Copy SMS

Մարդն այն է, ինչ մտածում է...

Մարդն այն է, ինչ մտածում է... - մոտիվացիա, պոզիտիվեղեք, թեթևապրեք

Մի անգամ Ֆրենսիս Գալտոնը որոշում է յուրօրինակ էսպերիմենտ կատարել: Մի օր,  Լոնդոնի փողոցներում իր ամենօրյա զբոսանքից առաջ, նա ինքն իրեն համոզում է. «Ես զզվելի մարդ եմ, ում Անգլիայում բոլորը տանել չեն կարողանում»:

Մի քանի րոպե այդ համոզմունքին կենտրոնանալուց հետո, որը համարժեք էր ինքնահիպնոզի, նա, ինչպես միշտ, դուրս եկավ զբոսանքի: Չնայաց, միայն թվում էր, թե ամեն ինչ ընթանում է ինչպես միշտ: Իրականում տեղի ունեցավ այսպես: Ամեն քայլափոխի Ֆրենսիսը նկատում էր իրեն ուղղված արհամարական և բծախնդիր հայացքներ: Շատերը շրջվեցին իր կողմից, և մի քանի անգամ իր հասցեին հնչեցին կոպիտ արտահայտություններ: Նավահանգստի բեռնակիրներից մեկը այնպես հրեց գիտնականին, որ վերջինս ընկավ ցեխի մեջ: Թվում էր, թե թշնամությունն անգամ կենդանիներին է փոխանցվել: Երբ թամբած ձիու կողքով է անցնում, այնպես աքացի է ստանում ազդրին, որ նորից գետնին է հայտնվում:Գալտոնը փորձում է կարեկցանք արթնացնել վկաների մոտ, բայց, ի զարմանս նրա, լսեց, որ մարդիկ պաշտպանեցին կենդանուն:

Գալտոնը տուն շտապեց, չսպասելով, որ էքսպերիմենտը իրեն լուրջ հետևանքներ հասցնի:

Ահա և ողջ պատմությունը, որից կարելի է գոնե 2 դաս քաղել.

1.Մարդ այն է, ինչ իր մտքերն են

2. Կարիք չկա շրջապատին ասել Ձեր ինքնագնահատականի կամ հոգեկան վիճակի մասին: Մարդիկ դա զգում են:

Իրականում մարդիկ զգում են մարդու վերաբերմունքն իր հանդեպ: Նրանք հիանում են նրանով, ով իրեն բարձր է գնահատում և արհամարում են նրան, ով չի սիրում իրեն: 

Մարդու մտքերը մեծ ազդեցություն ունեն թե՛ իր, թե՛ իր շրջապատի վրա: Սա ընդհամենը մի օրինակ էր:

...
11

6

885

  • Էննի
    2016-03-22 21:38:12
    Իրոք որ, ուժեղ մոտիվացիա էր:) Հիմա շատերն են թերարժեքության բարդույթով տառապում, մինչդեռ պետք ա գոնե մի քիչ սիրել սեփական եսը ու սաղ օքեյ կլինի: ;)
    • ...
      2016-03-22 21:41:27
      Hastat (լավ)
  • ՖոտոգրաֆARO
    2016-03-23 17:10:30
    իրավացի եք (բռավո)
    • ...
      2016-03-23 19:45:45
      շնորհակալություն O:)
  • Freedom...~!~
    2016-03-23 17:57:04
    <<Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ>> (ծաղիկ)
    • ...
      2016-03-23 19:46:23
      իհարկե, ավելի շուտ աշխարընկալումը