեպքում այդքան շատ մարդիկ չէին կորչի, քանի որ ձեր ստրկատիրական նողկալի համակարգը ունակ չէր շատերին քշել ձեր իսկ սեփական մարտի դաշտից....ոմանք ինքնակամ լքեցին վայրը, տեսենելով այդ գարշելի ցինիզմը....մի պահ կարող եք հրճվել, քանի որ ձեր անդուր վարքի պատճառով մարդկանց կորցնելը, հավասարազոր է սեփական ձեռքերով հարազատ մարդուն ձեր իսկ կյանքից հանելուն:

Երբ սերը տհասի ձեռքերում է - սեր, հեղինակային, մտքեր

Ավելի խղճուկ է վիճակը դառնում, երբ  աչքերիս առաջ զվռնում է կուրացածի  կարգախոսը, որը խոստանում էր հավատարմություն ու եղբայրական անմահ պայմանագիր.... մեկ անգամ ես էլ կարող եմ կուրանալ կարգախոսին, բայց երկրորդ անգամ միայն խոսքը բավարար չի լինի, ավելին, նոր կարգախոսներից անվստահության զզվելի հոտ է փչում, պետք է գործով ապացուցել խոսքը:  Ի դեպ, մեկի  ստի պատճառով մյուսների կարգախոսները նույնպես կեղծ են թվում, և եթե անգամ դրանք իրոք անկեղծ են, միևնույն է, անձը սպասում է գործերի....Սա 21-րդ դարի հիմար կյանքի օրենքներ են. ստրկատիրական ու բռնապետական տգետ մտածելակերպ՝ թաքնված այդ թանկ սիրո մեջ: Այս գաղափարը չի կիրառվում պետությունների վրա, սա զուտ մարդկային փոխհարաբերությունների պատճառով առաջացած անվերջ պատերազմի հիմնասյուներից մեկն է: 

Երբ սերը տհասի ձեռքերում է - սեր, հեղինակային, մտքեր

17

65

2223

  • ...
    2016-03-06 03:02:34
    Erevakayox qezanic senc post chei spasum. Trucik kardacim uxxaki nmanatip erkrord depqn e groxy tani duq anchapahas kam kisachapahas linelov grum eq knoj ev txamardu masin. Mi tox achqovs ynkav knojn ogtagorcel. Uxxaki posti mitqy karox es erku naxadasutyamb asel?
  • ...
    2016-03-06 03:02:34
    Erevakayox qezanic senc post chei spasum. Trucik kardacim uxxaki nmanatip erkrord depqn e groxy tani duq anchapahas kam kisachapahas linelov grum eq knoj ev txamardu masin. Mi tox achqovs ynkav knojn ogtagorcel. Uxxaki posti mitqy karox es erku naxadasutyamb asel?
  • ...
    2016-03-06 03:02:34
    Erevakayox qezanic senc post chei spasum. Trucik kardacim uxxaki nmanatip erkrord depqn e groxy tani duq anchapahas kam kisachapahas linelov grum eq knoj ev txamardu masin. Mi tox achqovs ynkav knojn ogtagorcel. Uxxaki posti mitqy karox es erku naxadasutyamb asel?
  • ...
    2016-03-06 03:02:34
    Erevakayox qezanic senc post chei spasum. Trucik kardacim uxxaki nmanatip erkrord depqn e groxy tani duq anchapahas kam kisachapahas linelov grum eq knoj ev txamardu masin. Mi tox achqovs ynkav knojn ogtagorcel. Uxxaki posti mitqy karox es erku naxadasutyamb asel?
    • Երևակայող 007
      2016-03-06 12:20:01
      Անչափաաս կամ կիսաչափահաս? Ավելի լավ է տարիքս իմանայիք նոր գրեիք. Ոչ, չեմ կարող
      • ...
        2016-03-07 17:53:47
        lav, hamakargchov kardaci, karciqs mi poqr poxvec, shat baner irakanutyany hamapatasxan ein... dzer mtqern en?
      • Երևակայող 007
        2016-03-07 19:30:47
        Մերսի :) Այո, հեղինակային են (ժպիտ)
      • ...
        2016-03-07 19:50:27
        isk qani tarekan eq? ete gaxtniq chi
      • Երևակայող 007
        2016-03-07 20:18:08
        20
      • ...
        2016-03-07 20:51:59
        oops (:|
    • Երևակայող 007
      2016-03-07 20:53:20
      ավելի շուտ դեռ 19, մի քանի ամիս կա 20-ի համար :D
  • Լի ^_^
    2016-03-06 14:02:47
    Վարդ որոշ բաներում համաձայն եմ,ճիշտ ես,,բայց լավա որ ընդհանրական չէս խոսում,,,դու բոլորին չի որ ճանաչում ես
    • Երևակայող 007
      2016-03-06 14:24:21
      Դե հա, միշտ էլ բացառություններ կլինեն, ուղղակի դժվար ա տարբերելը բացառիկներին, ընթացքում ա ամեն ինչ երևում.....
      • Լի ^_^
        2016-03-06 17:08:00
        ամեն ինչն էլ ընդհացքումա բացահայտվում,լավն էլ վատն էլ,,,ոչ միշտ ես առաջին հայացքից ճիշտ տպավորվում
      • Երևակայող 007
        2016-03-07 00:23:51
        հա հաստատ :)
      • Լի ^_^
        2016-03-07 09:42:13
        :) ըհըն
  • HardRock
    2016-03-06 14:22:45
    նախավերջին նկարը rammstein- ich will Երգի կլիպից ։Դ ։Դ
    • Երևակայող 007
      2016-03-06 14:23:39
      Այո, ռոկ չսիրելով հանդերձ էտ երգը ինձ գրավել ա (կիթառ) :D
      • HardRock
        2016-03-06 15:05:22
        ռամշտայնը ամենասիրածս խմբերիցա ։Դ (ուրախ)
  • +
    2016-03-06 17:01:10
    ամեն մի տողիտ հետ համաձայն էի ի զարմանս ինձ....դու քո ասած միտքը հետաքրքիր ձևով էիր բացատրում լավ ու հասկանալի օրինակներով դրա համար էլ երևի պարզ էր դառնում ինձ ....... ենքան էներգիա կար ու անկեղծ սրտի խոստովանութոյւն որ չգտեմ ոնց միտքս ասեմ...................ապրես...... (բռավո) Հակառակ դեպքում այդքան շատ մարդիկ չէին կորչի, քանի որ ձեր ստրկատիրական նողկալի համակարգը ունակ չէր շատերին քշել ձեր իսկ սեփական մարտի դաշտից....ոմանք ինքնակամ լքեցին վայրը, տեսենելով այդ գարշելի ցինիզմը....մի պահ կարող եք հրճվել, քանի որ ձեր անդուր վարքի պատճառով մարդկանց կորցնելը, հավասարազոր է սեփական ձեռքերով հարազատ մարդուն ձեր իսկ կյանքից հանելուն:
    • Երևակայող 007
      2016-03-07 00:23:38
      Շատ շատ շնորհակալ եմ անկեղծ կարծիքի համար, ուրախ եմ որ հասկացար (ժպիտ)
  • Աստղերի աղջիկը
    2016-03-07 00:21:38
    Վարդան լինել չար, բայց ոչինչ ես իրան ներում եմ O:) :D :D
    • Երևակայող 007
      2016-03-07 00:23:01
      Մերսի որ ուժեղ գտնվեցիր ու կարացար ներես (խոնարհվել) :D :D :D
      • Աստղերի աղջիկը
        2016-03-07 00:24:03
        Այո ես հզոր եմ ինչպես ձուկը ջրում......ՀԳ. Չասես, որ էտ ստե կապ չուներ :'( :D :D
      • Երևակայող 007
        2016-03-07 00:25:20
        Ուզում էի ասել որ էտ կապ չուներ, բայց հուշեցին որ չասեմ O:) :D :D :D
      • Աստղերի աղջիկը
        2016-03-07 00:27:09
        Վարդան ես քեզ մի քիչ չեմ սիրում մեղմ ասած, ստե կասեի ես քեզ ատում եմ, բայց դե պետքա մեղմացնել, չի կարելի O:) (ծաղիկ) ՀԳ. Մի ասա, որ իմ զգացնումնքերը փոխադարձ են, ես դա գիտեմ (փարթի) :D :D
      • Երևակայող 007
        2016-03-07 00:29:52
        Ես գիտեմ, լավերին ձևացնում են թե չեն սիրում O:) :D :D :D չասեցի, բայց ցանկանում էի, են էլ էլի մեկը հուշեց որ չասեմ :D :D :D
      • Աստղերի աղջիկը
        2016-03-07 00:31:36
        ես նույնը կասեմ՝ լավերին ձևացնում են թե չեն սիրում :D Հաջող Վալոդիկ Ձեր հետ հաճելի չէր :* :D :D :D
      • Երևակայող 007
        2016-03-07 00:34:07
        Ակտիվացել ես, բայց լավ, ոչինչ, ստեղ քեզ լավ զգա O:) :D :D :D
  • fiction ☯
    2016-03-07 16:25:29
    Մարդկային հարաբերություններում իշխելն ու բռնանալը ինձ նույնպես շատ ա անհանգստացնում, բայց առավել շատ անհանգստացնում ա էն, որ շատերին դուր ա գալիս սեփական ստրկատիրական վիճակը, իրենց դուր ա գալիս, երբ իրենց ինչ-որ մեկը թելադրում ա, թե ինչ հագնեն, ինչ անեն, ում հետ չփվեն... Դա ավելի ողբերգական ա ու ծիծաղելի, բայց առավել շատ՝ զզվելի:
    • HardRock
      2016-03-07 17:56:18
      թարգեք թեթև ապրեք,կատու պահեք,պիցա կերեք մետալ լսեք․․․Կյանքը չափից դուրս կարճա տենց բաների հետևից ընկնելու համար (ժպիտ) (վատ)
    • Երևակայող 007
      2016-03-07 19:30:28
      ինձ թվում ա որոշ դեպքերում իրանք չեն էլ հասկանում որ կոպիտ ասած ուրիշի նվագի տակ են պարում, բայց գուցե և նման մարդիկ տենց իշողների կարիք ունեն......հա կողքից շատ անտանելի ա....
    • fiction ☯
      2016-03-10 21:20:04
      թեթև ենք ապրում, բայց ոչ՝ անջատված... էդ մանր-մունր բաներ են, բայց կյանքի ամենակարևոր բաները էդ դետալների մեջ են, առանց դրանց ապրել ուղղակի հնարավոր չէ,և պետք էլ չէ..... :) Վարդան, բա որ էդ ամեն ինչի մասին պատմում են ուրախ ու ինքնագոհ ժպիտով :D
      • Երևակայող 007
        2016-03-11 19:05:35
        փաստորեն իրանք լավ էլ երջանիկ են տենց հա? :D
      • fiction ☯
        2016-03-13 20:12:37
        հաա, մի բան էլ երևի խղճում են նվաստներիս, որ մեր վրա բռնացողների չենք հանդուրժում :D
  • Էննի
    2016-03-07 23:03:03
    Միգուցե սա "տարիքային" առանձնահատկություն ա, բայց իմ պատկերացումները սիրո մասին լրիվ ուրիշ են: Ձեր ասոցիացիան սիրո հետ, ցավոք, արդիական ա, բայց, բարեբախտաբար, մենակ Հայաստանում ու մենակ խիստ որոշակի մասսայի մոտ:)) Համենայն դեպս, չէի ուզենա սեփական մաշկիս վրա զգալ Ձեր նկարագրած բռնատիրական կարգերը:))Միշտ հեգնել եմ էն մարդկանց, ովքեր ինքնակամ ձեռքերը մեկնել են շղթայելու. ամենաշատը կյանքում ազատությունն եմ սիրում... Իրականում, կարծում եմ, էդքան էլ ճիշտ չի սերը քաղաքականացնել, նույնիսկ ասոցիացիայի տեսքով: Չնայած, ռացիոնալ հատիկ կա էս ամենի մեջ:))
    • Երևակայող 007
      2016-03-08 00:34:07
      Դե հա, կարծում եմ Հայաստանից դուրս էս արդի չի....հուսանք չեք էլ զգա էտ կարգերը (գինի) ազատ լինելը հոյակապ ա, ոչ դուք եք նեղվում, ոչ էլ կողքինները.....կարծում եմ՝ սերը կյանքի մի մաս ա, կյանքն էլ իր հերթին նման ա քաղաքականության..... Հայաստանում էտ ամեն ինչը շատ վառ ա արտահայտվում....ցավոք սրտի.....
  • over the moon
    2016-03-13 20:21:43
    յա ես պոստը ոնցա վրիպե աչքիցս՞հիմա ընթերցեմմմ
    • Երևակայող 007
      2016-03-13 20:43:52
      Կարաս չընթերցես, կարաս ընթերցես, կարաս թողես հետո (փարթի) :D
      • over the moon
        2016-03-13 20:54:36
        usha arden kardumem :)
      • over the moon
        2016-03-13 20:59:23
        gites nuynisk lav ban@ karliya shahagorcel enqana ed ser bar@ shahagorcve vor inqstinqyan arjezrkvela :) de pordzi brnapet chlinel u ser@ axotqa bardzradzayn chaxotes
      • nean
        2016-03-13 21:52:09
        արժեք ունենում ա ,նոր ա արժեզրկվում :) կներեք,որ խառվեցի,ցտեսություն
      • Երևակայող 007
        2016-03-13 22:24:45
        ինձ թվում ա բոլորի մոտ չի որ արժեզրկվում ա, ամեն ինչ ՛՛կառավարման՛՛ ձևից ա կախված :)
      • over the moon
        2016-03-13 22:27:27
        de miguce,,,, es senc baneric glux chem hanum
      • nean
        2016-03-13 22:28:09
        մծամ,,,մի բարդացրա էլի :)
      • nean
        2016-03-13 22:28:24
        չոր հաշվարկ (դեմք)
      • Երևակայող 007
        2016-03-13 22:28:38
        դե նենց չի որ ես սիրո կարկառուն ներկայացուցիչ եմ
      • Երևակայող 007
        2016-03-13 22:28:52
        կիսատ եկավ, սմայլերը չէի դրե :D :D :D :D
      • nean
        2016-03-13 22:29:06
        սխալ դրեցիինքը պետքա լիներ--»" |-) "
      • over the moon
        2016-03-13 22:30:20
        chor hashvark? gites erevi matematikosner@ amenavat siraharnernen))
      • Երևակայող 007
        2016-03-13 22:31:25
        համա ինչի ես ձեր կոմենտները չէի տեսե (լուսնաքայլ) :D լավ ես սուս եմ O:)
      • over the moon
        2016-03-13 22:32:53
        h@?
      • Երևակայող 007
        2016-03-13 22:34:03
        ասում եմ կոմենտներդ չէի տեսե :D
    • over the moon
      2017-01-26 01:23:47
      hly ste hamarya mo tari ancela es comerin oho :)
  • over the moon
    2016-03-13 22:20:50
    դե ունենումա ,,,,, բարև ԱՆ
    • nean
      2016-03-13 22:23:04
      բարև ,լավ ես՞
    • over the moon
      2016-03-13 22:25:16
      ha indz incha exe aprumem eli du asa
      • nean
        2016-03-13 22:26:56
        ինձ էլ բան չի եղել
      • over the moon
        2016-03-13 22:28:14
        de lava... parapunqneric inch ka?
  • Lacrymosa
    2017-01-19 23:30:36
    լավն էր երևակայող
  • Lian
    2017-09-04 15:43:07
    երևակայող,փաստորեն մենք անչափահաս ենք լրիվ քո ոճն էր,դե ինձ իրավունք եմ տալիս համարել,որ քեզ լավ ճանաչում եմ քոփիից դուրս,դր համար էլ ասում եմ,որ քոնն էր O:)
    • Երևակայող 007
      2017-10-06 14:13:43
      փաստորեն, բայց չգիտեմ խի տենց մտածեցիր (:| :D իսկ էս քո մեկնաբանությունը քո ոճի մեջ չէր (ծաղիկ) :D բայց շա՜տ շնորհակալ եմ O:)