Copy SMS

Մարտի 8

Մարտի 8 - Հետաքրքիր, խորիմաստ, դիպուկ


Սիրելի աղջիկներ  և կանայք շնորհավորում եմ բոլորիդ միամսյակը... Ներկայացնում եմ ձեզ հետաքրքիր նյութ մարտի 8-ի առաջացման մասին

Այս տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես' բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Կես դար անց' 1908թ.-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:


«1910թ. Դանիայի Կոպենհագեն քաղաքում անցկացվող Բանվորուհիների երկրորդ միջազգային կոնֆերանսի ընթացքում որոշվեց, որ աշխատավոր կնոջ' բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան' Կլարա Ցետկինի առաջարկությամբ կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել բանվորուհու միջազգային տոն»,- գրել է «Խորհրդային Հայաստանը» 1924թ. մարտի 8-ին:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ. Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել է 1914թ.: «Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց' իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ' պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի 8-ին (հին տոմարով' փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արեցին, որին անմիջապես արձագանք տվեցին ու միացան հարյուր հազարավոր բանվորներ ու զինվորներ»,-գրում է թերթը:

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Անկախության հռչակումից հետո' 1996թ., մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև' 2001թ., ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:


Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

13

9

1720

  • Lili
    2016-03-09 21:17:24
    ապրես արևս....քոննել..ինչքան նպատակ ունես թող կատարվի...մի խոսքով ինչքան լավ բան կա քեզեմ ցանկանում արևս...
    • NomyCule
      2016-03-09 21:53:53
      Apres im Lili..... (ծաղիկ)
      • Lili
        2016-03-09 23:08:55
        :*
      • NELLI
        2016-03-14 15:48:52
        shnorhavor
    • NomyCule
      2016-03-15 23:01:14
      qonnel Nelli jan
  • NELLI
    2016-03-14 15:48:20
    (նվեր)
  • Hambardzum
    2016-03-16 11:34:38
    Շնորհավոր //
    • NomyCule
      2016-03-16 13:16:25
      mersi Hambardzum jan (ժպիտ)