Լավագույն Youtube ալիքներ կամ լավագույն 3-ը
Այս նյութում ձեզ կներկայացնեմ, թե ինչ հետաքրքիր էջեր եմ գտել յութուբում, որոնք օգտակար կլինեն ձեզ...
Սկսեմ խոհարարական 3 ինձ համար լավագույն ալիքներից:
1. Рецепты от Кума: Ռուսական ալիք, որում մի հաղթանդամ տղամարդ պատրաստում է շաաատ համեղ ուտելիքներ՝ հիմնականում մսից: Այստեղ միշտ գտնում եմ հետաքրքիր բաղադրատոմսեր: Անգամ ուղղակի նայելն է հաճելի: http://www.youtube.com/channel/UCKGcKrCuWOtlVA4uw1DJLLg
2, Nicko's Kitchen: Ամերիկյան ալիք: Նորից խոհարարը տղամարդ է: Ինձ այս ալիքը դուր է գալիս նրանով, որ լավ որակով է նկարված, հիմնականում այնպիսի ուտեստներ են, որոնց բաղադրիչները մեզ մոտ հնարավոր է գտնել:
http://www.youtube.com/channel/UCffs63OaN2nh-6StR6hzfiQ
3. Рецепты от бабушки Эммы: Անունից արդեն պարզ է, որ պատրաստողը տատիկ է: Ինձ գրավել է այս ալիքը նրանով, որ պատրաստում է՝ մեզ հիմնականում ծանոթ բաղադրատոմսերով, խոսում է շաատ հաճելի և ընդհանրապես հեշտ է իրեն հետևելով պատրաստել սովորելը: Հա, և ամենակարևորը հիմնականում տորթեր է պատրաստում, աննկարագրելի ախորժելի տեսքով:
http://www.youtube.com/user/videoculinary
Անցնենք սպորտային ալիքների: Դրանք դիտելով և կրկնելով կարելի է լավ արդյունքների հասնել: Այստեղ ինչպես մարզումների, այնպես էլ սննդակարգի մասին հետաքրքիր վիդեոներ կարող եք դիտել:
TGym - Яркий путь к совершенству!: Այս աղջիկը մարզումների ընթացքում նաև բացատրում է վարժությունների իմաստը: Ինձ դուր է գալիս նրանով, որ իրար հետ հավասար անում եք մարզանքներ և երբ ուժերդ սպառվելու վրա են, տեսնում էս, որ նա շարունակում է և դու էլ ուժ էս գտնում քո մեջ: Աղջիկների համար լավագույն ալիքն է:
http://www.youtube.com/user/TheTGym
2.Fitness blender
Այս ալիքը ևս լավն է: Մոտիվացիոն: Վերջերս եմ գտել, բայց վստահորեն խորհուրդ եմ տալիս նայել:
3.Yoga with Adriene
Յոգայով չեմ զբաղվում, բայց եթե ուզում եք սկսել, կարծում եմ այս ալիքը կօգնի ձեզ:
Գեղեցկության մասին նույնպես մոռանալ պետք չէ: Սա տղաներին չի վերաբերվում, նրանք ի ծնե սքանչելի են և իրենց գեղեցկությունն ընդգծելու կարիք չեն զգում:
1,Luxy hair
Հետաքրքիր սանրվածքների տեղ: Ինձ դուր է գալիս նրանով, որ ինքդ կարող էս քեզ անել այսպիսի սանրվածքներ:
2,MissAnnsh
Սա արդեն խառը ալիք է: Իր մեջ ունի թե մեյքափին, թե սանրվածքներին, թե մաշկին և արտաքինին վերաբերող վիդեոներ:
3.Елена 864
Չնայած ես դեմ եմ գովազդներին, բայց սա այն քիչ ալիքներից է, որտեղ հենց իր վրա փորձարկում է ապրաքները և ասում կարծիք դրանց մասին: Նաև շատ թեմաներից է խոսում, որոնք քիչ են շոշափվում այլ գեղեցկության ալիքներում: Հիմնականում շպարի և մաշկի խնամքի մասին է:
Անցնենք այն ալիքներին, որոնք ինչ-որ նոր բան կարող են սովորեցնել:
1,SlivkiShow
2.Уроки лайфхакера
3.Zieger Channel
Անգլերեն խորհուրդ կտամ սովորել գրքերով և ֆիլմերով, իսկ եթե դժվարանում եք ֆիլմեր դիտել, ապա այս ալիքները կօգնեն ձեզ ավելի կարճ ժամանակում անգլերեն սովորել:
1.TheEllenShow
2.MyLifeAsEva
3.Superwoman
Կարծում եմ հավանեցիք և գտաք ալիք, որը կօգնի ժամանակը յութուբում օգտակար անցկացնել: Եվ որպես հավելում այս ընտանիքի ալիքը կավելացնեմ` Ekaterina Saibel: Ղազախստանում ապրող երջանից ընտանիք՝ հայր, մայր, 3-ամյա որդի, 2 շնիկ: Ամեն օր նոր հոլովակ: Ընտանիքի իդեալական օրինակ:
Արամ Պետրոսյան
2016-03-14 16:29:58...
2016-03-14 20:48:05