Copy SMS

Չարլի Չապլին «Իմ կենսագրությունը»

Մեկնաբանությունները այս պարագայում ավելորդ են... Հետաքրքիր և խորիմաստ անձնավորություն ,ում մասին երբեք վատը և ոչ ոք չեն կարող խոսալ...


Չարլի Չապլին «Իմ կենսագրությունը» - չապլին, իմ, կենսագրությունը

1. Հումորի հիմքում ընկած է «տառապանքը»: Այն մեզ օգնում է անարտահայտելին տեսնել այնտեղ, ինչը թվում է արտահայտելի և աննշանն այնտեղ, ինչը թվում է նշանակալի: Հումորը բարձրացնում է մեր կենսունակությունը և օգնում պահպանելու առողջ բանականությունը: Հումորի շնորհիվ մենք ավելի հեշտությամբ ենք տանում բախտի հեղհեղուկությունը: Այն օգնում է մեզ հասկանալու իրերի ճշմարիտ հարաբերակցությունը և ցույց է տալիս, որ չափից դուրս լրջության մեջ թաքնված է ծիծաղելին:

2.Բանականությունը զգացմունքի լիակատար բացակայության հետ կարող է բնորոշ լինել երդվյալ հանցագործին, իսկ զգացմունք առանց բանականության կարող է ունենալ և անմեղ տխմարը: Միայն այն դեպքում, երբ բանականությունն ու զգացմունքը լիակատար ներդաշնակվում են, մենք գործ ունենք մեծ դերասանի հետ:

3.Սպանելով մեկ անգամ` մարդը դառնում է սրիկա, սպանելով հազար անգամ` նա դառնում է հերոս:

4.Մարդու բնության մեջ կան պաշտպանական ինչ-որ հատկություններ, որոնք մոռացնել են տալիս և՛ ատելություն, և՛ ամեն տեսակ անախորժություն:

5.Հակառակ Ֆրեյդի, ես չեմ հավատում, որ սեռական կիրքը վճռական գործոն է մարդու վարմունքների համակարգում: Ես կարծում եմ ցուրտը, քաղցը և աղքատության ամոթը շատ ավելի խորապես են որոշում նրա հոգեբանությունը:

6. Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջացնի, բայց ես նայում եմ ձեզ և լացս գալիս է: Նա հաստատեց այն, ինչը ես վաղուց զգացել էի. ես ձեռք էի բերել ոչ միայն ծիծաղեցնելու, այլև լացացնելու հատկություն:

7.Ես ատում եմ հրաժեշտները: Ինչ էլ որ մարդ զգալու լինի մոտիկներիս անջատվելիս, հրաժեշտի այդ վայրկյանները միայն ավելացնում են տառապանքը:

8.Հաջողությունը հրաշալի բան է, բայց նրան սովորաբար ուղեկից է լարվածությունը:

9. Ես սիրում եմ ընկերներ, ինչպես և երաժշտությունը, երբ լավ տրամադրության մեջ եմ: Դժվար չէ օգնել ընկերոջը, երբ կարիքի մեջ է, բայց ոչ միշտ կարելի է զոհաբերել նրան քո ժամանակը:

11

4

3332

  • Hakob
    2016-03-07 22:32:46
    (բռավո)
    • NomyCule
      2016-03-08 17:30:40
      (ժպիտ)
  • Էննի
    2016-03-07 22:41:16
    Վերջին ժամանակներում անընդհատ ուզում եմէս գիրքը կարդալ ու միշտ թողնում եմ հետոյի համար: Երևի սա ազդանշան էր, կկարդամ:ՃՃ
    • NomyCule
      2016-03-08 17:31:01
      iroq shat hetaqrqir girqa kardaceq