Copy SMS

Հիմա էլ ես գրեմ…

Հիմա էլ ես գրեմ… - ըհն, ըհն, ըհն


Գրում եք շատերդ, կարդում եմ, հաճախ համաձայնում եմ գրածին, երբեմն ծիծաղում գրածի վրա: Չգիտեմ հորինված է, թե իրական ձեր գրածը, բայց իմը եղածի մասին է: Տեղ-տեղ շատ կնկարագրեմ, տեղ-տեղ կզսպեմ բառերս, ինձ դրանց մեջ չդնելու և չարտասվելու համար: Հա, հենց արտասվել, ոչ թե լացել: Երբ ուղղակի լուռ նստած հոգեպես ցավ էս զգում ու ցավը թեթևացնում են լացի տաք կաթիլները: Եռացող աչքեր, սրտի հատվածում ուժեղ կծկում, բայց լռություն: Գուցե չափից ավել եմ նկարագրում զգացածս, բայց իմ առաջին փորձն է մտքերս ստեղնաշարին տալու: Չնայած, ինքս իմ հետ շատ եմ խոսել, հարց ու պատասխան արել: Եվ գիտեք ինչ, արդյունքում շատ հարցեր են լուծում գտել: Մի քանիսն էլ օդում մնացել: Այո, չզարմանաք, բայց ես իմ հետ գրական եմ խոսում, հարգանք է իմ հանդեպ, թե սովորություն չգիտեմ:

Հիմա էլ ես գրեմ… - ըհն, ըհն, ըհն

Տվյալներ, թվեր, փոփոխված անուններ գրելու կարիք չկա:  Մի թիվ կասեմ 6: 6 ամիս անցավ ու հանգած հրաբուխի վրա մի ծաղիկ էլ չկա: Կյանքում շատ ծանր պահեր ենք ունենում, հիշեք ձեր ստացած առաջին 2ը, իսկ հիմա՞, նույն տխրությունն է, թե դա արդեն մանրուքի է վերածվել: Մեր կուրսում մի աղջիկ կա Սիրիայից եկած, անընդհատ ժպտում է և ուրախ է: Հաճախ հանդիպած կլինեք նոր եկած Սիրացիների մոտ ժպիտ: Դա ցավից է: Չէ, չեն թաքցնում, ուղղակի գիտեն, որ կա ցավ ու մինչ այդպիսի ցավի կրկին հանդիպելը ուզում են ժպտան ու ուրախ ապրեն: Դա իմ կարծիքն է: Չշեղվեմ, հա, 6ամիս առաջ իմ ապրած կյանքի ամենաուժեղ ցավն էր: Կուզեյի ասել նաև չապրած կյանքիս, բայց գիտեմ, որ կա ծնողների կորուստ, սիրելիի կամ երեխայի ու շատերն են ստիպված ապրել դա: 50 օր իմ ինքնասպանությունից առաջ: Մի քանի պոստ առաջ այս թեման էր: Նայեմ իմ ձեռքի մուգ շագանակագույն սպիին, որը վերջերս շատ է քոր գալիս և գրեմ: Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ իմ ապրած կյանքի ամենաուրախ օրն էր: Ուղիղ 50 օր: Օր, երբ ասում էի, չհամաձարկվես մոռանալ: Հիշի ամեն մանրուք ու չմոռանաս, սա քո ամենալավ օրն էր: Ու սկզբի 4-5 ամիսներում էլ: Ամեն գիշեր հիշում էի մանրուքները: Բայց երևակայությունը ամեն ինչ փչացրեց: Եկավ ֆանտազիաների շրջան և հիշելուց իրականն ու երևակայականը համարյա ձուլվում էին: Անտանելի է: Ինքնասպանության փորձը, դա թույլ մարդն է անում: Ես ինձ զգում էի անօգնական ու չէի ուզում ապրել այն, ինչ գիտեյի որ սպասվում է: Բայց մյուս կողմից ամեն ինչ արդար էր: Եղավ կյանքում լավ շրջան, բարձրացա վեր ու ուժեղ անկում, կոտրված մեջք: Ցավոտ բուժում: Իսկ հետո ընտանիքի անդամների և բարեկամների այցելություններ հիվանդի պալատ: Բուժման արագացում և կարծես թե ամեն ինչ ավելի լավ է, քան առաջ էր: Բայց կա բաց, կա պակաս, կա հիշողություն, որ ջնջել չի լինի: Ի դեպ, մարդ հոգեպես ցավ զգում է ընդհամենը 12 րոպե, մնացածը ներշնչումից ու մտքերից են:

Հիմա էլ ես գրեմ… - ըհն, ըհն, ըհն

Չեմ սիրում ու կարիք էլ չեմ գտնում պատմելու պատմություն, որ մոռացվելու է, ու այդ պատմությունից միայն կարծիք է մնալու իմ մասին: Թերթը 2 էջ ունի ու մինչև երկուսն էլ չկարդաք չեք հասկանա: Այնպես որ մի դեմքից պատմություն պատմելը ճիշտ չէ, եթե դու գործող անձ էս: 

Չգիտեմ էլ ինչ եմ ուզում ասել, ասել ամեն ինչ ու չբացահայտել ոչինչ: Գրեցի, որովհետև հազիվ փորձեցի ինքս ինձ հետ անկեղծ խոսել ու կուզեյի կարդաք, չգիտեմ ինչի: Խաբում եմ շրջապատիս: Եթե մարդ իր ասած ստին հավատա, դիմացինն էլ կհավատա: Բոլորի մոտ ինձ անհոգ ներկայացնելով ու փորձելով հաղթահարել այն վախը, որ կխղճան ինձ ու կուզեն օգնել, արդյունքում խաբում էի ինձ: Ու արդեն հավատում էի:

Ուղղակի իմացեք, ամեն ինչ անցողիկ է: 

Հեռանում ես դու... 
Եվ մի իմանա,
Որ արյանս մեջ դու պիտի փակվես
Վերջալույսի պես
Եվ պիտի մխաս
Հանգչող արևի տխուր մխանքով:
Եվ մի իմանա, որ մենության մեջ,
Երբ քո անունն եմ ինքս ինձ տալիս,
Զարթնում են հանկարծ թախծագին բառեր
Եվ իրիկնային կապույտի միջով
Գնում են կորած մանուկների պես
Ու հեռուներում հեծկլտում են խուլ...


Եվ մի իմանա, որ երբ ուսերիդ
Հպարտ ու շողուն քնքշանքն եմ հիշում...
Իմ որբ մատները տառապում ցավով,
դառնում են այնպես
Քնքուշ ու վայրի...


Հեռանում ես դու...
Եվ չէի ուզի,
Որ իմ այս սերը բառերի փոխված,
Պոկվի ինձանից ու հեռու գնա:

Ախր նա շատ է
Փխրուն ու ցավոտ,
Նա շատ է իմը
Ու...վերջինն է նա...

...
6

4

1028

  • Lil Petrosyan
    2016-03-21 23:31:52
    ապրես :*
    • ...
      2016-03-21 23:40:24
      mersi (ծաղիկ)
  • Hakob
    2016-03-22 12:48:02
    (բռավո)
    • ...
      2016-03-22 13:34:53
      O:)