Copy SMS

Մարդասպանի օրագիրը

Մարդասպանի օրագիրը - հոգեբանություն, սպանություն, օրագիր, մոտիվացիա


1999 թվականի ապրիլի 20-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի «Կոլումբայն» ավագ դպրոցում երկու դեռահաս՝ Էրիկ Հարիսն ու Դիլան Կլիբոլդը մասսայական սպանություն կատարեցին, որից հետո ինքնասպան եղան: Մարդկությունը երկար ժամանակ ցնցված էր կատարվածից: Բնականաբար, սպանության հեղինակների հասցեին հնչում էին մեղադրանքներ, անեծքներ ու հայհոյանքներ… Բայց մեդալը երկու կողմ ունի:
Ոչ ոք չի փորձել խորությամբ ուսումնասիրել նրանց այդ արարքի մոտիվները: Բայց չէ՞ որ ցանկացած արարք հետևանքից բացի ունի նաև պատճառ: Իսկ միգուցե այդ դրդապատճառներն ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից…

7 նոյեմբերի, 1998թ.

    Օրագրի գաղափարը, մեղմ ասած, հիմարություն է, բայց իմ խելապակաս հոգեթերապևտը պնդում է, որ դրա միջոցով ես կկարողանամ ավելի լավ հասկանալ ինքս ինձ: Հիմար գաղափար է: Ո՛չ հակադեպրեսանտները, ո՛չ այս գրողի տարած թղթի կտորը, ոչ ծերուկ հոգեթերապևտը, ոչ էլ ուրիշ մեկը չեն կարող ինձ բուժել: Որովհետև ոչ ոք չգիտի, թե ես ինչ հիվանդությամբ եմ տառապում: Ես հիվանդ եմ ատելությամբ: Իսկ ատելությունը բուժվում է միայն արյունով…
   Ի՞նչ գրել: Միգուցե իմ երազանքների մասի՞ն: Օհ, ոչ, ախր ես վաղուց եմ դադարել երազել: 11 տարեկանում երազում էի Սուպերմենի նկարով տետր ունենալ: Մայրս այն գնեց, երբ ես արդեն 13 տարեկան էի: Նա չէր հասկանում, որ ես առանց այդ էլ դասընկերներիս ծաղրի առարկան էի…
   Այո, շատ բան կարելի է հիշել մանկությունից: Օրինակ այն, որ իմ ամենամոտ ընկերուհին, ավելի ճիշտ՝ իմ միակ ընկերուհին որոշեց, որ չափազանց լավն է ինձ համար ու միացավ «աշակերտական էլիտային», որոնց մշտական ծաղրի առարկան ինձ նմաններն էին: Ինչո՞ւ: Ինչո՞ւ հենց ես: Որովհետև ես չէի փորձում ինչ-որ մեկին նմանվել: Ես ֆուտբոլ չէի խաղում, որովհետև պարզապես չէի սիրում: Ես ինձնից թույլերին (որոնք, իմիջիայլոց, այդքան էլ շատ չէին) չէի ծաղրում՝ ինքս ծաղրի առարկա չդառնալու համար: Ես կեպիս թեք չէի դնում, միայն որովհետև այդպես էին անում դպրոցի բոլոր հայտնի տղաները…
   Ինչևէ, անցյալը վերհիշելը դատարկ գործ է: Իմ դպրոցում բոլորը ձգտնում են հայտնիության ու նշանակալիության: Բայց նրանք չեն հասկանում, որ իսկապես հայտնի ու հիշվող լինելու համար նախ պետք է մեռնել…


Դիլան Կ.

29 նոյեմբերի, 1998թ.

   Էրիկն ու ես մտերիմ ընկերներ ենք՝ սկսած 1996 թվականից: Մի օր, երբ անիմաստ ժամեր էի սպանում վիրտուալ իրականությունում, պատահաբար գտա Էրիկի բլոգը, որտեղ նա պարբերաբար հումորային գրառումներ էր անում դպրոցի, աշակերտների ու ծնողների մասին: Նորմալ մարդն առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չէր նկատի դրանց մեջ, մինչդեռ ես հասարակության նկատմամբ զգում էի նույնն ինչ որ նա, հետևաբար՝ իմ աչքից չվրիպեց նրա բոլոր գրառումներում առկա կծու ծաղրը… Հետո պարզվեց, որ մենք սովորում ենք «Կոլումբայնում»:
   Հաճելի էր ընկերանալ մեկի հետ, ով քեզ կեղտ չի համարում…
   Էրիկն ինձ շատ լավ էր հասկանում: Մենք ընդհանուր շատ թեմաներ ունեինք: Շատ չիրագործված գաղափարներ, որոնք պատրաստվում էինք միասին իրագործել…
   Մոտ մեկ տարի առաջ, իսկ ավելի կոկնրետ՝ հունվարի երեսունին, մեզ ձերբակալեցին. Լիտլտոնի ծայրամասում կայանված բեռնատարից զենք ու սարքավորումներ էինք գողացել: Դատարանում խոստովանեցինք, որ, այո, մենք ենք կատարել գողությունը, և մեզ ուղարկեցին հատուկ կուրսերի, որնք, իբրև թե, կանխարգելում էին հանցագործությունները դեռահասների շրջանում: Մեզ բաց թողեցին մեր լավ պահվածքի շնորհիվ, բայց, այնուամենայնիվ, մենք հսկողության տակ էինք: Էրիկը նույնիսկ նամակ գրեց բեռնատարի վարորդին, որում երկուսիս անունից ներողություն էր խնդրում մեր հիմար արարքի համար:
   Նրանք չէին հասկանում, որ այն, ինչ տեսնում են, մի չնչին մասն է այն ամենի, ինչ չպետք է տեսնեին:


Դիլան Կ.


Մարդասպանի օրագիրը - հոգեբանություն, սպանություն, օրագիր, մոտիվացիա

5 դեկտեմբերի, 1998թ.

   Մայրս ստիպում է ինձ գնալ այդ ցնդած հոգեթերապևտի մոտ: Մոտ երկու ամիս առաջ նա ընթրիքի ժամանակ հայտարարեց, որ ես վերջերս չափազանց ագրեսիվ եմ դարձել: Ու որոշեց, որ միակ ելքը հոգեթերապևտական սեանսներն են: Իրականում դրանք ինձ ոչնոչվ չեն օգնում, պարզապես դա մորս և մյուսների բերանը փակելու միակ միջոցն է:
   Եվ իսկապես, չեմ հասկանում, թե այդ երբվանից նրա մոտ մայրական բնազդն արթնացավ: Մինչև վերջին ժամանակներս, թե՛ մայրս, թե՛ հայրս խորագույնս թքած ունեին ինձ և այն ամենի վրա, ինչ կապված է ինձ հետ: Նրանք այնքան խորն էին թաղված իրենց սեփական խնդիրների մեջ, որ եթե ես օրերով տուն չգայի, հնարավոր է, նրանք նույնիսկ իմ բացակայությունը չնկատեին: Իսկ վերջերս նրանց զարմանալի կերպով սկսեց անհանգստացնել իմ անձնական կյանքը:
   Եվ ի՞նչ: Այո, ես Ռամշթայն ու Մերլին Մենսոն եմ լսում, ես պաշտում եմ «Doom» համակարգչային խաղը, ես Սթիվեն Քինգ, Չակ Պալանիկ ու Էդգար Պո եմ կարդում, ես սարսափ ֆիլմերի սիրահար եմ: Հետո՞ ինչ: Ես կարող եմ մատնացույց անել տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ինձ նման մարդկանց: Մի՞թե դա նշանակում է, որ իմ ներսում թաքնված ագրեսիա կա: Կամ եթե նույնիսկ այն իսկապես կա, ապա կարո՞ղ է արդյոք այդ ցնդած ծերուկն ինչ-որ բան փոխել՝ առանց գոնե իմանալու այդ ագրեսիայի ի հայտ գալու պատճառները:
   Իսկ դրանք շատ են…
   Եվ ինչո՞ւ ոչ ոքի մտքով չի անցնում, որ ես սարսափ ֆիլմերի ու գրքերի, համակարգչային խաղերի ու ծանր ռոքի միջոցով, միգուցե, հանում եմ միջիցս այդ ագրեսիան…

   Ի դեպ, մի քանի օր առաջ Էրիկի հետ նոր մակարդակ ստեղծեցինք «Doom»-ի համար: Հրաշալի խաղ է՝ գիտաֆանտաստիկ դեկորացիայով, արյունով ու գոռգոռոցներով հագեցած:


Դիլան Կ.

 

24 դեկտեմբերի, 1998թ.

   Էրիկը մի քանի ամիս առաջ սկսեց իր բլոգում նյութեր տեղադրել ինքնաշեն պայթուցիկ նյութերի մասին: Մենք հաճախ ենք իրար հետ նոր «բաղադրատոմսեր»  փորձարկում:
   Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ երկուսս էլ Պալանիկ էինք կարդում: «Վերցրեք 98%-անոց ազոտական թթվի մի մասն ու խառնեք այն կոնցենտրացված ծծմբական թթվի երրորդ մասին, այնուհետև ավելացրեք մի քանի կաթիլ գլիցերին: Դուք կստանաք նիտրոգլիցերին: Խառնեք նիտրոգլիցերինը փայտի թեփի հետ և կստանաք հինալի պլաստիտ…»:  Խելքներիս փչեց փորձարկել: Չեմ կարող ասել, հաջող ստացվեց, թե ոչ, բայց դրան հաջորդեցին այլ փորձարկումներ… Հիմա ես շատ լավ գիտեմ, որ լավագույն ինդիվիդուալ պայթուցիկ նյութերը տրինիտրոտոուոլը (նույն ինքը՝ TNT), հեքսոգենը, նիտրոգլիցերինը, սնդիկի ֆուլմինատը (շառաչող սնդիկը) և կապարի ազիդն են…
   Չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են այդքան հիվանդագին վերաբերվում պայթուցիկ նյութերի մասին արված գրառումներին: Երբեմն ինձ թվում է, թե ես ընդհանրապես մարդկանց չեմ հասկանում: Նրանք ցեխ կշպրտեն քո երեսին, կասեն, որ նմանատիպ գրառումներ անողը հոգեբանական շեղումներ ունի, բայց հաճույքով կկարդան այդ նույն գրառումները և նույնիսկ կփորձեն ձեռք բերած գիտելիքները պրակտիկայում օգտագործել:
   Ինչու՞: Ես գիտեմ ինչու: Որովհետև բոլորն էլ ժամանակին լքված ու արհամարհված են եղել: Որովհետև բոլորի ներսում էլ մի սատանա կա քնած, ով դուրս է պրծնում այն ժամանակ, երբ մարդն այլևս անզոր է դիմանալ շրջապատի ծաղրին ու արհամարհանքին: Բոլորին էլ գոնե չնչին չափով հետաքրքրում է բռնությունը, որովհետև երբ այլևս ուժ չկա, դա միակ բանն է, որ ստիպում է մյուսներին հասկանալ, որ դու դատարկություն չես:
   Ես էլ ուժ չունեմ…


Դիլան Կ.


16 հունվարի, 1999թ.

   Չորս օր առաջ տեղի ունեցած ցուցադրության ժամանակ Ռոբինը, վերջապես, ձեռք բերեց այդքան սպասված զենքերը: Քաջ աղջիկ է Ռոբինը: Էրիկի տանը «Doom»-ի հերթական մակարդակն էինք փորձարկում, երբ նա մեզ բերեց Hi-Point 995 կարաբինը և երկու 12 կալիբրի ատրճանակ: Գումարն ստանալուց հետո ոչ մենք էինք Ռոբինին ճանաչում, ոչ նա՝ մեզ:
   Բայց այսքանով, իհարկե, չբավարարվեցինք: Էրիկի հին ծանոթ Մարկ Մեյնսը մեզ առաջարկեց ինքնալիցքավորվող 9մմ-անոց TEC ատրճանակ: Չնչին գումարով երեկ դա էլ գնեցինք: Բայց ինձ ամենից շատ դուր է գալիս Էրիկի պոմպային հրացանը… Չնայած, TEC-9-ն էլ վատ տարբերակ չէ:
   Այսպիսով, մենք արդեն երկու օրենք ենք խախտել:
   Իսկ դժվարն առաջին քայլն է…
   Երբ բոլոր «Իսկ եթե…»-ները վերածվել են «Արդեն»-ների…


Դիլան Կ.

 

Մարդասպանի օրագիրը - հոգեբանություն, սպանություն, օրագիր, մոտիվացիա

31 մարտի, 1999թ.

   Սա իմ օրագրային վերջին գրառումն է:

   Kein Mitleid für die Mehrheit. Հրաշալի կլիներ բոլորին ուղարկել «Doom»: Այդ ժամանակ կտեսնեինք, թե ով կարող է գոնե առաջին մակարդակը հաղթահարել: Աստված (կամ չգիտեմ թե ով է այնտեղից ղեկավարում այս խեղկատակությունը) մեզ միշտ վակցինաներ է տալիս, ընտրության հնարավորություն: Իսկ իմ ստեղծած աշխարհներում դրանք բացակայում են: Ես նրանց բոլորին կուղարկեի իմ աշխարհներ՝ Tresher, Whiskey, UAC Labs, իսկ վերջում ՝ TIER!
   Ընտիր կլիներ տեսնել, թե ինչպես եք դուք, կեղտոտ տականքներ, մեռնում:
   Ապրիլին ես ու Էրիկը վերջապես վրեժ կլուծենք ձեզանից բոլոր նվաստացումների ու վիրավորանքների համար: Կօգտագործենք այսպես կոչված բնական ընտրությունը: Պրոգրեսիայի ընթացքում ողջ են մնում միայն կյանքի փոփոխվող պայմաններին հարմարվելու ընդունակները: Իսկ մենք այդպիսին չենք, այնպես չէ՞:
   Ամեն ինչ մանրամասն, մինչև ամենաչնչին դետալը հաշվարկված է: Ես ոչինչ չեմ մանրամասնի, որովհետև ամեն ինչ առանց սրա էլ պարզ կլինի մեր «փոքրիկ հեղափոխությունից» հետո: Պարզապես… Ես գրում եմ այս տողերը, որովհետև համոզված եմ, երբ ամեն ինչ ավարտվի, այս օրագիրը կհայտնվի համապատասխան ձեռքերում ու… ուզում եմ միայն մի բան հարցնել. դե ի՞նչ, ձեզ դո՞ւր եկավ ներկայացումը:
    Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, նման կլինի Լոս Անջելեսում տեղի ունեցող անկարգություններին կամ, ասենք, Օկլահոմայի պայթյունին, Duke-ին ու Doom-ին: Դա կլինի փոքրիկ Երկրորդ աշխարհամարտը: Հնարավոր է, մենք նույնիսկ մասսայական ապստամբություն կամ նույնիսկ հեղափոխություն բարձրացնենք:
   Ես ուզում եմ աշխարհի վրա անմոռանալի տպավորություն թողնել: Եվ, գրողը ձեզ տանի, չհամարձակվեք մեր արարքի համար որևէ մեկին մեղադրել, բացի մեզանից: Ամեն ինչում դուք եք մեղավոր: Այո, հենց դո՛ւք, որովհետև ձեր պատճառով է արթնացել իմ ներսի հրեշը:
   Չմեղադրեք իմ ընտանիքին. նրանք ոչնչից տեղյակ չէին, նրանք ինձ նորմալ են դաստիարակել: Չմեղադրեք, ասենք, խաղալիքների խանութներին, որ իբր թե հոգեբանական խանգարումներ են առաջացնում երեխաների մոտ: Չմեղադրեք ռոք խմբերին՝ դեռահասների մեջ ագրեսիա սերմանելու պատրվակով: Անգամ դպրոցներին մի մեղադրեք, գրողը տանի: Կոլումբայնում հիանալի հսկողություն է տիրում: Ու թքած, որ նրանք գաղափար անգամ չունեն, որ հասարակության ամենամեծ «վտանգները» հենց իրենց քթի տակ են թրծվում: Թրծվում են մյուս «վտանգների» կողմից: Թրծվում են արհամարհանքով, նվաստությամբ, ծեծով,  ծաղրով, ատելությամբ, արցունքով…
   Մեզ պարզապես ազատություն է պետք…


Դիլան Կ.



Մարդասպանի օրագիրը - հոգեբանություն, սպանություն, օրագիր, մոտիվացիա

11

18

1774

  • Freedom...~!~
    2016-03-22 19:21:45
    Ուժեղ էր.... Իրոք մարդիկ չեն զգում թե իրենց սեփական հաճույքների համար ինչքան ցավ են պատճառում դիմացինին, ի վերջո աշխարհում ստեղծված ամեն վատ բան մարդիկ են սերմանում, ստիպում դիմացինին դառնալ գազան, հետո բողոքում, թե հասարակության տականքներն են գլուխ բարձրացնում: <<Որովհետև բոլորն էլ ժամանակին լքված ու արհամարհված են եղել: Որովհետև բոլորի ներսում էլ մի սատանա կա քնած, ով դուրս է պրծնում այն ժամանակ, երբ մարդն այլևս անզոր է դիմանալ շրջապատի ծաղրին ու արհամարհանքին:>>
    • ...
      2016-03-22 19:27:33
      Ճիշտա, վատը արմատներա գցում մարդկանց մեջ.... հիմնականում այն մարդը ում հանդեպ վատ են վարվել, ստորացրել կամ ծաղրել են, մեծանալով կամ որոշակի պաշտոնի հաստատվելով նույնա անում դիմացինի հանդեպ... փոքր կամ դեռահաս տարիքում ծաղրի պատճառով մարդիկ չեն ձևավորվում, չեն ինքնահաստատվում ու սկսում են ատել շրջապատին ու հարմար առիթ ստանալով իրենց ատելությունն արտահայտում
    • Էննի
      2016-03-22 19:39:46
      Շատ ապրեք, շատ ճիշտ եք հասկացել: Ուրախ եմ, որ մեսիջս տեղ ա հասել: Շնորհակալ եմ շաաատ, մեկնաբանությունների համար:)
    • Freedom...~!~
      2016-03-22 20:11:09
      Դու էլ ապրես...!!!
    • ...
      2016-03-22 20:32:55
      ապրեք (բռավո)
  • Freedom...~!~
    2016-03-22 19:21:45
    Ուժեղ էր.... Իրոք մարդիկ չեն զգում թե իրենց սեփական հաճույքների համար ինչքան ցավ են պատճառում դիմացինին, ի վերջո աշխարհում ստեղծված ամեն վատ բան մարդիկ են սերմանում, ստիպում դիմացինին դառնալ գազան, հետո բողոքում, թե հասարակության տականքներն են գլուխ բարձրացնում: <<Որովհետև բոլորն էլ ժամանակին լքված ու արհամարհված են եղել: Որովհետև բոլորի ներսում էլ մի սատանա կա քնած, ով դուրս է պրծնում այն ժամանակ, երբ մարդն այլևս անզոր է դիմանալ շրջապատի ծաղրին ու արհամարհանքին:>>
  • HardRock
    2016-03-22 19:26:36
    հավես չարի կարդամ բայց նայթվիշի պահը լավն էր (ծաղիկ)
    • Էննի
      2016-03-22 19:40:27
      Հա, էս երգը հենց էդ պատմության մոտիվներով ա գրված, եթե չեմ սխալվում: (կիթառ)
      • HardRock
        2016-03-22 20:43:56
        էստեղ ռոք լսողները շատ են էլի․․․վելքըմ թու փեռըդայզ (լավ)
      • Էննի
        2016-03-22 21:35:30
        Օու, յեահ! (կիթառ)
      • HardRock
        2016-03-22 21:37:44
        (ծաղիկ)
  • Երևակայող 007
    2016-03-23 18:18:00
    Որոշակի վերապահումներով համաձայն եմ գրվածին: Ես բազմիցս եմ նշել, որ մարդիկ զարմանում են ու դատում նրան, ով չարություն ա սկսում գործել, բայց երբ հնարավորություն կար մարդուն չարիքից հեռու պահելու, մեծ մասը լուռ են մնում, կամ արարքներով ավելի նպաստում չարությանը: Ես կարծում եմ, որ եթե նյութի գլխավոր հերոսներն ավարտեին դպրոցը, նման արարքի հավանականությունը կիջներ: Իսկ ինչ վերաբերվում ա ռոկին կամ սարսափ ֆիլմերին կասեմ մի բան. Երաժշտությունը, անկախ իր ոճից, ունակ ա մարդուն տխրեցնելու, ուրախացնելու ու էնէերգիա հաղորդելու: Իմ կարծիքով՝ եթե երաժշտությունը ագրեսիվ ա, մարդն ինքնստինքյան ինչ որ չափ ա ագրեսիվ կարա դառնա, իհարկե, եթե շրջապատը նպաստում ա դրան: Եթե մարդուն չծաղրեին ու ինքը հասարակությունից վիրավորված չլիներ, երաժշտությունըշ ատ քիչ կնպաստեր չարիք գործելուն: Չի կարա չար միտք ունեցողը դասական երաժշտության տակ հոգեհարազատ բան գտնի, չի կարա հասարակությունից մերժվածը խախանդ երգեր լսի,նրա լսած երգը, տվյալ պարագայում ռոկը, ինչ որ տեղ բնորոշում ա անձի ներքին աշխարհը: Երակար ա ստացվում գրածս, բայց ասեմ քանի հավեսս տվել ա ]:) ինչ վերաբերվում ա սարսափ ֆիլմերին, շատ եմ լսել որ նման ֆիլմեր դիտելն ու չարաշահելը վերջում ինչ որ չափ բերում են խանգարման.....բնական ա, անընդհատ վախի մեջ ապրելը, պարբերաբար ինչ որ բանի լարված սպասելը լավ բանի չի բերում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որքան հնարավոր ա պետք ա ձգել ու չիրականացնել էն պլանները, որոնք բարի նպատակներ չեն հետապնդում:Իհարկե դրան նպաստում ա նաև հասարակությունը, ինչպես նաև անհատի սեփական կամքի ուժը: Ամբողջ մեղավորը էս ողջ պատմության ու իմ երկար մեկնաբանության մարդկանց մեծ զանգվածների վերաբերմունքն ա դիմացինի նկատմամբ: Եվ վերջում, կցանականմ հիշեցնել, որ աշխատենք հնարավորինս շատ սիրենք մարդկանց, հույսով և հավատով սպասնեք հրաշքների ու ձգտենք ինքներս հաշվեհարդար չլինել դիմացինից: Մեր՛՛վրեժը՛՛ շա՜տ հաճախ արդար չի լինում: Շնորհալություն ուշադրության համար O:)
    • Էննի
      2016-03-23 19:18:25
      Երևակայող ջան, քո առաջին մտքի հետ լրիվ համաձայն եմ. անտարբերությունն իրոք չարիք ա ծնում... Երաժշտության վերաբերյալ էլ եմ համաձայն. ցանկացած ժանրի երաժշտություն մարդու ենթագիտակցության վրա ուժեղ ազդեցություն ա գործում: Չնայած, էնքան էլ ճիշտ չի էս կրիտերիայով դատել բոլորին: Օրինակ, ես շատ սերիական մարդասպաններ գիտեմ, որ Մոցարտի ու Բեթհովենի սիրահարներ են եղել: Բայց, բնական ա, ագրեսիվ երաժշտությունը պիտի ագրեսիվ մթնոլորտ ստեղծի մարդու շուրջ: Բայց եթե պատրաստի "հող" չկա, երաժշտությունը քիչ բան կարա անի... Ու ոչ միայն երաժշտությունը... Պատմվածքիս հերոսի հանդեպ ես որպես մարդ լրիվ ուրիշ վերաբերմունք ունեմ, որպես (ապագա) հոգեբան՝ ուրիշ, որպես հեղինակ՝ լրիվ ուրիշ: Նույնիսկ համոզված չեմ կարա ասեմ՝ իրական կյանքում ոնց կվերաբերվեի նման մարդուն... Չարդարացված վրեժի պահն էլ էր լավը: Ոնց որ ասում են. "Եթե որոշել ես վրեժ լուծել, երկու գերեզման փորիր՝ մեկը թշնամուդ համար, մյուսը՝ քո...") Մինչև մազերիս ծայրը շնորհակալ եմ էս տեսակ ծավալուն ու իմաստալից մեկնաբանության համար)) Իրոք, շատ հաճելի էր հիմնավորված կարծիքի ծանոթանալ))
      • Երևակայող 007
        2016-03-23 22:08:46
        Այ տեղյակ չեմ եղել տենց դեպքերից, հնարավոր ա իրանք բացառություններ են եղել, հնարավոր ա, որ իմ կարծիքն էր ամբողջությամբ սխալ: Իհարկե, առանց հիմքի երգերն էտքան էլ ազդեցիկ չեն, իսկ հիմքը մարդկանց ձեռքերով ա կառուցվում......Ես զգացել եմ, որ անգամ ամենաստորին իր տեսանկյունից նայելուց հետո հասկանում ես, որ ինքը ինչ որ տեղ ճիշտ ա եղել....բայց կարծում եմ, ցանկացած դեպքում չարիք գործել պետք չի: Դե ես հիմա համեմատաբար հանգիստ եմ, դրա համար եմ էտ կարծիքին, ամեն իրավիճակում մարդու կարծիքը կարա փոխվի, ոնց որ ասում են՝ տաք գլխով պետք չի գործ անել, պետք ա սառը դատել, հակառակ դեպքում հետո մարդ իրա արածի համար կարա փոշմանի....Լավ խոսքեր էին :) Շնորհակալության կարիք չկա, ինձ նույնպես հաճելի էր համ կիսվելը, համ էլ Ձեզ հետ խոսելը (ժպիտ)
  • Սողոմոն
    2016-03-23 19:28:18
    Բարև բոլորին,ես նոր եմ ես կայքում,ու ուզում եմ իմանալ ձեզանից ով է մեղադրում այս տղաներին?
    • Էննի
      2016-03-23 19:54:51
      Սող, ինձ թվում ա՝ բոլորն էլ հոգու խորքում իրանց կմեղադրեին: Նույնիսկ դու: Որովհետև մի բան ա, երբ իրանց մասին կարդում ես ուղղակի որպես ընթերցող, հետաքրքրվող, լրիվ ուրիշ՝ երբ էդ իրադարձությանը ականատես ես լինում իրական կյանքում... Հնարավոր չի միանգամից թափանցել իրանց հոգու խորքը, գտնել դրդապատճառներն ու միանգամից արդարացնել իրանց...
    • Freedom...~!~
      2016-03-23 21:28:59
      Մեղադրել սխալա ասված, մարդասպանությունը մեղք ա ու չի կարա խրախուսվի, բայց կա սպանություն, որ ֆիզիկականից շատ ավելի վատա...
      • Էննի
        2016-03-24 17:35:58
        Ճիշտ ես... Ես միշտ էլ ասել եմ, որ մարդասպանին կարելի ա հասկանալ, բայց ոչ երբեք՝ արդարացնել: