Copy SMS

Untitled...

                                


Untitled... - անանուն, մտքեր

Մանկությո՜ւն…
Երևի թե չկա մի գիտակից, հասուն մարդ, որը երբևէ չի երազել նորից մանկանալու մասին ու պատճառը այն չի, որ մանուկ ժամանակ եղել ենք անօգնական, պուճուրիկ, միշտ ինչ որ մեկի կարիքն ունեցող մանկիկներ, ովքեր առանց սատար կանգնող մարդկանց ոչինչ են…
 Հետաքրքիր է, որ մարդիկ մտածում են, թե մեծանալով իրենց թևերը կաճեն ավե՜լի, բայց երբ մեծանում են, սկսում գիտակցել կյանքը՝ այդ թևերը կամա՜ց-կամաց չեն դիմանում ծանրությանը ու, չլմփ ՜, դու հայտնվեցիր ներքևում, որտեղ կարող ես քեզ գիտակից մարդ համարել, արդյունքում՝ չունես թևեր ու ստիպված ես սովորել մագլցել:
 Ա՜խ, ա՜խ,  ի՞նչ մանկություն առանց հեքիաթների, ավելի ճիշտ, ես կասեի, ի՞նչ կյանք առանց հեքիաթների: Չէ՜ մեր կյանքն անհամեմատ բարդ է, ինչ որ հեքիաթի հետ համեմատվելու համար քանզի հեքիաթներում պետք չի գուշակել՝ ո՞վ է թշնամի, ո՞վ բարեկամ, իսկ ա՜յ մեր կյանքում՝ ամենալավ բարեկամը՝ թշնամի, ամենաերկրորդական անձը՝ ապագա բարեկամ, ամենամոտ հարազատը՝ հավերժ  «անծանոթ» : Նմա՞ն է հեքիաթի… Չէ, չէ՞: Բայց մի բան՝ կյանքը, որով մենք ապրում ենք, իհարկե հեքիաթ չի, բայց կան պահեր, որոնք ուղղակի հեքիաթային են: Ու հավատացեք, մարդկանց շա՜տ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, բայց ոչ բոլորն են երջանիկ: Գիտե՞ք ինչու: Որովհետև մարդիկ կամ վախկոտ են, կամ ԺԼԱՏ:
 Ու նույն ձևով դժբախտ պահերը նման են ողբերգության, հուզումնալիցը դրամայի, ծիծաղելին կատագերգության, ու այսպես շարունա՜կ:
 Սրանք հաջորդում են միմյանց, ու ոչինչ կայուն չի, քանզի կյանքն ինքը նման չէ կայուն որևէ բանի, անգամ մարդկային ամենաթանկ բանը՝ ժամանակը ամեն ակնթարթ փոխվում է՝ իր տեղը զիջելով հաջորդին՝ մարդկանց էլ ստիպելով իրենց աթոռից իջնել ու զիջել հաջորդին:


 Ավարտելով այս ամենն ուզում եմ ասել հետևյալը՝  մարդիկ, սիրեք միմյանց, մի հուսահատվեք ու ներողամիտ եղեք, քանզի հիշողությունն է մեր ամենակայուն բանը:                                       


6

0

801