Copy SMS

ԴՈՒ ՄԻ ԱՇԽԱՐՀ ԵՍ

 

Դու մի աշխարհ ես այս մեծ աշխարհում,
Լցված բազմաթիվ հրաշսգործությսմբ,
Եվ մի հրաշք ես ինքդ աշխարհում,
Լցված ծով կյանքի անհագ ցանկությամբ…


Կյանքը ապրում է կարծես քեզանով,
Ծնվում է քեզ հետ նորից ու նորից,
Եվ ամենուրեք լցնում մաքրությամբ,
Ծնվում է կարծես մաքրության սրտից… 
Դու մի աշխարհ ես, ուր ամեն անկյուն,
Կարծես լցված է սեր ու ծփանքով,
Քո հոգուց ծնված արևի  շողն է,
Որ տարածվում է ողջ տիեզերքով….
Եվ քո աչքերի խոր տիեզերքում
Մոլորակների տեղատարափ է,
Որոնք դեռ երբեք չեն բացահայտվել,
Աչքերդ դեռևս անհաս գաղտնիք են… 
Այս մեծ աշխարհում դու մի աշխարհ ես,
Որն տարածված է անսահմանության
Սահմաններից դուրս։ Եվ այդ աշխարհում
Շողում ես  անվերջ արև աչքերով,
Որոնցում միայն  սերն է մեծ ապրում…



6

3

1048

  • Գոռ Վարդանյան
    2016-03-24 10:52:53
    Իմ այլ ստեղծագործությունների հետ կարող եք ծանոթանալ իմ հեղինակային բլոգում http://gorvardanyan.blogspot.am
  • MAR77
    2016-03-24 21:50:41
    (բռավո)