Copy SMS

Բաց ու փակ (հենց նոր հասկացա)

Նվիրում եմ Նարե-ին

Բաց ու փակ (հենց նոր հասկացա) - Նարե, քույր, շնորհավոր, անտարբերություն

-Բարև, Նար, ո՞նց ես, դասե՞րը… Նար, մի բան եմ ուզում ասել (ես անգամ պատասխանները չեմ լսում… ինձ պետք չէ իմանալ նրա որպիսությունը, իմ նպատակը նոր որպիսություն ստեղծելն է, իսկ ինչ վերաբերում է հարցերին՝ չսովորեցի իմաստ ունեցող հարցեր տալ)… Նար, դու գիտե՞ս՝ որն է աշխարհի ամենավատ բանը, չգիտե՞ս, ափսոս… Դու զարմանում ես (դե՜ ասենք՝ բնական է), բայց իրոք հետաքրքիր է գիտես. ինչի՞ց են մարդիկ առավել շատ նեղվում... Ֆիզիկական ցավի՞ց (հարցն արդեն իսկ անիմաստ էր), միգուցե մարդկանց սարկազմն է ցավեցնու՞մ... Չէ՜, սարկազմի դեպքում նույնիսկ հաճելի է ընդունել այդ «սառը կերակուրը», որովհետև այդ դեպքում գոնե գիտես, որ լավ «խոհարարի» հետ գործ ունես (սարկազմը, անշուշտ, ինտելեկտ է պահանջում, իսկ դու չես կարող թուլություն չունենալ դրա նկատմամբ)...

Բաց ու փակ (հենց նոր հասկացա) - Նարե, քույր, շնորհավոր, անտարբերություն

Դե՜, ու՞ր հասար, հիմա գիտե՞ս՝ որն է աշխարհի ամենավատ բանը... Լավ, ես կշարունակեմ (երկարաբանելու տրամադրություն ունեմ այսօր):

Կարծես տեղ է հասնում... մի րոպե՝ դու իրոք կարծու՞մ ես, որ աշխարհի ամենավատ բանը տգիտությունն է: Մի սխալվիր, Նարե, մի՛ սխալվիր, գոնե դու մի՛ սխալվիր: Տգիտությունը եղել է հագուստը աշխարհի ամենավատ բանի: Իսկ վերջինս թաքնվում է, թաքնվում է միշտ ու այնքան հաստ մաշկի տակ, որ խոցելն անգամ անհնարին է (հիմա հասկացա՞ր, թե ինչու է նա այդքան անհայտ ու անհասցե):

Բաց ու փակ (հենց նոր հասկացա) - Նարե, քույր, շնորհավոր, անտարբերություն

Լավ, ես կկարճեմ, բայց վախենամ՝ գործն ավելի է բարդանում: Աշխարհի ամենավատ բանը առաջացավ միաժամանակ այն պահին, երբ հողագնդի վրա սկսեց քայլել բանական մարդը: 40000 տարի առաջ մի ինչ-որ ապուշ (դե արի՛ ու մի՛ ասա) առաջին անգամ անտարբերությամբ նայեց աշխարհին ու իրպեսներին (մինչ նրա հայտնվելը միայնակ պտերոդակտիլն անգամ անտարբեր չէր կարող նստել իր բնում):

Մարդը նայում է աշխարհին ու պարզապես վերցնում այն, ինչ իրեն պետք է: Նա չի նայում ոչ մի բանի, նրան չի հետաքրքրում ոչինչ, մարդն ուղղակի սլանում, կներեք, սողում է դեպի իր «նպատակը»: Եթե կան իր ճանապարհին մարդիկ ու արժեքներ, «պետքս է» ասում է նա ու հերթական անգամ տրորում մեկի ինքնագնահատականն ու եսը: 

Բաց ու փակ (հենց նոր հասկացա) - Նարե, քույր, շնորհավոր, անտարբերություն

«Պետքս է»…. ինձ ցավեցնում է այս արտահայտությունը, ես վախենում եմ, շատ եմ վախենում նրա համար, ում բերանից դա դուրս է թռչում: Ես վախենում եմ, որ հողագունդը չի դիմանա այդ անտանելի բեռին. երևի մի օր կկորցնի ձգողության ուժը անտարբերության մատնվելուց  (թեպետ դա գուցե տրամաբանական վախճանը կամ հաղթանակը լինի բոլորիս՝ նրանց՝ ովքեր մարդ անունն են կրում… դժբախտաբար)…

«Անտարբերությունն անզեն գնդակահարություն է»… Գիտես մարդկանց միայն անհրաժեշտ է, որ շոյեն իրենց սնապարծությունը, ժպտան դեմքներին, փափուկ բարձ դնեն գլխների տակ՝ ասելով, որ իրենք շատ լավն են ու հանճարեղ են ու վերջն են… Մենք շատ շուտ ենք հավատում (հավատում են բոլորը, այլապես աշխարհը մեկ վայրկյան անգամ չէր կարող գոյատևել…. Երևի դա իրոք անհրաժեշտ է):

Դե, վերջ, բավական է, այս հո՞գսն էլ ինձ տվեցին, ինչու՞ եմ ես ինձ բոլորի փոխարեն մեղավոր զգում, չգիտեմ…

Բաց ու փակ (հենց նոր հասկացա) - Նարե, քույր, շնորհավոր, անտարբերություն

Նար, հիմա արդեն հասկացար, անպայման հասկացար (չէ՞ որ ես ասելիքս խնամքով հալեցրի ու լցրի ականջներդ, քեզ մնում է ընդամենը դրանք տեղափոխել  «վերլուծական արտադրամաս»՝ ուղեղ):

 Աշխարհի ամենավատ բանը անտարբերությունն է, Նար (կուզես՝ կոչիր եսասիրություն), անտարբերությունն իր բոլոր դրսևորումներով՝ անտարբերություն դեպի մարդիկ, դեպի արժեքները... Անտարբեր են նաև նրանք, ովքեր կոտրում են հոգեկան փնտրտուքի մեջ գտնվողներին. ինչքա՜ն շատերն են մեզ հավատացրել (մեղա՜, փորձել հավատացնել), թե հերոսներ չկան, թե մաքրություն չկա, թե անձնազոհություն չկա, ինչքա՜ն են մեզ ասել, որ պետք է ջնջել միջոցների մեջ գտնվող սահմանափակումները (այս մեկը դու շատ ավելի լավ գիտես):

«Ազնիվ նպատակներն անազնիվ միջոցներ չեն հանդուրժում»... Նար, Մոնթեից էլ առավել դու ես ապրեցրել էս տողերը իմ գլխում (իսկ տողերն ապրեցնելով արժեքներ են ապրեցնում): Ու դրանով դու նույնպես հերոս ես դառնում (միայն հերոսները կարող են արժեքներ ապրեցնել):

Բաց ու փակ (հենց նոր հասկացա) - Նարե, քույր, շնորհավոր, անտարբերություն

-Նար, մի բան մոռացա ասել (չէ, չէ, չէ, դու մի՛ խոսիր, այսօր իմ հերթն է, կվերջացնեմ ու կիջնեմ աթոռից)… Նար, չէ՜, Նարե՜՝ այսպես ավելի լավ է հնչում… Շնորհավո՜ր (մտքիս լավ բան չի գալիս, գողանալ էլ՝ չեմ ուզում) . .

Խոստացիր, որ մինչև վերջ կլսես. ես չկարողացա, շատ շեղվեցի, գոնե թող Բեթհովենը 20-ամյակդ շնորհավորի (ես իրեն վստահում եմ :) )

Բաց ու փակ (հենց նոր հասկացա) - Նարե, քույր, շնորհավոր, անտարբերություն



Շնորհակալություն ուշադրության համար

13

22

1814

  • Նարե
    2016-03-16 19:24:48
    Մել, հատիկ- հատիկ յուրաքանչյուր բառ հոսում էր մարմնովս, այդպես քիչ է լինում , չէ՞... չես էլ պատկերացնի ինչքան լավ է ասված ամեն ինչը... մեկ մեկ ինձ թվում է , որ ամենաանհեթեթ բանը նույնիսկ ,եթե ասեմ կամ անեմ , մի վայրկյան անգամ չպիտի վախենամ , որովհետև կա այդ մարդը , որ ինձ կհասկանա ... մի վախեցիր ՝ չեմ անի : Այ ... սարել ես գլխիս ՝ ասելով , որ ես յանիմ տգիտությունն եմ համարել ամենավատ բանը , բայց դե հասկանում եմ հնարքդ. կարևորը գեղեցիկ կերպով կարդացի այն , ինչ ասել էր հոգիդ, ու գիտե՞ս ինչի էին մատներդ այդքան վստահորեն հավաքում տառերը , որովհետև ճանաչում էիր նաև իմ հոգին ու այն նման էր քոմնին ... հասել ես նպատակիդէ այսոր ստեղծեցիր այդ նոր որպիսությունը , թե չե մարդ հոգնում է անընդհատ որպիսություն իմանալուց ... արի մի հատ պաչեմ , լա՞վ
    • fiction ☯
      2016-03-16 20:45:41
      նչքան ուզում ես, ես քեզ կհասկանամ :) չէ, Նար, պարզվում ա շատ դժվար ա գրել մարդկանց մասին, որոնց ճանաչում ես, ու վերնագիրն էլ պատահական չէ: Ոչինչ Նար ջան, պիտի մի քիչ էլ սարքեմ գլխիդ, սենց բան ա էդ անտերը: :D էկա :D
      • Նարե
        2016-03-16 23:30:59
        (ծաղիկ) (ժպիտ) :)
  • Նարե
    2016-03-16 19:41:09
    սխալներիս համար, ներող, էս քոփին տեխնիկական սխալներ գլխիդ սարքելու համար մի հատ ա, ոչ վերև էր անում , ոչ ներքև , որ ուղղեի , նոր ուղարկեի
    • fiction ☯
      2016-03-16 20:46:03
      ոչինչ, ես քեզ հասկանում եմ (հիմա հլը փառք ա)
  • Hakob
    2016-03-16 20:56:56
    (բռավո)
  • ✵✵✵Արայիկ✵✵✵
    2016-03-16 22:00:09
    (ախ)
    • fiction ☯
      2016-03-17 20:17:21
      ինչի՞ համար (:|
  • ★star11
    2016-03-16 22:17:10
    Chish baner kayin bayc voch amen inchi het em hamadzayn erevi hetaqrqrutyunn el henc eta
    • ★star11
      2016-03-16 22:20:31
      Ha uzum ei sharunakem..... Hamadzayn chem antarberutyan het et shat depqerum prkutyuna,shat depqerum zenq ,erbemn inqnutyun,vorosh depqerum korcanum isk ar hasarak uxxaki antarberutyun antarbruyan nkatmamb O:) amen depqum apres tekuz nra hamar vor im pes ches mtacum
      • fiction ☯
        2016-03-17 20:17:44
        դու էլ ապրես Լիլ ջան
      • ★star11
        2016-03-17 20:20:56
        Մելինե ես ինձա թվում թե ենք իրար լուրջ բան ենք գրել ու հենց նոր ես քո անունը գրեցի մեծատառ ու մինչև վերջ :^) (պաղպաղակ)
      • fiction ☯
        2016-03-18 20:11:37
        ոչ, քեզ չի թվում, դու իրավացի ես :D
      • fiction ☯
        2016-03-18 20:11:38
        ոչ, քեզ չի թվում, դու իրավացի ես :D
  • Andranik2014
    2016-03-17 11:29:22
    (վայքո) apres
    • fiction ☯
      2016-03-17 20:18:03
      ու՞ր էիր կորել, ինչի՞ ես զարմացած
  • ((((
    2016-03-17 21:35:27
    հետաքրքիր ա (ծաղիկ)
  • Նիկեա
    2016-03-20 14:30:55
    դու տաղանդ ես Մել, Մելսսսսս, չէ՛, Մելոս...Քուրիկիդ ծնունդդ էլ թող շնորհավոր լինի՛՛ճիշտ ա ուշացումով ա, բայց դե..՛՛...... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • fiction ☯
      2016-03-20 20:32:35
      ապրես Գոգ ջան,ոչինչ..